Կրակոցներ Շենգավիթում. «հերոսները» 53-ամյա տղամարդն ու նրա եղբորորդին էին

Սեպտեմբերի 2-ին ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության, ոստիկանության Շենգավիթի բաժնի և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ միջոցառմամբ, մայրաքաղաքի Արտաշիսյան 46 հասցեի մոտ հայտնաբերեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին հետախուզման մեջ գտնվող, 53-ամյա Անդրանիկ Ավագյանին։ Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ 2016 թ. մայիսի 3-ին Անդրանիկ Ավագյանը եղբորորդու՝ Արամ Ավագյանի հետ, իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Շենգավիթի 14-րդ փողոցով անցնելիս, վիճել էր բնակիչներից մեկի հետ։ Րոպեներ անց վերադարձել էին ու շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կյանքից զրկելու դիտավորությամբ՝ Արամ Ավագյանը 9 մմ տրամաչափի չպարզված տեսակի ատրճանակից, իսկ Անդրանիկ Ավագյանը «Կալաշնիկով» ինքնաձիգից անկանոն կրակ էին բացել նրա ուղղությամբ։ Քաղաքացին թաքնվել էր: Բարեբախտաբար՝ գնդակները չէին հասել նշանակետին՝ դիպել էին տան դարպասին ու պատերին։ Փաստի առթիվ նույն օրը հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով։ Հոկտեմբերի 17-ին որոշում կայացվեց Անդրանիկ Ավագյանին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ ձեռք բերելու,պահելու, փոխադրելու կամ կրելու և սպանության փորձ կատարելու հոդվածներով։ 3 օր անց՝ հոկտեմբերի 20-ին, նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Անդրանիկ Ավագյանը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am