ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն այսօր հրատապ ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելու իրենց դիրքորոշումը երեկ ԱԺ-ում տեղի ունեցած հերթական աղմկահարույց միջադեպի կապակցությամբ:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի սուտ խոսել, ապա համարժեք պատասխան կստանա:
«Թույլ չենք տալու, որ վարչապետ կոչվածը էլի գա ու սկսի ստել»,- նշեց նա:
Նա նաև հայտարարեց. «Տեղի ունեցածը խայտառակություն էր, մենք բախվել ենք ապօրինության, ինչը հետեւանքներ է ունենալու։ Ես աշխատում եմ դիմումի տեքստի վրա, որը ներկայացնելու եմ ուժային կառույցներին՝ պահանջով քրեական պատասխանատվության ենթարկել ապօրինություն գործած բոլոր մարդկանց»,- ասաց Թովմասյանը։
Հիշեցնենք, նախօրեին ԱԺ-ում Թագուհի Թովմասյանը ակցիա իրականացրեց՝ հայտարարելով, որ չի հեռանալու ամբիոնի մոտից: Նրան միացան ընդդիմադիր մի շարք պատգամավորներ, որից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին և վերջիններս բռնությամբ դուրս հանեցին ընդդիմադիրներին։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը