Ֆուտբոլը՝ բանակից ազատվելու միջոց

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մամուլում բազմաթիվ անդրադարձեր կան բանակում չծառայածների թեմային, թե ինչ զարտուղի ճանապարհներով են նախկինում և հիմա ազատվում բանակում ծառայելուց, դրանով իսկ հսկայական վնաս տալով երկրի պաշտպանողունակությանը։ Պարզվում է՝ բացի կեղծ հիվանդություններից ու քաղաքացիություն փոխելուց կամ կրթության անվան տակ բանակից փախչելուց Հայաստանում գործում է նաև բանակից ազատվելու այսպես կոչված «սպորտային մաֆիա»։

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ըստ էության բանակից ազատվելու հրաշալի վայր է դարձել ֆուտբոլը, մասնավորապես 2019թ․-ից ստեղծված ու մինչ օրս գործող ԲԿՄԱ ակումբում գրանցվելը (բանակի կենտրոնական մարզական ակումբ)։ Մեր խմբագրության հետ կապ հաստատած, բանակային տարիքին մոտեցող ֆուտբոլիստ ունեցող ծնողներից ահազանգում են, որ այդ ակումբը դարձել է էլիտայի երեխաներին բանակից ազատելու վայր ու զարմանալին այն է, որ այնտեղ գրանցելու հարցերը թողնված են մարդկանց, ովքեր կապ չունեն և չեն ունեցել բանակի հետ (նկատի ունենք ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին, ում որդին ևս անհայտ պատճառներով ազատվել է բանակից, ՀՖՖ ներկա ղեկավարության մեծագույն մասին, ովքեր չգիտես ինչու բանակ չեն գնացել, ԲԿՄԱ-ի մարզչական շտաբին և այսպես շարունակ)։


Մեզ փոխանցեցին, որ բանակի անվան հետ կապվող սույն ակումբի միջոցով բանակից ազատվողների թիվը կարող է հասնել միքանի տասնյակի․ Գործում է երկու թիմ, բարձրագույն և առաջին խմբերում։ Ֆուտբոլային աշխարհը ԲԿՄԱ-ի մասով ուժեղ ցնցում ապրեց, երբ «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն ուղիղ մեղադրանք հնչեցրեց ֆեդերացիայի հասցեին ու ի թիվս այլի՝ կասկածի տակ դրեց ԲԿՄԱ ակումբի որոշ խաղացողների համապատասխանելության բարձր մակարդակին (Համադրելով տվյալները մենք պարզեցինք, որ խոսքը ՏԿՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի որդու՝ Տիգրան Սարգսյանի մասին է, ում հայրը վերջերս ՀՖՖ գործկոմի անդամ է դարձել ու համարվում է Արմեն Մելիքբեկյանի մտերիմներից)։

Համարում ենք, որ ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են առնվազն քրեական գործի հարուցման համար նյութեր նախապատրաստել և քննել ՀՖՖ կոչվող հասարակական կազմակերպության կողմից հնարավոր չարաշահումների մասին հրապարակումները: Քանզի դրանք ուղղակիորեն վտանգում են Հայաստանի պաշտպանողունակությունը ուստի ուժային կառույցների ուշադրությունն ենք հրավիրում տվյալ ակումբում հայտնված խաղացողների ընտրության ընթացակարգի, ընդգրկված ֆուտբոլիստների համապատասխանության հարցին:

Հատկանշական է, որ ըստ էության բանակից ազատված այս թիմում հանդես եկող խաղացողները գերակշիռ մասը նույնիսկ չի հրավիրվում Հայաստանի ազգային հավաքական, մասնավորապես, ազգային թիմի վերջին պաշտոնական խաղերում ընդհանուր հայտացուցակում էր միայն ԲԿՄԱ-ի դարպասապահը, ով դաշտ դուրս չեկավ: Որպես ուժային կառույցներին «օգնություն» ներկայացնում ենք ԲԿՄԱ ակումբում ընդգրկված առաջին զորակոչի այն ֆուտբոլիստների անունները, ովքեր «ծառայությունից» հետո ֆուտբոլից հեռացել են՝ չշարունակելով զբաղվել սպորտով. Արամ Քոլոզյան,
Արսեն Գյուլամբարյան,
Արման Քիշմիշյան,
Վրեժ Մարտիրոսյան,
Ստեփան Սահրադյան,
Ռադիկ Սարգսյան,
Պետրոս Մանուկյան,
Մամիկոն Դերմենջյան,
Արշակ Պողոսյան:

