Պուտինի հեռավար ողջույնն ու փոքր-ինչ փրկված Էրդողանը

Ապրիլի 25-ի երեկոյան ուղիղ եթերում Թուրքիայի նախագահի հարցազրույցն ընդհատվեց, սակայն երեկ, ապրիլի 27-ին Էրդողանը, երկու օր տևած դադարից հետո, կրկին հայտնվեց տեսախցիկների առջև:

Էրդողանի ծանր հիվանդության և անգամ մահվան մասին տեղեկությունները, ինչպես փաստում էին լրատվականները, փաստորեն, փոքր-ինչ չափազանցված էին...

Դա պարզ դարձավ մի քանի ժամ առաջ՝ Մերսինից ոչ հեռու գտնվող «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկում միջուկային վառելիքի ներբեռնման հանդիսավոր արարողության ընթացքում։

Էրդողանն ու Պուտինն այս արարողությանը մասնակցում էին տեսակապի միջոցով, այնուհանդերձ ակնհայտ էր՝ Թուրքիայի նախագահը գիտակից վիճակում էր և անգամ ի վիճակի էր հանդես գալ ուղիղ յոթ րոպե տևած ճառով։ «Այսօր մենք այստեղ ենք հավաքվել, որպեսզի հպարտությամբ արձանագրենք՝ Թուրքիան համալրում է միջուկային պետությունների շարքը։ Այսօրվա արարողությունը կարևոր է նաև այն առումով, որ այսօր մեկնարկում է միջուկային վառելիքի ներբեռնման գործընթացը, ինչը «Ակկույու» ատոմակայանի լիարժեք շահագործմանը նախորդող նախավերջին քայլն է», - ըստ «Ազատության», ասաց Էրդողանը։

Նկատելի էր, սակայն, որ Թուրքիայի նախագահը զգալիորեն գունատ է և հոգնած տեսք ունի։ Մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհամեմատ ավելի կայտառ էր, նրա ճառը մոտ երկու անգամ ավելի երկար էր, քան Էրդողանինը։

«Թանկագին բարեկամներ, ցանկանում եմ շնորհավորել ձեզ ռուս-թուրքական հարաբերությունների պատմության մեջ արձանագրված խոշորագույն նախագծերից մեկի կյանքի կոչման ևս մեկ փուլի ավարտի առթիվ։ Սա մի նախագիծ է, որ հիմնված է ոչ միայն փոխադարձ տնտեսական շահավետության, այլև բարիդրացիության, միմյանց շահերի հանդեպ փոխադարձ հարգանքի և դրանք հաշվի առնելու սկզբունքների վրա։ Թուրքիայի նախագահի հետ մենք հենց դրա մասին էինք խոսում քիչ առաջ կայացած հանգամանալի հեռախոսազրույցի ընթացքում», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահը։

Թուրքիան միանում է միջուկային էներգիա ունեցող երկրների ակումբին, թեկուզ 60 տարվա ուշացումով, ասաց Էրդողանը: «Օդով ու ծովով մեր էլեկտրակայանին միջուկային վառելիք մատակարարելով՝ «Աքքույուն» ձեռք բերեց միջուկային օբյեկտի կարգավիճակ... Մեր երկիրը, թեկուզ 60 տարվա ուշացումով, միանում է աշխարհի միջուկային տերությունների ակումբին», հավելել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ «Աքքույու» թիվ 1 էներգաբլոկին մատակարարվել է ռուսական արտադրության միջուկային վառելիք։ Ատոմակայանի կառուցմանը մասնակցում է նաև ռուսաստանյան «Ռոսատոմ» պետական կորպորացիան։ «Աքքույու» ԱԷԿ-ը Թուրքիայի առաջին ատոմակայանն է։ Դրա կառուցմանը մասնակցում են ինչպես թուրքական, այնպես էլ ռուսական կողմերը։

Մինչև բուն միջոցառման մեկնարկը Պուտինն ու Էրդողանը երեկ հեռախոսազրույց են ունեցել:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցի ընթացքում Էրդողանը շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը՝ «Աքքույու» ատոմակայանի կառուցման գործում ունեցած ներդրման համար։

Թուրքական և ռուսական լրատվականների մատուցմամբ` առաջնորդները քննարկել են Ուկրաինայում ու Սիրիայում հակամարտությունը, ռուս-թուրքական հարաբերությունները։ Բացի այդ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել հացահատիկի գործարքի շրջանակներում նոր նախաձեռնություններ մշակելու համար։

