Էլ ի՞նչ են պատրաստվում «վերափոխել»

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները ևս մեկ բնութագրական սևեռում ունեն: Դե, այդպիսիք շատ են, առավելապես՝ կործանարար, բայց այս մեկն առանձնահատուկ ընդգծվածություն ունի. նրանք ամեն ազգայինից, ավանդականից, հայկականից վատ են զգում կամ առնվազն վատանում են: Ու... վատաբանում են: Կապ չունի՝ խոսքը հազարամյակներով եկած ու պահպանված ավանդույթների՞ մասին է, ընտանիքի մասին ավանդական պատկերացումների՞, թե՞ մեկ այլ բանի մասին: Բնութագրական է և այն, որ ինչ եկել են իշխանության, «չգիտեմինչակրաց արշավանք» են սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Բացահայտ: Առաջինը հարձակվեցին Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի վրա: Անգամ փորձեցին ֆիզիկական բռնություն գործադրել Կաթողիկոսի նկատմամբ:

Դա հենց այնպես չէր, իհարկե: Ու այստեղ անձը կապ չունի, որքան էլ որ փորձ էր արվում այդ ամենն անձնավորված ներկայացնել: Փաշինյանական իշխանության հիմնական հարվածներից մեկը հենց Հայ առաքելական եկեղեցու դեմ էր ուղղված: Կառույցի: Ազգային այն հաստատության, որ ամենադաժան փորձություններ հաղթահարելով՝ ահա արդեն 17 դարից ավելի է, ինչ իր ազգի, ժողովրդի գոյապայքարի հիմնասյուներից մեկն է: Հիշո՞ւմ եք Աբովյանի ասածը առ այն, որ մի ազգին պահողը նրա լեզուն է ու հավատը: Ոչ միայն, իհարկե, բայց դրանք հիմնասյուներ են հայության համար: Ու այստեղ մտաբերում ես այն անմոռանալի փաստերը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետական միջոցներ է ծախսում՝ սեռափոխություն կատարած անձնավորության մասին ֆիլմ նկարելու համար: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խրախուսում է, օրինակ՝ սեռափոխության երևույթը:

Ի դեպ, այդ գումարներն ի՞նչ եղան, «կինոն» վերջիվերջո նկարեցի՞ն: Մտաբերում ես այն «պերֆորմանսները», որ «մշակույթն իրենց մեջ կրող» փաշինյանականներն էին նախաձեռնել: Ու շատերը չէին կողմնորոշվում՝ դա ինչոր ներկայացո՞ւմ է, թե՞ սատանայապաշտական ինչ-որ ծիսակատարություն: Դա ի՞նչ էր: Մտաբերում ես ԱԺ ամբիոնի մոտ բերված տրանսգենդերին: Մտաբերում ես այն փաղաքշական, սիրակեզ վերաբերմունքը, որ Փաշինյանի իշխանությունը դրսևորում է «այլընտրանքային սեռական կողմնորոշումներ» ունեցողների հանդեպ: Մտաբերում ես իշխանության ներկայացուցիչների, հատկապես Փաշինյանի տիկնոջ՝ հայ կանանց երջանկության և այլ նման թեմաներով հրապարակային հայտարարությունները, «զինվորները ոչնչի համար են զոհվել» խայտառակ ձևակերպումն էլ՝ վերադիր:

Ու մեկ էլ, հո՛պ, նախօրեին փաշինյանական պատգամավոր Մարիա Կարապետյանն ասում է, թե պետք է... մատաղի ավանդույթը վերափոխել, որովհետև այն հակասում է... սննդային անվտանգության իրավական կանոնակարգերին, թե չգիտես՝ ինչ «զահրումարին»: Ուրեմն մատաղի (զոհաբերության) բազմահազարամյա ավանդույթը հայ ազգի սովորույթներից ու հավատքից չի կարողացել ջնջել անգամ քրիստոնեական եկեղեցին, այնքան հեռատեսություն և խելք են ունեցել, որ չեն վերափոխել դա, իսկ փաշինյանական «նորադավանները» ուզում են մատաղն էլ խլել հայ ազգից: Արգելել: «Վերափոխել», այսպես ասած: Ու այստեղ խնդիրը բուն արարողությունը չէ, անկախ նրանից, թե այս կամ այն արարողությանը, սովորույթին ով ինչպես է վերաբերվում. խնդիրն ավելի խորքային է՝ պարզապես հարվածել ցանկացած ավանդականի, այն ամենին, որը ակունքներ ունի: Պատմությունը վերափոխեցին-պրծան (2018 թվականից առաջ ոչինչ չկար, կամ ինչ էլ կար՝ վատ էր, ամեն ինչ սկսվեց այդ թվի իշխանազավթումից), «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումն արգելեցին դպրոցներում, հերթը հասավ ավանդույթները վերափոխելուն:

