Քաղաքապետարանը անօրեն թնջուկ է առաջարկում մանկապարտեզներում երեխաների հերթագրման և ընդունելության համար. Բախշյան

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ընդունելության, հերթագրման հետ կապված ծնողների կողմից վերջին օրերի բողոքների տարափն ու Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի անհասկանալի հարցազրույցը պահանջում է անդրադառնալ Երևանում նախադպրոցական կրթության կազմակերպման գործընթացում առկա որոշ անօրինական քայլերին: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ-ում նախադպրոցական կրթությունը կազմակերպվում է մեկ՝ 2005թ.-ին ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով, որով սահմանված նորմերը փորձում են շրջանցել քաղաքապետարանում: «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունք, նշանակում է համայնքի պարտավորությունն է ապահովել այդ իրավունքի իրականացումը: «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի ա) կետով նախադպրոցական կրթության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների մեջ է մտնում նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականության իրականացման ապահովումը, բ) կետով՝ նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, որը նշանակում է 0-6 տարեկան երեխաների հերթագրում՝ ըստ մանկապարտեզների : «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն Նախադպրոցական տարիքը երեխայի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական կայացման ժամանակաշրջանն է, որը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն անձի ուսուցման և դաստիարակության գործընթաց է, որն իրականացվում է նախադպրոցական, հիմնական, միջնակարգ կրթության ծրագրերով: «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով նախադպրոցական տարիքը սահմանվում է. «2. Նախադպրոցական տարիքային փուլերն են՝ ա) վաղ տարիք` մինչեւ 3 տարեկան. բ) կրտսեր նախադպրոցական` 3-ից մինչև 5 տարեկան. գ) ավագ նախադպրոցական` 5-ից մինչև 6 տարեկան»: 5. Օրենքում նախադպրոցական կրթության ուսումնական գործընթացի սկիզբ ու վերջ ամրագրված չէ, այլ միայն տարիք, որը նշանակում է երեխայի տարիքը լրանալուն պես նա պետք է միանա իր տարիքային խմբին, եթե հերթը հասնել է: Այսպիսով, ՀՀ-ում ԱԺ-ի կողմից ընդունված այս օրենքն ասում է, որ նախադպրոցական տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունք, որ ՀՀ-ում նախադպրոցական տարիքը սահմանված է 0-6 տարեկան, որ այդ կրթությունը կազմակերպելը Երևանի համայնքի պարտավորությունն է, որ այդ երեխաների հաշվառումը, այսինքն՝ ըստ տարիքի հերթագրումը, նույնպես քաղաքապետարանի աշխատակազմի պարտավորությունն է ու քաղաքապետարանի աշխատակազմն իրավունք չունի օրենքով իր վրա դրված լիազորությունները կամայականորեն շրջանցել կամ չիրականացնել: Ավելին, վերոնշյալ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, ծնողն է որոշում, թե իր երեխան նախադպրոցական կրթությունը ստանա ընտանիքում, մանկապարտեզում թե այդ նպատակի համար նախատեսված այլ հաստատություններում, որը նշանակում է, որ ծնողն է որոշում ե՞րբ հերթագրել երեխային, իհարկե համայնքի ստեղծած հնարավորությունների սահմաններում: Ո՛չ մի տեղ չի գրված, որ երեխան մանկապարտեզ է գնում միայն ծնողի աշխատելու դեպքում, որի պահանջը հաճախ դառնում է երեխային մանկապարտեզ չընդունելու պատրվակ կամ մանկապարտեզում օրենքով սահմանված չէ ուսումնական տարվա սկիզբ ու ավարտ: Հավելեմ, որ նույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետն ասում է. «Իրենց լիազորությունների սահմաններում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած իրավական ակտերը ենթակա են պարտադիր կատարման նախադպրոցական կրթության կառավարման ոլորտի լիազորություններ ունեցող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից»: Այնպես որ, Երևանի մանկապարտեզներում երեխաների հաշվառման, հերթագրման և ընդունելության գործընթացում առկա անհիմն որոշումների վերանայման և օպտիմալացված դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված խնդիրների քննարկման առաջարկով դիմել եմ Երևանի ավագանու Կրթության, մշակույթի, սոցիալական, տուրիզմի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանին, այս հարցերը քննարկելու նպատակով հրավիրել հանձնաժողովի նիստ, որին Երևանի ավագանու կանոնակարգի 78-րդ կետի համաձայն, կհրավիրվեն քննարկվող հարցերին առնչվող փոխքաղաքապետ պարոն Սուքիասյանն ու քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am