Հիմա «զադերժկան» ինչո՞ւմ է...

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալը երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ Ջեյհուն Բայրամովը Էրիկա Օլսոնի հետ բանակցություններում ասել է, թե Բաքուն վեց շաբաթ է սպասում է խաղաղության պայմանագրի կնքման իր առաջարկներին Երևանի պատասխանին: Բայրամովի խոսքով՝ «հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանը շահագրգռված է բանակցային գործընթացի հաջող ավարտով»:

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության՝ Էրիկա Օլսոնն, իր հերթին, նշել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը, ինչը պահանջում է խաղաղության պայմանագրի ստորագրում։ Պետքարտուղարի փոխտեղակալն ընդգծել է, որ ամերիկյան կողմը միշտ պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ հիմքով անցկացվող բանակցություններին։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցման ապահովումը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, շարունակում է մեծ նշանակություն ունենալ ԱՄՆ պետքարտուղարի համար: Այս մասին երեկ ճեպազրույցի ժամանակ նաև հայտարարել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Էնթոնի Բլինքենը «շաբաթներ առաջ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հնարավորություն ունեցավ հանդիպել այս երկրների ղեկավարների հետ»: «Դա մի բան է, որով մենք շարունակում ենք խորապես ներգրավված լինել: Դա մի բան է, որով պարոն Բոնոն շարունակում է զբաղվել», - նշել է Պատելը:

Հարցին, թե ե՞րբ կարելի է ակնկալել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպում, Պատելն արձագանքել է, թե չի ցանկանում ժամանակացույցից առաջ անցնել. - «Բայց վստահ եմ, որ շուտով կիսվելու ավելի շատ բան կունենանք», - հավելել է նա:

Ինչպես նկատում ենք, արևմուտքը անուղղակի ձևով շտապեցնում է Փաշինյանի իշխանությանը: Մյուս կողմից Հայաստանի արևմտամետների միջոցով հասկացնում են, որ Փաշինյանը հավերժ ու անփոխարինելի չէ, նրանց ցանկացած պահի կարող են փոխարինել:

Փաշինյանին անուղղակի հասկացնել են տալիս` հիմա «զադերժկան» ինչո՞ւմ է, ինչո՞ւ չես ստորագրում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր...

Հայաստանյան մի քանի արևմուտքի ջատագովներն այս օրերին ԱՄՆ-ում են, տարբեր հանդիպումներ են ունենում: Նրանցից, օրինակ, Ժիրայր Սեֆիլյանը Փաշինյանին հեռացնելու հստակ գծով է հանդես գալիս:

Մյուս կողմից, Փաշինյանի արևմտյան հովանավորներն են արդեն նրան հասկացնում են, որ ավելորդ քայլեր չանի: Օրինակ` ՀԱՊԿ առաքելության տեղակայման հարցում դրական որոշում չընդունի: Իսկ օրերս Փաշինյանի մի հայտարարությունից կարելի էր ենթադրել, որ նա այդ հարցում էլ կարող է Պուտինին դուր գալու հարցում կարող է հերթական քայլն անել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2288 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am