Ընտրություններից մոտ երկու շաբաթ` ապրիլի 25-ին տեղի ունեցածը թուրքական հեռուստաալիքների էկրաններին` բազմաթիվ շահարկումների տեղիք տվեց, որոշ ոչ այնքան հայտնի և վստահելի թվիթերյան օգտատերեր երեկոյան սկսեցին գրել, թե Էրդողանի մոտ սրտամկանի ինֆարկտ է, նա հոսպիտալացվել է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Սոցիալական ցանցերում ծագած այս աժիոտաժը Թուրքիայի նախագահի աշխատակազմին ստիպեց խախտել լռությունը՝ կտրականապես հերքելով շրջանառվող լուրերը։

Թուրքիայի նախագահի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթդին Ալթունի արձագանքը թերևս ամենակոշտն էր։ Twitter-ում արված անգլալեզու գրառման մեջ Ալթունը մեջբերում էր սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերից մի քանիսը՝ դրանք ապատեղեկատվություն որակելով: «Մենք կտրականապես հերքում ենք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական վիճակին վերաբերող անհիմն պնդումները։ Որևէ տեսակի ապատեղեկատվություն չի կարող կասկածի տակ դնել այն իրողությունը, որ թուրք ժողովուրդը աջակցում է իր առաջնորդին, իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը պետք է հաղթեն մայիսի 14-ի ընտրություններում», - գրել էր Ալթունը։

Երեկ Էրդողանի ինքնազգացողության մասին պարզաբանումներով հանդես եկավ նաև Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթդին Քոջան՝ Կոնյա քաղաքում կազմակերպված հանրահավաքի ժամանակ։ «Ես այսօր առավոտյան հանդիպել եմ նախագահ Էրդողանի հետ, և նա ձեզ էր հղում իր լավագույն մաղթանքները։ Նրա ինքնազգացողությունը լավ է։ Նրա մոտ ինֆեկցիոն սուր գաստրոէնտերիտ է ախտորոշվել, որի ազդեցությունը նախագահի առողջության վրա զգալիորեն թուլացել է։ Նախագահը նախապես ծրագրված իր հանդիպումների անցկացումը կվերսկսի որքան հնարավոր է շուտ», ասաց Թուրքիայի առողջապահության նախարարը։

Նախագահական և խորհրդարանական ընտրություններին մոտ երկու շաբաթ է մնացել և քարոզարշավի ամեն մի կորսված օրը հավելյալ առավելություն է տալիս Էրդողանի գլխավոր մրցակցին՝ ընդդիմադիր վեց կուսակցությունների միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։

Իսկ վերջին շաբաթներին անցկացված հարցումների համաձայն՝ ընդդիմության թեկնածուի վարկանիշը Էրդողանինից բարձր է երեքից յոթ տոկոսով, ինչը գրեթե անխուսափելի է դարձնում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։

Մայիսի 14-ին Թուրքիայի ընտրություններին արդյունքներին սրտատրոփ սպասում են Ռուսաստանում: Ամբողջ ռուսաստանյան լրատվական, փորձագիտական դաշտը միանշանակ խոսում է Պուտին-Էրդողան տանդեմի օգտին, և կանխատեսում, եթե հանկարծ Էդողանին մի բան պատահի, կամ թուրքական ընդդիմությունը հաղթի ընտրությունները, Թուրքիան կշրջվի դեպի Արևմուտք, և վերջ Ռուսաստան-Թուրքիա բարձր մակարդակի, խորը ու ջերմ հարաբերություններին:

Այսպիսով, «Ակկույու» ատոմակայանի փաստացի շահագործման արարողությունը, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասնակիորեն փարատեց Թուրքիայի նախագահի առողջական վիճակի վերաբերյալ կասկածները։

Թե ինչպես կընթանա առաջիկա երկու շաբաթներին նախընտրական ընտրապայքարը, ընդդիմությունը ինչ դիվիդենտներ ստացավ` ցույց կտա ժամանակը:

Այնուամենայնիվ, երեկ Պուտին-Էրդողան` թեկուզ հեռավոր ողջույնները փոքր-ինչ փրկեցին Էրդողանին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2373 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am