Էլ ի՞նչ են պատրաստվում «վերափոխել». միգուցե Մատենադարանն ուզում են պարահրապարակի՞ վերածել կամ գինետան (Սարյան փողոցի գինետներից երևի արդեն ձանձրացել են): Ու պատահակա՞ն է, որ նման իշխանության գործունեության պայմաններում ամենատարբեր «կրոնական կազմակերպություններ», որոնք աշխարհում բնորոշվում են որպես «տոտալիտար աղանդներ», Հայաստանում իրենց զգում են, ինչպես ձուկը՝ ջրում: Նկատե՞լ եք, թե այս հետպատերազմական շրջանում որքան են ակտիվացել դրանք: Գործնականում բացահայտ, օրը ցերեկով, հրապարակային վայրերում զբաղված են քարոզչությամբ, որին այլ կերպ հոգեորսություն են ասում, ի դեպ: Օրինակ՝ օրերս նկատեցի, որ Կապանում իրենց պաստառը պարզած՝ քարոզ են անում: Ինչի՞ քարոզ: Պաստառի գրությունն աչք ծակեց. «Խաղաղություն ե՞րբ կլինի...» Միանգամից զուգահեռվեց Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգի» հետ: Նման բաները, կներեք, չեն կարող պատահական լինել:

Ուղղակի չեն կարող: Խաղաղության ոչ ոք դեմ չէ, բայց թշնամական, ադրբեջանական նշանառության տակ դրված Սյունիքի մարզկենտրոն Կապանում «խաղաղության օրակարգի» քարոզ են անո՞ւմ: Որ ի՞նչ: Որ եթե թշնամին վաղը, մյուս օրը վրա տա, Կապանում «խաղաղորե՞ն» դիմավորեն: Խաղաղաբա՞ր: Սա, կներեք, ոչ թե խղճի ազատության հարթությունում գտնվող հարց է, այլ ազգային անվտանգության: Չնայած, դա ո՞ւմ է հետաքրքիր: Եթե հետաքրքիր լիներ... Կան մեկնաբաններ, որոնք վերլուծում են, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի սոցիալական հենարանը, դրա շերտերը: Բայց նրանցից գրեթե ոչ մեկը չի դիտարկում Հայաստանում առկա աղանդավորներին: Մինչդեռ, աղանդավորները Փաշինյանի հիմնական հենարաններից մեկն են: Ավելին, Փաշինյանի կողմնակիցների վարքն ու խոսքուզրույցը ուշադիր դիտարկելիս դժվար չէ նկատել որոշակի կրոնական կազմակերպություններին բնորոշ գծեր:

Տեսեք, Փաշինյանը մի բան է ասում (օրինակ՝ մածունը սև է), և անմիջապես «գտնվում» են հազարավորներ, որ հմայախոսության նման կրկնում են նույն բանը, պնդում են, որ «մածունը սև է», որովհետեև այդպես է ասել իրենց կուռքը, «համայնքի ղեկավարը», «հոգևոր առաջնորդը», վերջապես՝ «հովիվը»: Ու հապա թող մեկը փորձի հակառակն ասել, անմիջապես վրա կտան: Իսկ դրանից մի քանի ժամ անց նույն Փաշինյանը մեկ էլ կարող է ասել, թե՝ «մածունը շերտավոր» է, կեսը սև է, կեսը՝ սպիտակ: Ու նույն զանգվածը, որ մինչև այդ մածունը սև էր նշում, կսկի ասել, որ այն զեբր է: Ի դեպ, մի բան էլ հիշեցնենք:

Իշխանափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի նկարով «սրբապատկերներ» էին տարածվում, շրջանառվում սոցցանցերով, նրա իշխանազավթման մեջ ոմանք Աստծո նախախնամություն էին «տեսնում» կամ այդպես էին դա ներկայացնում: Փաշինյանն ինքն էլ, ի դեպ, ամենևին չէր նեղվում, երբ իրեն «փրկիչ» էին անվանում, անգամ (մեղա-մեղա) Հիսուս Քրիստոսի հետ համեմատում: Դե, երեկ էլ Եկեղեցու վրա հարձակման շրջանակներում նույնիսկ իշխանությանը համեմատեց Աստծո հետ: Այստեղ, ինչպես ասում են, նույնիսկ քննարկելու բան չկա, այս ամենն արդեն նույնիսկ ծիծաղելի չէ: Ոմանք կարծում են, թե սրանք հուզական կամ անհավասարակշիռ մղումներով պայմանավորված դրսևորումներ են: Այնինչ, նման երևույթները հստակ քարոզչական տեխնոլոգիաների կիրառման արդյունք են... Հետևանքներն ակնառու են: Թե այսպես էլի շարունակվեց, անհամեմատ ակնառու կլինեն: Ցավոք, գուցե անդառնալի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 455 անգամ
Լրահոս
Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am