Հանրակրթության վարչության պետը նշանակվել է 6 ամիս ժամկետով. նոր մրցույթ կհայտարարվի

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր 6 ամիս ժամկետով՝ մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հարցմանը ի պատասխան փոխանցել են քաղաքապետարանից: Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված բաց նամակում կասկածի տակ էր առել հանրակրթության վարչության պետի նշանակման կարգը: Նախ տիկին Բախշյանը նշել էր, որ չկա քաղաքապետի համապատասխան կարգադրությունը այդ հրամանի համար, իսկ եթե անգամ լիներ էլ, ապա քաղաքապետը չէր կարող այդ կարգադրության համար հիմք ընդունել «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, որովհետև այն կիրառվում է միայն Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալիս (հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը): «Ստույգ գիտենք, որ տիկին Սողոմոնյանն իր դիմումի համաձայն է ազատվել այդ պաշտոնից, այսինքն՝ այդ պաշտոնը ժամանակավոր չէր թափուր մնացել, հետևաբար Դուք չէիք կարող Ձեր չգրված կարգադրությամբ այդ պաշտոնին, առանց մրցույթի նշանակել որևէ մեկին: Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է, որ «համայնքային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է մրցույթով: Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: «Մինչ օրս մրցույթի մասին հայտարարություն չկա, մրցույթը չի կայացել, կնշանակի՝ Դուք չէիք կարող որևէ մեկին նշանակել այդ պաշտոնում: Ստացվում է, որ Աննա Ստեփանյանն այդ պաշտոնում նշանակվել է օրենքի խախտումներով՝ նախ կարգադրությունը չկա կայքում, երկրորդ՝ նշանակման հիմնավորումը օրենքի խախտմամբ է եղել»,-եզրակացրել է տիկին Բախշյանը՝ հավելելով, որ նման դեպքում արդեն խնդիր ունենք «Վարչարարության մասին» ՀՀ օրենքի հետ, որը սահմանում է ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու ընթացակարգերը: Համաձայն «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի՝ համայնքային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում, մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը, պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի հայեցողությամբ, կարող է զբաղեցվել մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով՝ մինչև 6 ամիս ժամկետով: Աննա Ստեփանյանի հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաստատելու մասին» որոշման ՝ մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը»,-պատասխանել են քաղաքապետարանից: Հիշեցնենք, որ Հանրակրթության վարչության նախկին պետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի կինը՝ Գայանե Սողոմոնյանը աշխատանքից ազատվեց սեփական դիմումի համաձայն, այնուհետև պարզ դարձավ, որ Աննա Ստեփանյանն է նշանակվելու այդ պաշտոնում, որը քաղաքապետի վերջին ընտրություններում կեղծ դիտորդական առաքելություն էր իրականացրել:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am