Հանքարդյունաբերությունը հնարավորություն է, որ Սյունիքի տնտեսությունը կայուն ու համաչափ զարգացում ապրի․ Գևորգ Փարսյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի անցած 70-ամյա ճանապարհը, նաև ներկան հնարավոր չէ պատկերացնել առանց Կապան քաղաքի և համայնքի գյուղերի հետ համագործակցության:

Մյուս կողմից՝ կոմբինատի շնորհիվ է տասնամյակների ընթացքում Կապան քաղաքում, նաև մերձակա գյուղերում լուծում ստացել սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին առնչվող բազմաթիվ հարցեր:

Այսօր էլ Կապան համայնքի հարյուրավոր բնակիչներ աշխատում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության 70-ամյակի կապակցությամբ զրույց ունեցանք Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ:

- Պարոն Փարսյան, մեր զրույցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակի առիթով է:

Հանքարդյունաբերական այդ ձեռնարկության հիմնադրումը ժամանակին մեծ իրադարձություն է եղել հատկապես Կապանի շրջանի կյանքում:

Այնպես որ կոմբինատի հոբելյանը նշանակալից իրադարձություն է դիտարկվում նաև Կապանի տարածաշրջանում:

- Այո, Դուք իրավացի եք, 70 տարվա գործունեության պատմություն ունեցող կոմբինատի հոբելյանը կարևոր ու նշանակալի իրադարձություն է նաև Կապան համայնքի համար։ Բոլորս գիտենք, որ այսօրվա Կապանը կառուցվել է հանքարդյունաբերության շուրջ և դրա շնորհիվ, ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ այսօր հանքարդյունաբերության կենտրոններից է։ Ավելորդ չեմ համարի ևս մեկ անգամ ընդգծել կոմբինատի առանձնահատուկ դերն ու նշանակությունը համայնքի սոցիալ-տնտեսական և նույնիսկ կենցաղային կյանքում։ Միայն այն հանգամանքը, որ հազարավոր կապանցիներ աշխատում են ընկերության ամենատարբեր օղակներում՝ համեմատաբար բարձր աշխատավարձով, արդեն իսկ խոսում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կարևորության և անհրաժեշտության մասին։ Ուստի, պատեհ առիթից օգտվելով, իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բոլոր տարիների նվիրյալներին՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյի, ընկերության հոբելյանական տարեդարձի կապակցությամբ։

Վստահ եմ՝ ընկերության պատասխանատու գործելաոճի և աշխատակիցների սրտացավ աշխատանքի շնորհիվ կպահպանվի ու էլ ավելի կզարգանա Կապանի և ընդհանրապես Հայաստանի տնտեսության համար հիմք հանդիսացող հանքարդյունաբերության ոլորտը։

- Ապրիլի 6-ին մենք ականատես եղանք համագործակցության հուշագրի ստորագրման՝ Կապանի համայնքապետարանի և «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության միջև:

- Կապանում բոլորիս աչքի առաջ քաղաքաշինական բնույթի, և ոչ միայն, մեծածավալ աշխատանքներ են կատարվում վերջին տարիներին:

Եվ, այդուհանդերձ, մարզկենտրոնի առջև դեռևս բավականին խնդիրներ են ծառացած:

Որո՞նք են համայնքին ներկայումս առավել մտահոգող խնդիրները, որոնք տեղ չեն գտել համագործակցության հուշագրում, սակայն լուծման կարիք ունեն, և այդ հարցում ակնկալում եք կոմբինատի աջակցությունը:

- Այո, ճիշտ եք նկատել, Կապան համայնքում բազմաբնույթ ու բազմաոլորտ աշխատանքներ են իրականացվում, և գերակշիռ մասը, իհարկե, քաղաքաշինական բնույթի է։ Այդ աշխատանքների իրականացման գործում առարկայական մասնակցությունն է ունեցել և շարունակում է ունենալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ ինչպես սուբվենցիոն ծրագրերի շրջանակում համայնքի մասնաբաժնում իր մասնակցությամբ, այնպես էլ առանձին ծրագրերի ամբողջական ֆինանսավորմամբ։ Իհարկե, բոլորը չեմ թվարկի, բայց այդ ծրագրերի շարքում կցանկանայի առանձնացնել հենց քաղաքի կենտրոնական հրապարակի երգող շատրվանը, որն ինքնատիպ գեղեցկությամբ, լուսաձայնային ժամանակակից համակարգով չի զիջում մայրաքաղաքի նմանատիպ կառույցներին։ Կարևոր ծրագրերի շարքում է նաև քաղաքի գլխավոր մշակութային կենտրոնը, որի առաջին մասնաշենքի շինաշխատանքներն արդեն իսկ ավարտին են հասցվել, ընթացքի մեջ է երկրորդ մասնաշենքի և բացօթյա հատվածի նորոգումը, իսկ երրորդ մասնաշենքի՝ համերգային մեծ դահլիճի հետագա նորոգման և ջեռուցման ապահովման համար ձեռք ենք բերել պայմանավորվածություն։ Առաջիկայում ակնկալում ենք նաև Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգու բարեկարգման և կարուսելների արդիականացման հարցում ԶՊՄԿ-ի աջակցությունը, որի վերաբերյալ ևս ունեցել ենք քննարկում ու նախնական պայմանավորվածություն։