Ի դեպ, 9 հոգին դուրս են մնացել ընտրված 23 հոգուց, ինչը նշանակում է, որ կատարվել է մեղմ ասած շատ վատ սելեկցիա, էլ չենք խոսում, որ մնացած ֆուտբոլիստների շոշափելի հատվածը ևս մեկ-երկու տարուց դադարելու է ֆուտբոլ խաղալը պրոֆեսիոնալ մակարդակով: Մենք դեռևս չենք խոսում, թե ինչ նպատակ ունի բանակ չզորակոչել ու «փափուկ» ծառայություն ապահովել այնպիսի երիտասարդների, ովքեր նույնիսկ չեն համապատասխանում բարձրագույն խմբում խաղալու պահանջներին, բայց գրանցված են ԲԿՄԱ-ում, էլ չենք խոսում այն մասին, որ չեն հրավիրվում ազգային թիմ:

Սույն թեման, ինչպես նաև ՀՖՖ ղեկավարության գործունեությունը շարունակելու է մնալ մեր ուշադրության կենտրոնում, մասնավորապես ՝ ղեկավար կազմի որոշ ներկայացուցիչների ընտանիքի անդամների կողմից ձեռք բերված թանկարժեք մեքենայի, սեփական տուն գնելու մասին կանդրադառնանք շուտով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 203 անգամ
Լրահոս
Ահա, թե ինչու էր ջրիկացել Նիկոլն ԱԺ-ում․ Արմեն Աշոտյան (video) Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով Լիբանանում զոհեր ու վիրավորներ կան Աղերսում եմ կարգալուծ անել Անուշավան եպիսկոպոսին. նա ապստամբ պառակտիչ է. Սամվել դպիր Գրիգորյան Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» (video) 13-14 կիլոմետրը 1 ժամ 45 րոպեում անցնողները պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հայհոյանքներ են ձեզ հնչեցնում Գործարարները շատ անհանգիստ են՝ ՌԴ–ի հետ հարաբերությունների սրման հետ կապված․ Քոչարյանը մանրամասնեց (video) Հավելավճարից զրկել են, աշխատավարձն էլ չեն բարձրացնում․ ՊՆ-ն խաբո՞ւմ է զինծառայողներին Ռուսաստանն ու Չինաստանը Մերձավոր Արևելքում իրավիճակի և ծովային անվտանգության վերաբերյալ բանաձևի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ Հրադադարի հաստատումից հետո Իսրայելը շարունակել է հրետակոծել Լիբանանի հարավը Շատ չզարմանաք, որ վաղը ադրբեջանցի ասկյարները գան, ու․․․ Արթուր Խաչատրյան (video) Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ ջանքերը պետք է դառնան օրինակ ամբողջ աշխարհի համար․ Էրդողան Մատվիենկոն հանդիպել է Էրդողանի հետ Ճղում եք. Քոչարյանից էլ, Սամվել Կարապետյանից էլ, Ծառուկյանից էլ թույլ եք. Մինասյանը՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ «Ինձ մի՛ ճնշեք․․․ Փաշինյանի ճակատագրական մեսիջը Պուտինին»․ Հայկ Նահապետյան (video) ԹՐԻՓՓ-ը շատ մեծ հարցականի տակ է, սա լրջագույն հարցեր կառաջացնի Իրանի հետ․ Ռոբերտ Քոչարյան Ինչ որոշում է կայացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկվածների նկատմամբ․ մանրամասներ ՔՊ-ն ունի համազգային աղետի նոր ծրագիր (video) Իրանի դեմ պատերազմը խիստ ռիսկային միջոց է․ իրանագետ Աջակցում ենք տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին․ Էրդողան Թրամփը հայտարարել է, որ կարող է անձամբ մեկնել Իսլամաբադ՝ Իրանի հետ համաձայնագրի ստորագրմանը Իշխանությունը որքան էլ կեղծ արշավ սկսի մեր դեմ, միևնույնն է` հաղթելու ենք․ Գոհար Ղումաշյան Միացյալ Նահանգներն ավարտել է իր զինուժի դուրսբերումը Սիրիայից Իսրայելի ՊՆ նախարարը հայտարարել է Իրանում բոլոր ռազմավարական թիրախների խոցված լինելու մասին Մենք ունենք հնարավորություն պատմական խաղաղության համաձայնագիր կնքել Լիբանանի հետ․ Նեթանյահու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am