Հայկական մշակման ԱԹՍ-ները Սինգապուրում փորձարկումներ են անցել. տեսանյութ. «Ռազմինֆո»

Հայկական Instigate Robotics ընկերությունը ներկայացրել է օդում անսահմանափակ ժամանակով թռիչք իրականացնելու համար նախատեսված անօդաչու թռչող սարք, որն աշխատում է լարով, հայտնում է «Ռազմինֆո»ն: Անօդաչուն ՀՀ ԱԻՆ Armsecurity միջազգային ցուցահանդեսի ժամանակ Ռազմինֆոյի թիմին ներկայացրեց Instigate Robotics ընկերության ինժեներ Արմեն Բաղդասարյանը: Անօդաչուն ոչ թե մարտկոցով է սնուցվում, այլ ունի արտաքին սնուցում՝ լարով: Սարքը ունի նաև նաև լրացուցիչ մարտկոց, որը նախատեսված է ծայրահեղ դեպքերի համար: Այն աշխատում է 200 վոլտ լարմամբ գեներատորով: ԱԹՍ-ի մեկ օրինակ էլ Սինգապուրում է փորձարկումներ անցել՝ նավահանգստի նավերը մոնիթորինգ անելու համար: «Մի օրինակ տվել ենք Սինգապուրին, հիմա իրենք լրացուցիչ պահանջներ են ներկայացրել: Այս մեկը 30 մետր էր բարձրանում, հիմա ուզում են, որ 60 մետր բարձրանա, հետագայում՝ 100 մետր: Նրանց պահանջներից է նաև այն, որ [սարքի] ղեկավարումը ներքևից տրվի օպտիկայով,  ոչ թե ռադիողեկավարում լինի, այլ օպտիկայով լինի», – նշեց ընկերության ինժեներ Արմեն Բաղդասարյանը: Ինժեների խոսքով՝ աշխատում են նաև լարը փաթաթող և տվող կոճի աշխատանքի վրա, նպատակն է այնպես անել, որ «սահուն տա ու սահուն փաթաթի, չխճճվի լարը»: Փորձարկվել է մաքսիմում 50 մետրանոց լարով: Լարը պետք է դիմանա 400 վոլտ լարմանը և վնասվածքների դեպքում կարճ միացում չտա, որովհետև այն հաճախակի կոճի վրա փաթաթվելու և արձակվելու է: Անհրաժեշտ է, որ բազմաթիվ անգամ ճկվելուն դիմանա: Քաշի խնդիր կա, եթե գտնեն ավելի թեթև և երկար լար, որը կբավարարի պահանջները, սարքը կարելի կլինի նաև ավելի բարձրացնել. «..Բայց այնպես չէ, որ կարելի է կիլոմետրով բարձրացնել: Սահմանափակ է բարձրությունը, ժամանակն է անսահմանափակ»: Անօդաչուի ռոտորների շրջանակը տիտանից է՝ ձևավորված հեծանիվի անիվի կաղապարի հիմքի վրա, ինչը թույլ է տալիս թռիչքի ժամանակ տատանողական շարժումները հասցնել նվազագույնի: Սարքը հիմնականում բաղկացած է անջրաթափանց մասերից:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am