Քրեական հեղինակությունը Ռուսաստանից «մարդ է բերել» հայ լրագրողների դեմ

Այսօր, սեպտեմբերի 1-ին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» նամակ է ստացել Ռուսաստանի Դաշնության Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային կոմունիկացիաների վերահսկման դաշնային ծառայությունից («Роскомнадзор»): Նամակով ՌԴ պետական մարմինը պահանջում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ArmRus.infoլրատվական կայքից հեռացնել Հայաստանի ներդրողների ակումբի անդամ Ռուբեն Թաթուլյանի (քրեական աշխարհում հայտնի «Ռոբսոն» մականվամբ)՝ Չեխիայում ձերբակալության մասին նյութը (http://armrus.info/archives/29039): «Ռոսկոմնադզոռը» սխալներով լի անգլերեն լեզվով ձևակերպված նամակում պահանջ-խնդրանքը հիմնավորում է Ռուսաստանի Դաշնության «Անձնական տվյալների մասին» օրենքի դրույթներով: Այդ կապակցությամբ, հարկ ենք համարում մատնանշել այն հանգամանքը, որ ArmRus.info-ն գործել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության ու միջազգային նորմերի պահպանմամբ և չի խախտել Ռուբեն Թաթուլյանի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը: Կայքի գործունեությունը օրինական է՝ համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օերնքի 8-րդ և «Զանգվածային Լրատվության մասին» Հայաստանի Հանարպետության օերնքի 7-րդ հոդվածների: Սակայն, առավել մտահոգիչ է, որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր ունեցող անձը, ով նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնադրած «ներդրողների ակումբի» անդամ է, դիմում է օտարերկրյա պետական մարմնի՝ Հայաստանում ԶԼՄ-ի վրա ճնշում գործադրելու նպատակով: Այնինչ, Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունում գործում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, որի որոշումները պարտադիր են նաև «Իրազեկ քաղաքացիների միավորման» համար: Արդ, Ռուբեն Թաթուլյանի անձնական տվյալների գաղտնիության իրավունքը իրապես խախտված լինելու դեպքում, այն կարող էր վերականգնվել նշված գործակալության միջոցով: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» չի կատարելու «Ռոսկոմնադզորի»՝ Ռուսաստանի օրենսդրության վրա հիմնվող պահանջը, քանի որ գործել է Հայաստանի օրենսդրության սահմաններում, իսկ Ռուսաստանի օրենսդրությունը Հայաստանի տարածքում չի գործում: Ավելին, մեր թիմում գործող ArmRus․info և SUT.am կայքերը այժմ առավել հետաքրքրությամբ են ուսումնասիրելու այն, թե ինչպե՞ս է քրեական աշխարհի ներկայացուցիչը ստացել ՀՀ դիվանագիտական անձնագիր և հայտնվել վարչապետի «ներդրողների ակումբում»:  «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am