Ստի լեզուն երկար է, ոտքը՝ կարճ, բայց...

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն հինգ տարի է, ինչ բացահայտ սուտը, նաև՝ ակնհայտ կեղծիքը իշխող ուժի հիմնական գործելակերպն են, ավելին՝ անգամ հասցվել են «պետական քաղաքականության» մակարդակի: Այնպես չէ, որ քաղաքականության մեջ մնացած բոլորը բացառիկ ճշմարտախոսներ ու ճշտապաշտներ էին, են կամ հետագայում եկողներն այդպիսին են լինելու: Բայց Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած քաղաքական խմբավորման պարագան այլ է: Այստեղ նրանք անգերազանցելի են: Ի՞նչն է հատկանշական: Օր չի անցնում, որ մամուլը, ամենատարբեր քաղաքական գործիչներ, մեկնաբաններ, փորձագետներ, պարզապես՝ բանիմաց մարդիկ չհերքեն Փաշինյանի արած այս կամ այն արտահայտությունը, ասածը, պնդումը:

Ասենք, ինչո՞ւ միայն Փաշինյանի: Նաև՝ նրա «պայմանագրային» կուսակցության նկատելի դեմքերի հայտարարությունները, ասածները, պնդումները: Օր չի անցնում, որ նրանց ստերը չբացահայտվեն: Նիկոլ Փաշինյանը ստի նախադասությունը դեռ նոր ավարտած, հաջորդում են հերքումն ու բացահայտումը: Ժողովրդական խոսք է՝ ստի լեզուն երկար է, ոտքը՝ կարճ: Բայց այստեղ... «բայց»-եր կան: Բանն այն է, որ չեն հասցնում հերքել կամ բացահայտել Փաշինյանի մի սուտը, երբ նա արդեն երկու ուրիշ նորն է հրապարակ նետում կամ նորից, ավելի ճոխացրած տարածում նախկին՝ արդեն ոչ մեկ անգամ հերքված սուտը: Ի՞նչ եք կարծում՝ ինքը չգիտի՞, որ ստում է, որ կեղծում կամ նենգափոխում է փաստեր, եղելություններ: Լավ, ենթադրենք, նրա անվան խմբակցության որոշ անդամներ չգիտեն, բացառիկ անտեղյակության մեջ են, այսպես ասած՝ ինչ ձեռքները տալիս են, հնազանդ, երբեմն առանց հասկանալու կարդում են (ենթադրենք):

Բայց ինքը գիտի, չէ՞, որ ստում է: Ինչպե՞ս չիմանա, եթե դա հատուկ է անում: Կանխամտածված: Մինչ այս, մինչ այն, այդ սուտը տարածվում է: Մինչ դուք (մենք) ընկնում եք այդ մեկը բացահայտելու ետևից, տարածվում է երկրորդ սուտը, հետո՝ երրորդը, չորրորդը: Ինքը նաև շատ լավ գիտի, որ ցանկացած սուտ անհամեմատ արագ ու շատ է տարածվում, քան դրա հերքումը: Ավելին՝ հերքումներով էլ է տարածվում: Իսկ որոշակի թվով մարդիկ «ականջ են կախում» այդ ստերին: Ստի քաղցրությունը դուրեկան թմբիր է, իսկ ճշմարտության դառնությունը դաղում է: Գուցե ստի ու ինքնախաբեության մեջ ավելի հեշտ է ապրել: Բայց դա երևի մինչև այն պահը, երբ վրա է հասնում դաժան իրականությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 520 անգամ
Լրահոս
Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am