Ի՞նչ խաղաղությունը․ Նիկոլը նոր պատերազմներ է բերելու․ Հակոբ Տեր-Խաչատուրյան (video)

Չգիտեմ, թե ինչու է իշխող ուժի ներկայացուցիչը մասնակցել այս նախաձեռնությանը, ենթադրում եմ՝ քաղաքապետարանն իր թույլտվությունից հետո է ուզել անպայման ներկա գտնվել, բայց ես ժողովրդի արձագանքից չեմ զարմանում, որովհետև շատերն են այս իշխանության ներկայացուցիչների գործողությունները նկատելով նրանց դավաճան համարում։ Այս մասին այսօր «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցելու ընթացքում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ՝ խոսելով երեկ նույն հուշարձանի մոտ տեղի ունեցած այն միջադեպին, երբ քաղաքացիները Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ելույթի ժամանակ վանկարկում էին «դավաճան»։

«Վստահ եմ՝ ազգովի բոլորս պահանջներ ունենք այս իշխանությունից, որ որևէ կերպով չհեռանան Արցախի անվտանգության ապահովման գործընթացից, Արցախին օժանդակելուց։ Կասկած չկա, որ մենք դեմ ենք հայ-թուրքական բանակցությունների այս գործընթացին. մի օր Հայաստանն ու Թուրքիան որպես հարևաններ ապրելու են, սա պետք է տեղի ունենա, բայց ոչ նախապայմաններով։ Այս իշխանության մոտեցման հիմնական դժբախտությունն այն է, որ թե՛ ցեղասպանության հարցը, թե՛ հատուցումների խնդիրը, թե՛ Արցախը պատրաստ է զոհել կեղծ խաղաղության օրակարգին, որն ինքնին նոր պատերազմներ է բերելու: Բոլորս էլ արժանապատիվ խաղաղության կողմնակիցն ենք, բայց այս խաղաղությունը չի կարող կառուցվել միայն ու միայն միակողմանի զիջումներով»,-ասաց նա։

Հարցին, թե Արցախի շրջափակման և առհասարակ վերջին զարգացումների ֆոնին ինչ աշխատանքներ է իրականացնում Հայ դատի հանձնախմբի գրասենյակը միջազգային հանրության հետ, վերջինս պատասխանեց՝ իրադարձություններից հետո միջազգային հարթակներում դատապարտումների մեծ ալիք բարձրացավ և այդ դատապարտումները պետք է գործնական հետևանքներ ունենան։

Մանրամասները՝ տեսանյութում։

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am