Դաշնակցական հիստերիա կամ ջղաձգություն

Երեկ, երբ դեռ ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագիրը ստորագրված չէր, հստակ ոչինչ չէր ասվում հետաձգումների պատճառների մասին: Դաշնակցությունից վերջին երեք օրերին հայտարարություններ են հնչել, որ մի հուշագրի ստորագրումը ժամերի հարց էր, ՀՀԿ-ից էլ հերքել էին ապագա գործընկերների անհաղթահարելի ցանկությունը՝ պնդելով, թե օրվա եւ ժամի մասին դեռեւս հստակ պայմանավորվածություն չկա:Եւ, ահա, Դաշնակցությունը հայտնվել էր անհարմար իրավիճակում եւ ստեղծված զավեշտը փորձում էր փաթաթել լրագրողների վզին, հայտարարելով, թե ոչ թե գործընթացը ձգձգվում է, այլ լրատվամիջոցներն այնքան ստեր ու զառանցանքներ են գրել, այդ պատճառով էլ ստեղծվել է նման իրավիճակ: Երանելի կերակրատաշտից բաժանող անտանելի ժամերը հին ընկերներին դարձրել է ջղաձիգ ինչն էլ, թերևս, ստիպում է դաշնակցականներին նման ագրեսիվ պահվածք ցուցաբերել։ Արմեն Ռուստամյանը երեկ լրագրողներին հորդորել է անհանգստանալ սեփական հոգեվիճակով ու ՀՅԴ-ին հանգիստ թողնել«Մեր հոգեվիճակը շատ նորմալ ա, դուք էնքան սուտ եք գրել, ոմանք անգամ զառանցանքներ են էս երկու ամսում տարածել, որ ես սարսափում եմ, թե մենք սենց մամուլով ու՞ր ենք գնալու։ Ամոթ չե՞ն անելու էդ մարդիկ, որ մինչև հիմա էդ աստիճանի ստեր են խոսացել։ Ես ինչի՞ պիտի հետևեմ էդ բոլոր զառանցանքներին ու հստակեցնեմ, դրանով պիտի ուրիշ մարդիկ զբաղվեն…Դաշնակցության մեր աղբյուրը սենց, մեր աղբյուրը ընենց» ափերից դուրս էր եկել Ռուստամյանը ու ամոթանք էր տալիս լրագրողներին ու լրատվամիջոցներին մի դեպքում, երբ լրատվամիջոցների հրապարակումների գրեթե 90 տոկոսը իրականություն կդառնան, այլ հարց է, որ ՀՅԴ-ում ջղաձգվելու լուրջ պատճառներ ունեն, նախ որ ավելի մեծ ախորժակ ունեին ու ավելի շատ պաշտոններ էին պահանջում,քան ստացան. որոնց մասին մամուլը նույնպես գրել է, իսկ հիմա էլ պիտի նյարդայնանան, քանի որ բոբիկացել սպասում են կոալիցիային, որը սակայն ուշանում էր, թերեւս իշխանությունը որոշել է մինչեւ վերջ ստորացնել ՀՅԴ-ին, նոր ստորագրել հուշագիրը: Մինչ ՀՅԴ-ական Ռուստամյանը լրագրողների հետ մարտի էր բռնվել դեպի կոալիցիա տանող բաղձալի ճանապարհին տհաճություններ ստեղծելու համար, դահլիճում իշխանություն-ընդդիմություն իրական բանավեճ էր բռնկվել: Երեկ կառավարությունն առաջարկում էր փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, արտաքին առևտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքների վերաբերյալ երրորդ երկրներից ներմուծման ու արտահանման համար սահմանել բազային պետական տուրք՝ 1000 դրամին համարժեք:Այս մասին պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը: Նախագծի քննարկումը բուռն ընթացք ստացավ, վեճի բռնվեցին Վարդան Այվազյանն ու Հրանտ Բագրատյանը: Բագրատյանը պահանջեց ցույց տալ ԵՏՄ-ի պայմանագրի այն կետը, որի համապատասխան մենք պարտավորված ենք այլ երկրների հետ առեւտուր անելիս լիցենզիա տրամադրել: Վարդան Այվազյանը պատասխանեց. «Հիմնական փաստաթուղթն է, որը վավերացրել ենք ԱԺ-ում՝ առեւտրի միասնական կանոններ: Ընդմիջմանը ազատ ժամանակ կունենաք, կգաք, ձեզ ցույց կտամ: Արտահանման հետ կապված ասում է, որ եթե լիցենզիա չունես, պետք է լիցենզավորել: Բա ո՞նց էիք մտածում, այսինքն, որեւէ պայման չպիտի՞ դնի իմ առաջ: Միասնական մեկ տարածքում իրավունք ունես ապրանքների ազատ տեղաշարժի իրավունք, դրա համար խաղի կանոններ է սահմանում»: Այվազյանը չհամոզեց Բագրատյանին, ՀԱԿ պատգամավորն առաջարկեց կոնկրետանալ. «Առաջարկում եմ երկար-բարակ չասեք, հարց եմ տալիս՝ հարցիս պատասխանեք՝ ո՞ր կետն է ու վերջ»: Այվազյանը վրդովվեց գործընկերոջ տոնից. «Ընդմիջման ժամանակ կբերեմ ձեզ կետն էլ պայմանագիրն էլ, այ քեզ բա՜ն, որ մի կետը, որ մի պայմանագիրը…»: Բագրատյանը տեղից բղավում էր՝ բեր ինձ էդ կետը ցույց տուր: «Պարոն Բագրատյան, ընդմիջմանը ինչքան թուղթ կուզես՝ կբերեմ: Քո մոտ էլ վարձով չեմ աշխատում վրես գոռում ես, իյա՛» ափերից դուրս եկավ Այվազյանը: «Պարոն Այվազյան, դուք արդեն լրիվ ավերում եք տնտեսական դաշտը, դուք՝ անձամբ»,- իր ելույթում նորից Այվազյանին հիշեց Բագրատյանը: «Սելը ճռռալու տեղը սելվորն է ճռռում: Լավ ա, էլի, դուք լինեք վարչապետ՝ ես տնտեսական դաշտը ավերե՞մ» նեղսրտեց Այվազյանը Հրանտ Բագրատյանին մեղադրելով՝ «կամերաներ սիրելու» մեջ: Բագրատյանն ի վերջո, քննարկումը տեղափոխեց կառուցողական դաշտ եւ նկատեց, որ  նախագիծ են բերել ուզում են լիցենզավորել մի բան, որը դադարել է լիցենզավորվել 1989-ի Ռիժկովի որոշումից հետո. «Մի ասեք՝ կտանք, էլի, 1000 դրամ է եղածը: Հարցը դա չի: Ինչի՞ չեք կցել օրենքի հիմնավորումը նախագծին, ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս»: Անի Սահակյան

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am