«Հին ու նոր» Փաշինյանները. ինչո՞ւ չի գնում այն ճանապարհով, ինչ ժամանակին հորդորում էր Սահակաշվիլիին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ամեն անգամ, նրա դեմքը տեսնելիս, հիշելու են ...մղձավանջը, ազգային ստորացումը, որը վերաբերում է ինչպես պետությանն՝ ընդհանուր առմամբ, այնպես էլ՝ երկրի ամեն քաղաքացու: Եվ այս մղձավանջի ամենօրյա հուշը, զգացողությունը մարդկանց զրկելու է առաջ նայելու հնարավորությունից»: Ի՞նչ եք կարծում, սա ո՞վ է ասել և ո՞ւմ հասցեին, ի՞նչ առիթով: Առանց ինտրիգների: Միանգամից հստակեցնենք, որ մեջբերումը Նիկոլ Փաշինյանի հրապարակումից է, ասված է Վրաստանի ու Միխեիլ Սահակաշվիլիի վերաբերյալ: Հրապարակումը, որ համացանցի խորխորատներից պեղել է ֆեյսբուքի օգտատեր Գառնիկ Զաքարյանը, վերջին օրերին սոցցանցի հայկական տիրույթում մեծ ուշադրություն է գրավել, ինչը միանգամայն օրինաչափ է:

Իսկ Նիկոլ Փաշինյանը այդ հրապարակմամբ հանդես է եկել 2009 թվականի մարտի 26-ին, այսինքն՝ երբ դեռ գտնվում էր հետախուզվող մեղադրյալի կարգավիճակում՝ «Մարտի 1-ի» գործով: Հրապարակման թեման այն է, թե ինչ պետք է անի Վրաստանի իշխանությունը, ինչ պետք է անի Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սահակաշվիլին՝ 2008-ի օգոստոսի 8-ին իր իսկ հրահրած պատերազմում ջախջախիչ պարտություն կրելուց հետո: Նիկոլ Փաշինյանի հրապարակման վերնագիրն ինքնին խոսուն է. «Սահակաշվիլին պետք է հեռանա»: Շրջվենք ու 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն հայտարարությունն ստորագրած Նիկոլ Փաշինյանին հարցնենք, թե 200910 թթ. Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս էր հիմնավորում Սահակաշվիլու հեռանալու վերաբերյալ իր պնդումը, ինչո՞ւ էր կարծում, որ Վրաստանի այն ժամանակվա ղեկավարը պետք է հեռանա:

Չափսոսանք մեր թերթի տարածքն ու մեջբերենք Նիկոլ Փաշինյանի՝ նշված հրապարակման մեջ նրա բերած հիմնավորումներից մի քանիսը. «Վրաստանը նախորդ տարվա ամռանը (2008-ի օգոստոսին - «Փաստ») ուղղակի ահավոր հարված ստացավ, և սա այն դեպքն է, երբ իշխանությունը պետք է ունենա բավարար պետականասիրություն՝ իր վրա վերցնելու հարվածը, պարտության պատասխանատվությունը, սա այն դեպքն է, երբ իշխանությունը իրեն պետք է պարտված ճանաչի՝ հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար, մանավանդ որ հենց Վրաստանի գործող իշխանությունն է այդ պարտության թիվ մեկ պատասխանատուն: Եթե Սահակաշվիլին մնա իշխանության ղեկին, նախորդ տարվա պատերազմի պարտությունը ու դրա բարոյահոգեբանական հետևանքները ծանրանալու են Վրաստանի վրա, իսկ եթե Սահակաշվիլին հեռանա, այդ պարտությունը կծանրանա նրա անձի, նրա թիմի վրա, բայց երկիրը կազատվի այդ մղձավանջային զգացողություններից»:

Հիմա 2020-23 թվականների փաշինյանական իշխանատենչության հարուցած մղձավանջի տիրույթում հայտնվածի իրավունքով շրջվենք և 2009-10 թթ. «շարժիչով» Փաշինյանի հրապարակման հիման վրա հարց ուղղենք մեջբերված բավականին հիմնավոր դիտարկման հեղինակին: Հարցը հռետորական է, բնականաբար. «Նիկոլ Փաշինյան, բա որ այդքանը այդքան լավ գիտես, այնքան լավ, որ Սահակաշվիլիին խորհուրդ էիր տալիս, թե ինչ անի, ինչպես վարվի, ավելին՝ բացատրում էիր, թե հակառակ դեպքում ինչ կլինի, հապա ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ ես արդեն ավելի քան երկու տարի ամեն գնով կառչած մնում իշխանությունից, ինչո՞ւ ես կառչել մեր երկրի կոկորդից»: Շարունակենք մեջբերել «հին» Փաշինյանի հրապարակումից. «Ինչ խոսք, Վրաստանը անվերադարձ է կորցրել Աբխազիան և Հարավային Օսիան, բայց և չի երաշխավորված ավելին կորցնելու վտանգից:

Եթե անգամ Սահակաշվիլին կարողանա նման երաշխիքներ ստեղծել, վրացիներն, ամեն անգամ նրա դեմքը տեսնելիս, հիշելու են 2008-ի մղձավանջը, ազգային ստորացումը, որը վերաբերում է ինչպես պետությանն՝ ընդհանուր առմամբ, այնպես էլ երկրի ամեն քաղաքացու: Եվ այս մղձավանջի ամենօրյա հուշը, զգացողությունը մարդկանց զրկելու է առաջ նայելու հնարավորությունից»: Լավ, բա այդ ամեն ինչը այդքան պատկերավոր ու դիպուկ գիտակցող Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ ինքը չի վարվում նույն կերպ (առնվազն), ինչպես խորհուրդ է տալիս հարևան Վրաստանի այն ժամանակվա ղեկավար Սահակաշվիլիին ու նրա թիմին:

Երևի միայն այն պատճառով է Նիկոլ Փաշինյանը իր ասածի հակառակն անում, որպեսզի ամեն անգամ իր դեմքը տեսնելիս հիշենք 2020-ի մղձավա՞նջը, 2021-ի մղձավա՞նջը, 2022-ի մղձավա՞նջը, 2023-ի՝ դեռ շարունակվող մղձավա՞նջը, ազգային ստորացո՞ւմը, և այդ մղձավանջի ամենօրյա ցնցումները մեզ զրկեն առաջ նայելու հնարավորությունի՞ց, ապագայի՞ց, գոյության հնարավորությունի՞ց: Այսինքն, Նիկոլ Փաշինյանին իր բերած աղետները քիչ են թվում, նա ուզում է կործանել Հայաստանն ընդհանրապես, զրկել ապագայից բոլորին: Այդպե՞ս հասկանալ այն իրողությունը, որ ինքը անում է տրամագծորեն հակառակը նրա, ինչ ասում էր Սահակաշվիլիին: Իսկ ուրիշ ինչպե՞ս հասկանալ: Հա, մի մեջբերում էլ «հին» Փաշինյանի հրապարակումից. «...Բայց այսօր, ահա, ստեղծվել է մի վիճակ, որ պետք է ազնիվ և շիտակ պատասխանել հետևյալ հարցին. այլևս ի՞նչ կարող է տալ Սահակաշվիլիի իշխանությունը Վրաստանին»:

Պետք է շատ հանգիստ ու գործնականորեն պատասխանել նմանօրինակ հարցին, թե՝ այլևս ի՞նչ կարող է տալ Փաշինյանի իշխանությունը Հայաստանին: Եթե այդ իշխանությունը շարունակվի, այն Հայաստանին, ամբողջական կործանումից բացի, թրքացումից բացի, ուրիշ ոչինչ չի կարող տալ: Կարճ ասած, ոչինչ չի կարող տալ, բայց կարող է խլել ամեն ինչ, իսկ առաջին հերթին՝ որպես պետականություն և որպես ազգ գոյություն ունենալու մեր իրավունքը: Դատելով թիկնազորքով շրջելուց, ծաղիկների մեջ պայթուցիկ որոնելուց և ախտորոշման ձգտող այլ դրսևորումներից, Փաշինյանը սահակաշվիլիանալու ճանապարհին է, բայց որևէ ցանկություն չունի անել այն, ինչ ժամանակին հորդորում էր Սահակաշվիլիին: Գուցե վերջինիս՝ ներկա վիճակն է նաև անհանգստացնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 421 անգամ
Լրահոս
Իշխանությունը որքան էլ կեղծ արշավ սկսի մեր դեմ, միևնույնն է` հաղթելու ենք․ Գոհար Ղումաշյան Միացյալ Նահանգներն ավարտել է իր զինուժի դուրսբերումը Սիրիայից Իսրայելի ՊՆ նախարարը հայտարարել է Իրանում բոլոր ռազմավարական թիրախների խոցված լինելու մասին Մենք ունենք հնարավորություն պատմական խաղաղության համաձայնագիր կնքել Լիբանանի հետ․ Նեթանյահու Սրա-նրա ձեռքի գործիք եք դարձել՝ ՀՀ շահը զոհաբերելով այլոց առաջնահերթություններին. Աբրահամյան Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Թրամփը ասել է, որ հնարավոր է չհաջողվի կարգավորել իրավիճակը Իրանի հետ Ի՞նչ է խնդրել Ռոբերտ Քոչարյանը Պուտինին. «Հրապարակ» Ինչու՞ Էրդողանը չի հորդորում Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը ՀՀ սուվերեն տարածքներից Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամ Առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգը չի ֆինանսավորվի համաֆինանսավորմա՞մբ. «Հրապարակ» Որ քաղաքական ուժին են վստահելու արցախցիները. «Իրավունք» Ինչ է հորդորել Աննա Հակոբյանը մտերիմներին. «Իրավունք» Բռնարարները պարգևատրվել են շնորհակալագրերով. «Հրապարակ» Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում. «Հրապարակ» Հիբրիդային պատերազմ մղող ՌԴ-ի հետ երկխոսությունը բարձրամակարդակ է եղել. հատված զեկույցից. Ժողովուրդ Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ» Ընդդիմադիրները ՔՊ–ական Հայկ Սարգսյանին առաջարկել են իրենց ցուցակով առաջադրվել. «Իրավունք» Իրանն ակտիվ ջանքեր է գործադրում Լիբանանում մշտական ​​հրադադարի հասնելու համար. Ղալիբաֆ Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք օրը սկսում են Whatsapp-ով ստացված շրջաբերականներով. Էլինաար Վարդանյան Եթե Հայաստանի քաղաքական իրավիճակը չփոխվի, շրջապատված կլինենք ադրբեջանցի ոստիկաններով. Բենիամին Մաթևոսյան Հայաստանը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում չկա․ Արմեն Աշոտյան Մարզպետն անտեղյակ է իրեն ենթակա ոլորտից Զուգահեռներ՝ Ստալինյան ժամանակաշրջանի հետ․ Սա բռնաճնշման դասական ձեռագիր է Իրանական բանակը պատրաստ է խափանել ցանկացած թշնամական դավադրություն. գեներալ Ալիռեզա Շեյխ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am