Պոպուլիզմի ձվահարումն ու թռչող հովանոցները

Հայաստանում այժմ դիտարկվող համընդգրկուն ճգնաժամը և ուղեկցող կոյաճահճային մղձավանջը հետևանքն են այն բանի, որ ավանտյուրիստ-պոպուլիստների խմբավորումը՝ Նիկոլ փաշինյանի գլխավորությամբ, կարողացավ զավթել իշխանությունը՝ թույլ ու նվազ դիմադրության պայմաններում:

Ամբոխահաճությունը, նույն ինքը՝ պոպուլիզմը, իհարկե, նոր երևույթ չէ: Այն բավականին ուսումնասիրված և հայտնի երևույթ է: Իսկ ժամանակակից աշխարհում, հատկապես վերջին շրջանում պոպուլիստական հռետորաբանություն դրսևորողները քաղաքական հաջողություններ գրանցեցին ոչ միայն Հայաստանում: Նույնիսկ ասվում էր, որ «պոպուլիզմի դարաշրջան» է սկսվել:

Այնպիսի տպավորություն էր, որ աշխարհում որոշել էին կյանքի կոչել լենինյան հանրահայտ արտահայտությունը առ այն, թե ցանկացած աղախին կամ խոհարարուհի կարող է պետություն ղեկավարել: Ի դեպ, այդ արտահայտության խորագույն հեգնանք այն է, որ իրենց՝ բոլշևիկ-առաջնորդների շարքերը, այսպես ասած՝ բոլշևիկյան վերնախավը կամ նրանց մեծ մասը ազնվական կամ ոչ կարիքավոր (այսպես ասենք) ծագում ունեին՝ անկախ այն բանից, թե ինչ էր ասվել խոհարարուհիների կառավարչական ունակությունների մասին:

Ինչևէ: Պոպուլիստները սիրում են բարդ հարցերի վերաբերյալ պարզ ու արագ լուծումներ առաջարկել, իսկ որ ավելի վատ է՝ իրագործել այդ «լուծումները»: Դրանց մասին հայտարարելու պահին բոլորը գոհ են և ուրախ, բայց ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ չեն բախվել նման մոտեցման անխուսափելի հետևանքներին, որոնք, որպես կանոն, ծանր են: Երբեմն՝ անդառնալի:

Հայաստանում մարդիկ սեփական մաշկի վրա, իսկ շատերն էլ կյանքի գնով (ցավոք) համոզվեցին, թե որքան ծանր կարող է արժենալ քաղաքական թեթևամտությունն ու պոպուլիստներին, փողոցից առաջին պատահած ավանտյուրիստ-ստախոսներին իշխանության ղեկին նստեցնելը: Ու դեռ այդ «վայելքների» մեջ ենք ու վերջն էլ չի երևում:

Բայց մի օր, ի վերջո, պիտի ավարտվեր պոպուլիստների դարաշրջանը: Եվ կարծես՝ այն ավարտվում է: Աստիճանաբար կարծես՝ վերականգնվում է շատերի մթագնած գիտակցությունը: Համենայն դեպս, ցանկանում ես դրան հավատալ: Հասարակության մեջ սկսում են հասկանալ, որ բարդ խնդիրներ լուծելու համար պետք են բանիմաց մարդիկ:

Մինչ այս, մինչ այն, կենսաթոշակային բարեփոխումների դիմած, իրականում կենսաթոշակի տարիքային շեմը բարձրացրած Ֆրանսիայի նախագահ Մակրոնն անմիջականորեն զգաց ժողովրդական սիրո բուռն մղումը: Էլզասում, քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, մի մարդ, դատելով ամենից՝ բավականին դիպուկ, հավկիթով հարվածեց Մակրոնի ճակատին: Անկրկնելի տեսարան էր, իհարկե:

Մի քանի օր առաջ էլ հիշեցնենք, Փաշինյանն էր նման վերաբերմունքի արժանացել: Այս դեպքում, սակայն, հավկիթի փոխարեն հովանոց էին նետել նրա ուղղությամբ: Ոչ այնքան դիպուկ, որքան Ֆրանսիայում, բայց չմանրանանք:

Մեր պարագայում կարևոր է այլ «նետում»: Այն, որ ընդհանուր համաձայնությամբ ու ջանքերով իշխանությունից դեն նետենք երկիրն ու բոլորիս կործանման տանող պոպուլիստների աղետաբեր խմբավորմանը: Երբ այդ նետումը կատարվի, կհաղթահարենք նաև կորուստների ու աղետների արյունոտ փոսը, որի մեջ հայտնվել ենք:

Արթուր Խայթ

Աղբյուր՝ 7or.am

դիտվել է 548 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am