Նիկոլ Փաշինյանի անվան ադրբեջանական անցակետ

Մղձավանջի պայմաններում, որ լիուլի ապահովել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, տարին տասնամյակ է թվում: Ու թվում է, թե արդեն շատ ժամանակ է անել 2018-ի այն օրերից, երբ հազարավոր մարդիկ, ինչպես իրենց էր թվում՝ «լավ կյանքի համար» փողոցներ էին ելել։

Փողոց դուրս եկած մարդկանց մղումներն ազնիվ էին ու արդար, քանզի մեր երկրում այնքան անազնվություն և անարդարություն էր կուտակվել, որ փոփոխությունների անհրաժեշտությունը սրվել էր։ Այլ հարց է, որ հրապարակը լցրած մարդկանց խաբեցին։ Առաջնորդը սուտասան էր, անգրագետ և անբարոյական։ 2018–ի ապրիլի 23–ը կարող էր դառնալ քաղաքացու հաղթանակի օր, բայց դարձավ քաղաքացու «քցվելու» օր։

Ի դեպ, ապրիլի 23–ը սպառնում է չարագուշակ ու սև օր դառնալ։

Ապրիլի 23-ին հայտնի դարձավ, որ Հայաստանն Արցախին կապող ճանապարհի վրա Ադրբեջանը անցակետ է դրել: Գործնականում դա Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի միջև ճանապարհային կապը ոչնչացնելու մասին պաշտոնական հայտարարություն էր՝ արտահայտված կոնկրետ անցակետով: Եվ մի՞թե այդքանից հետո կարելի է չփառաբանել Նիկոլ Փաշինյանին, որ կատարեց իր և իր կողմնակիցների երազանքը՝ Ալիևի հետ ձեռք ձեռքի տված:

Բայց Ադրբեջանն այդ անցակետը երեկ չէ առաջին օրը չդրեց: Ավելի կոնկրետ, այդ անցակետը Նիկոլ Փաշիինյանն Ալիևի հետ տեղադրել էր դեռ 2022-ի հոկտեմբերի 6-ին, Պրահայում: Այնտեղ է, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես խոստովանեց ԱԺ-ում ունեցած վերջին ելույթներից մեկում, Արցախը ճանաչել ադրբեջանական տարածք: Այսինքն, գրեթե ավարտին է հասցրել այն նպատակը, հանուն որի էլ 2018-ին փողոցներ էր փակում:

Այդքանից հետո խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթները, սրա-նրա հասցեին հայտարարությունները, կատարվածի համար մեղքը Ռուսաստանի վրա գցելը զուտ մեղադրանքներից ու պատասխանատվությունից խուսափելու, իրեն դեռևս լսողներին մոլորության մեջ պահելու նպատակ են հետապնդում: Հասկացեք, վերջապես, որ Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան կամ ասենք թեկուզ ԱՄՆ-ը չեն կարող Հայաստանի ու հայության համար ավելի շահագրգիռ լինել: Ինչ էլ օտարներն անեն կամ չանեն, հիմնականն այն է, որ անվանական «յուրայինները»՝ ի դեմս Հայաստանի իշխանություն համարվողի, հայտարարում են, որ Տեղ գյուղից այն կողմ (արևելք) ադրբեջանական է: Ի դեպ, Տեղը դեռ ամբողջությամբ չեն հանձնե՞լ, միայն արտերն ու դաշտե՞րն են նվիրել թշնամուն:

Նույնը, ինչ ասվում է Նիկոլ Փաշինյանի հասցեին, հավասարապես վերաբերվում է նաև Արցախի նախագահ համարվող Արայիկ Հարությունյանին: Նույնիսկ ավելի վատ: Հետաքրքիր է, թե ո՞ւր էր Արայիկ Հանրությունյանը, երբ ԼՂՀ ԱԺ խմբակցությունները հայտարարություն էին տարածում: Ինքը համաձա՞յն չէ, թե՞ ինքը մշտապես Նիկոլ Փաշինյանի կողմից է: Չնայած, ումից ինչ հարցնես: Նրա գործը Փաշինյանին ծափահարելն է՝ ուղղակի, թե փոխաբերական առումներով:

Մինչ այս, մինչ այն, Հայաստանն Արցախին կապող ճանապարհին արդեն տեղակայված է Նիկոլ Փաշինյանի անվան ադրբեջանական անցակետը: Ծափ տվեք, արա՛...

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 453 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am