Բոլորին ուղղորդել են, կանաչու առեւտուր էր. Սամվել Բաբայան

Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: Դատարանում հարցաքննվեցին երեք վկաները: Նրանց երեքի ցուցմունքներն էլ վերաբերում էն Հայաստան խոշոր չափերի գումար տեղափոխելուն: Վկա Արմեն Հակոբյանն, ով Երեւան-Մոսկվա ավտոբուսի վարորդ է եւ պարբերաբար ուղեւորափոխադրումներ է իրականացնում: Վերջինս ամբաստանյալներին չճանաչեց, դատարանին պատմեց, որ 2016 թ.-ի սեպտեմբերի 18 -ին Մոսկվայից Երեւան է տեղափոխել ծրարով մի փաթեթ, որը սուպերամարկետներից մեկի դիմաց փոխանցել է ոմն Գոռ Շակոյան (գործով վկա): Ըստ նրա ցուցմունքի՝ Մոսկվայից ուղարկված փաթեթի մեջ եղել է 5000 եվրոյի չափով գումար, որը փոխանցել է այս գործով ամբաստանյալ Դավիթ Հարությունյանին: Ամբաստանյալ Դավիթ Հարությունյանի ընկերը` վկա Վրեժ Առաքելյանը հայտնեց, որ Դավիթն իրեն տեղեկացրել է դրսից ստացված գումարի մասին, Դավիթն իրեն հնամաշ թղթադրամ է ցույց տվել, սակայն ինքն այդ գումարի հետ որևէ առնչություն չի ունեցել, տեղյակ չէ, թե ինչպես պետք է իրացնեին ներկոտված թղթադրամները: «Թե ինչ առնչություն ուներ Դավիթը ես չգիտեմ, ուղղակի ասեց, որ ներկված գումար կա, ասեցի՝ մենք դրանից չենք հասկանում, արի դնենք մի կողմ: Ներկոտված գումարները դժվար իրանը լիներ, ինքն ասեց ուղղակի կա տենց բան»- մեղադրող դատախազի հարցերին ի պատասխան ասաց վկան: Հարցին, արդյոք Դավիթը դիմե՞լ է նրան`այդ թղթադրամները բանկերում ցածր տոկոսադրույքով փոխելու հարցով, վկան պատասխանեց. «Ինքը, եթե մաքուր փող ա, փող աշխատելը վատ բան չի»: Նա հայտնեց, որ հետագայում է իմացել, որ մեծ պատմություն է դարձել: Դատավորի հարցին, թե քննիչից որևէ դժգոհություն ունեք, ներազդել է, թե՝ ոչ, ամբաստանյալ Սամվել Բաբայանը տեղից արձագանքեց. «Այո, բոլորին էլ ուղղորդել են, ուղղորդված քննություն է վարում»: Դատավորի հարցին՝ դուք ի՞նչ գիտեք, Սամվել Բաբայանը նկատեց. «որովհետև ինձ հետ էլ է եղել…, կանաչու առևտուր էր»:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am