Իսկ ինչ վերաբերում է համագործակցության հուշագրում տեղ չգտած խնդիրներին, ապա ասեմ, որ այդպիսիք գրեթե չկան. փորձել ենք հնարավորինս բոլոր ուղղությունները ներառել, որպեսզի բաց հատված չմնա։ Բայց հուշագրում ունենք նաև կետ, որտեղ նշվում է՝ կողմերը կարող են համագործակցել երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, ինչը մեզ հնարավորություն է տալիս հանդիպումների, խորհրդակցությունների և այլ միջոցառումների կազմակերպմամբ քննարկել և իրականացնել նաև այն խնդիրներն ու նախագծերը, որոնց լուծման համար տվյալ ժամանակահատվածում անհրաժեշտություն է առաջացել։

Կապանի տարածաշրջանում հանքարդյունաբերական երկու խոշոր ընկերություն է գործում:

Դուք հնարավոր համարո՞ւմ եք և՛ հանքարդյունաբերության, և՛ գյուղական բնակավայրերի միաժամանակյա, զուգահեռ ու ներդաշնակ զարգացումը՝ ոչ թե միմյանց խանգարելով, այլ իրար լրացնելով:

- Նախորդ հարցի պատասխանով փոքրիշատե անդրադարձա այդ հարցին, բայց փորձեմ ավելի հստակեցնել։ Քանի դեռ հանքարդյունաբերությունը համարվում է մեր տարածաշրջանի տնտեսության գերակա ճյուղը և մեր զարգացման գրավականը, կամա թե ակամա, պայմանավորված է տարածքում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունների կայուն աշխատանքով, ապա հանքարդյունաբերությունը և մնացած ոլորտներն իրարից տարանջատել կամ մեկը մյուսին որպես խանգարող հանգամանք դիտարկելը, կարծում եմ, առնվազն խելամիտ չի լինի։ Եվ հենց Սյունիք բնակավայրում նախատեսվող աշխատանքները վկայակոչելով՝ կասեմ, որ հանքարդյունաբերությունը դիտարկում ենք որպես հնարավորություն, որը պետք է օգտագործենք համայնքի կայուն և համաչափ տնտեսական զարգացումն ապահովելու, համայնքի առջև ծառացած կարևորագույն խնդիրները լուծելու համար։

 

դիտվել է 153 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, կարո՞ղ է Արեգնազ Մանուկյանը պետական գաղտնիք պարունակող քո գրառումներն է փոխանցել․ Ադիբեկյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ծառուկյանի ուղերձը․ Նիկոլի գաղտնի պլանի բացահայտում»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին․ բայց նա սխալվում է իր հաշվարկներում․ Խամոյան «Նիկո՛լ, լավ եք արել, որ Ծառուկյանի էդ կադրերը նկարել եք, գիտե՞ս՝ հետո դա ոնց է օգտագործվելու». Փոստանջյան (video) Մեր ամրությունը փորձելու օրերի մեջ ենք․ նախկին կին քաղբանտարկյալ Ինչ-որ իրավիճակներում ես ավելի շատ շանսեր ունեմ Անգլիայի թագուհին լինելու, քան Աշոտյանի գործի մեջ կա որևէ իրավական հետք. Նաիրա Զոհրաբյան Ռուսաստանը բաց է իր նպատակներին բանակցությունների միջոցով հասնելու համար. Պեսկով Բաքուն պնդում է՝ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցվել է Հայրենիքից ստացած տպավորություններն ու հոգևոր ապրումները նոր ներշնչանք կհաղորդեն ուխտավորներին. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Առաջ sms էր ուղարկում, հիմա հրապարակային ասում է՝ էս պտի անես․ Քոչարյանը՝ դատավորին (video) Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ «Նիկո՛լ, քո ձեռքը հասավ Արեգնազի զավակին էլ․ մայրը գազան է դառնում, երբ․․․ »․ Ագնեսա Խամոյան (video) «18 թվից մինչև էսօր էս աբսուրդի թատրոնի մասնակից եմ ու չեմ հակասնում՝ ինչի մեջ եմ մեղադրվում»․ Ռոբերտ Քոչարյան Իսպանիայում 40 աստիճան շոգի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել. BBC Հայաստանի «բերմուդյան եռանկյունին». Հակոբ Բադալյան Նիկոլը Ծառուկյանի կենդանիներին բառի բուն իմաստով գողացել է․ Արմինե Ադիբեկյան (video) Իսրայելը առաջիկա օրերին Լիբանանին կվերադարձնի օկուպացված տարածքների մի մասը. CNN Թուրքիան շուտով կհայտարարի С-400 հրթիռային համակարգերը երրորդ երկրին վաճառելու մասին Նոր հանգամանքներ․ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ խայտառակ հետապնդումները շարունակվում են․Փոստանջյան-Աղեկյան (video) Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարել են եղանակային վտանգի կարմիր մակարդակ Դու հասկանու՞մ ես՝ Տիգրանաշենը Հայաստանի ինչն է․․․ ուղիղ Նիկոլին այդ հարցը տվեք․ Արամ Սարգսյան (video) «Թրիքից ավելի անուշ հոտ չքաշածնե՛ր, էդ ի՞նչ տեսաք Ծառուկյանի տանը»․ Արմինե Ադիբեկյան (video) Միշուստինի հետ հանդիպմանը Նիկոլի դեմքին գույն չկար․ Արամ Սարգսյանը սարսափելի թվեր է ներկայացնում (video) #ՈՒՂԻՂ․ «Այ չմո՛, խայտառակվեցի՞ր Գագիկ Ծառուկյանի տանը»․ Արմինե Ադիբեկյան (video) ՊՆ նախկին նախարարը պատմում է՝ ինչպես է Ծառուկյանը օգնել, որ ադրբեջանցիները դուրս գան մեր դիրքերից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am