Բելգիայում օդաչուն առանց օդապարիկի դուրս է նետվել ուղղաթիռից
Բելգիայի արևելքում ցուցադրական ելույթների ժամանակ օդաչուն ընկել է ուղղաթիռից: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Avenir»-ին, որը վկայակոչոմ է երկրի ՊՆ-ին:Դեպքը տեղի է ունեցել ինժեներային գումարտակում բաց դռների օրը։ Ցուցադրական ելույթները կատարվել են Լիեժ նահանգի Ամե կոմունայում։ Agusta A-109 ուղղաթիռի օդաչուն իրենց ցած է նետել առանց օդապարիկի՝ անտառի վրա՝ ավելի քան 1 կմ բարձրությունից։ Երկրորդ օդաչուն կարողացել է իջեցնել մարտական մեքենան։ Այժմ փրկարարները փնտրում են օդաչուին: Արտակարգ պատահարի պատճառներն այս պահին պարզվում են:
