Ապրեք, էս ինչ լավ բան հանձնեցիք մեզ

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Երեկ Ֆիրդուսի թաղամասի բնակիչները նորից հավաքվել էին կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց ու հերթական բողոքի ակցիան էին իրականացնում, չնայած կառավարության նիստը հետաձգվել էր, այն կայանալու էր այսօր։ Դեռ 2015 թվականին կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել Ֆիրդուսի թաղամասը։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ եւ դուրս չեն գալիս իրենց տներից։ Թաղամասում, որը մոտ 5 հա տարածք է, նախատեսվում է կառուցել նոր բնակելի՝ «33-րդ» թաղամասը, որտեղ կլինեն բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ, հյուրանոցներ։ Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ է ճանաչվել 2008-ին, հետո նույն որոշումը վերահաստատվել է 2018 թվականին։

«Ներքեւի օղակներից սպասելիք չկա, որովհետեւ տեսնում ենք, որ ոչինչ չի արվում, ու իրենց ասում են, որ մեր հարցով բան չանեն։ Դրա համար մենք որոշել ենք, որ պիտի վարչապետի հետ հանդիպենք։ Բացի Կարեն Կարապետյանից, մեզ նախորդ բոլոր վարչապետերն ընդունել են։ Այո, տարբերակներ, լուծումներ, կարելի է ասել, եղել են»,- ասում էր ակցիայի մասնակից մի տղամարդ։ «Օրինակ, Հովիկ Աբրահամյանը մի սենյակները գրեթե բոլորինը տվել է, Սերժ Սարգսյանը որոշեց, որ հենց կառուցապատողից տեղում տուն պիտի տան, մեզ Կարեն Կարապետյանը կրակը գցեց, որ տեղում ոչ մեկին տուն չտան։ Հիմա կտեսնենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ լուծումներ է առաջարկելու մեզ»,- հավելեց նա։

«Այն պրոցեսը, որոնք նախկիններն անում էին, այս իշխանություններին դուր չէր գալիս այն ժամանակ։ Բայց հիմա որ արդեն իրենք են անում, փաստորեն, արդեն իրենց համար մի շատ դուրեկան պրոցես է։ Սա իրենց համար շատ լավ նախագիծ է։ Իրենք միշտ դեմ էին այս գերակա շահին ու մնացած այլ բաներին, բայց հենց նստեցին, տեսան՝ ինչ լավ բիզնես է, ինչ լավ եկամտի աղբուր է, ասացին՝ ապրեք, էս ինչ լավ բան հանձնեցիք մեզ։ Հիմա իրենք շարունակում են նախկինների պրոցեսը։ Իրենք մեզ հետ գերակա շահի դեմ անգամ բողոքել են, մեզ հետ դատվել են»,- պատմեց ակցիայի մասնակիցներից մյուսը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 395 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am