Նողկալի է. այդ ի՞նչ տեսակ մարդիկ են գրում սերիալների սցենարները

1990-ականների սկզբին, հովհարային անջատումների ժամանակ, ձմռան մի օր, երբ մի երկու ժամով լույս տվեցին, միացրինք հեռուստացույցը ու տեսանք, որ նկարահանող խումբը գնացել է Աղասի Այվազյանի բնակարան ու լրագրողը հետաքրքրվում է, թե ինչպես է նա ապրում: Մեր նշանավոր արձակագիրներից մեկը շատ կարճ պատասխանեց. - Գիրք եմ վառում, որ տաքանամ: Նրա այս խոսքը հետագայում բուռն քննարկումների առիթ դարձավ: Շատերը քաղքենիական թառանչներ էին արձակում, թե ինչպե՜ս կարող է գրողը գիրք վառել: Ստից գրաֆոմանները Աղասի Այվազյանի խոսքից նույնիսկ ուշաթափվեցին՝ ինչպե՜ս կարելի է, ինչպե՜ս կարելի է.. Մի խոսքով, ահագին երկար ճռվողյուններ լսեցինք... Պարզ էր, որ գրողը այդ կերպ իր բողոքն էր արտահայտում արդեն իսկ նկատվող հակագրական-հակաարվեստային գրոհի դեմ, երբ ազատության թեթև միջանցահովիկից խենթացնող գլխապտույտ էին զգում բոլոր նրանք, ովքեր տառերը կամ նոտաները գիտեին և կամ՝ մալյարությունը թողել ու ձեռքն էին առել վրձինը: Արդեն զգացվում էր, որ գալիք օրերից արվեստի ու գրականության հերն անիծելու «լուսավոր ապագա» է ակնկալվում: Այսօր դարձյալ մի 8 ժամ ինտերնետ չունեի ու ստիպված միացրի հեռուստացույցը: Ես, որ ավելի քան 10 տարի հայկական ալիքներ չեմ նայում՝ հերթով անցա «դրանց վրայով»: Տեսա զարհուրելին: Իսկապես, այդ ի՞նչ տեսակ մարդիկ են գրում սերիալների սցենարները: Այդ ի՞նչ լեզվով են խոսում «դերասանները» և, ընդհանրապես՝ այդ ի՞նչ թեմաներ են կարևորվում ու դառնում սերիալի «նյութ»: Նողկալի է: Եթե կարողանայի, առանց երկմտելու ես կվառեի այդ բոլոր սցենարները... Կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրում մարդկային ստորին բնազդների տարփողումը ո՞ր հիվանդի ուղեղում է ծնվել... Նման իրավիճակում ո՞ր մի պետությունն է սեփական ժողովրդին բարոյալքում... Կիմա Եղիազարյանի գրառումը

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am