«Հանգիստ եղեք»..., «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք»

Ապրիլի 23-ից Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը բանակցություններ է անցկացնում ադրբեջանական կողմի հետ: Արդյունքների մասին հայտնի է միայն այսքանը. երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին, որ Արցախի կառավարության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերի արդյունքում հաջողվել է որոշակիորեն վերականգնել վերջին օրերին՝ Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման պատճառով խափանված հումանիտար բեռների ներկրումը Հայաստանի Հանրապետությունից:

Մինչ Արցախում բանակցությունները շարունակվում են` երեկ ռուսական աղբյուրները հաղորդում էին, թե ռուսական կողմը պատրաստվում է պաշտոնանկ անել խաղաղապահ առաքելության ղեկավար, գեներալ Վոլկովին: Արցախում Ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվում գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը, «Sputnik Արմենիա»-ին հայտնել են ՌԴ ՊՆ-ի աղբյուրները, սակայն պաշտոնական աղբյուրները լուրերը առայժմ չեն հաստատել:

Հատկանշական է, որ Արցախում բանակցությունները եռակողմ չեն, առանձին-առանձին են քննարկումներ գնում, այսինքն, ընդհատվել են Ստեփանակերտ-Բաքու-ՌԴ խաղաղապահ զորախումբ շփումները:

Իրականում ի՞նչ է տեղի ունենում...

Առանց փաստաթուղթ ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունենում սահմանազատում, և Բաքուն Հակարիի կամրջի վրա անցակետ դնելով գծում է իր սահմանը։ Իսկ արդյունքում 120 հազար արցախցիներ թողնում են մեն-մենակ թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ:

Նկատենք, որ պաշտոնական Երևանը խստորեն դատապարտել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու քայլը։ Ի պատասխան, Բաքուն հակադարձել էր՝ Լաչինում անցակետի տեղադրումը միանգամայն օրինական է, համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին, առավել ևս, որ Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումների ընթացքում Հայաստանն ինքն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Հանգիստ եղեք, բոլոր փակ ճանապարհները մի օր բացվում են և բաց ճանապարհները, երբ որ չկա հասկացվածություն, մի օր էլ փակվում են», - երեկ հասարակությանը «հանգստացրել» է ԱԺ-ի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Սակայն իրականում Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ հասցնում է իր «տրամաբանական ավարտին»:

Ինչո՞վ է այս ամենն ավարտվելու...

Որևէ արցախցի չի ցանկանում անցնել Ադրբեջանի անցակետով: Սակայն իրականությունը սա է. «Ուշադրություն, Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք». արցախցիներին երեկվանից արդեն եռալեզու այս ցուցանակն է «ողջունում», որը տեղադրվել Հակարիի կամրջի վրա։ Ադրբեջանական կողմը կայծակնային արագությամբ ավարտին է հասցնում ապրիլի 23-ից տեղադրված անցակետի ձևավորումը:

Իսկ Փաշինյանի իշխանությունը խորհուրդ է տալիս` «հանգիստ» մնալ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2038 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am