«Երեկ մենք տեղեկացանք հանցավոր և դատապարտելի այդ գործողության մասին, այդ բռնարարքի մասին, որ ադրբեջանական իշխանությունների կողմից գործադրվում է Արցախի մեր զավակների նկատմամբ»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն` անդրադառնալով այն հարցին, որ ապրիլի 23-ին Ադրբեջանը անցակետ է տեղադրել Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհին։
Նրա խոսքով՝ ադրբեջանցիների նպատակը շատ հստակ է`հայաթափել Արցախը և տիրանալ Արցախին։
«Մենք դատապարտում ենք նման անմարդկային գործողությունը, որ պարբերաբար իրականացվում է Արցախում ապրող մեր ժողովրդի զավակաց նկատմամբ»,- նշեց կաթողիկոսը։ Գարեգին Երկրորդն իր խոսքն ուղղելով Արցախի հավատավոր ժողովրդին, նշեց. «Սիրելի արցախցիներ, զորեղ մնացեք հավատքով, ամուր` ոգով և կամքով, ձեզ բնորոշ արիությամբ, Աստծո զորակցությամբ և օժանդակությամբ պետք է կարողանանք դիմագրավել նաև այս փորձությանը։ Մենք հավատում ենք, որ ազգիս համատեղ ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ պետք է ապահովենք ձեր ազատ, ապահով, անվտանգ ու անկախ կյանքը։ Մնացեք Տիրոջ սիրո ու խաղաղության մեջ», - ասաց Ամենայն հայոց կաթողիկոսը։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը