Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի գավաթի խաղարկությունում
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի գավաթի խաղարկությունում: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Առաջին տուրի առաջին պարտիայում Արոնյանի մրցակիցը Դանիել Կոուդերն է: Արոնյանը հաղթել է առաջին դասական պարտիայում:
