Կլրանա 5 տարին, ինչ ապրում ենք Փաշինյանի կառավարած երկրում, որն այդ կառավարման հետևանքով անշեղորեն կործանվում է

«Փաստ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը չափից շատ է սիրում «զրոյական կետ» արտահայտությունը: Բնութագրական է, ոչինչ չես ասի: Միանշանակ ու աներկբա: Շուտով կլրանա 5 տարին, ինչ ապրում ենք Նիկոլ Փաշինյանի կառավարած երկրում, որն այդ կառավարման հետևանքով անշեղորեն կործանվում է և ջղակծկվում է հոգեվարքի մեջ: Հնգամյակը հարմար առիթ է հետադարձ թեթևակի հայացք նետելու համար՝ դիտարկելով անցած 5 տարում Նիկոլ Փաշինյանի ու նրա «քաղպայմանագրայինների» կողմից Հայաստանի Հանրապետության պետական ամբողջ համակարգը կազմաքանդելու «հեղափոխական նվաճումները»: Դրանց մի մասը թերթի նախորդ համարում ներկայացրել ենք ընթերցողին, ուստի շարունակենք: Քավ լիցի, կարելի է դիտարկել պետական ցանկացած հաստատություն: Աղետալի հետևանքները համատարած են:

Վերցնենք թեկուզ այնպիսի կառույց, ինչպիսին է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: Մինչև վերջերս, կարելի է ասել, փաշինյանական իշխանության բախտը բերել էր, քանի որ «նախկինից» ՄԻ պաշտպանի պաշտոնում մնացել էր խարիզմատիկ, սկզբունքային, գրագետ և բանիմաց գործիչ Արման Թաթոյանը: Բայց փաշինյանական իշխանությունն իրեն հատուկ ձևով պահեց Արման Թաթոյանի նկատմամբ. է՛լ շարունակական, թիրախավորված ատելություն, որի հրահանգը, կարելի է չկասկածել, Փաշինյանից ու նրա անվան ՔՊ-ի ներկայացուցիչներից էր գալիս, էլ ամենատարբեր՝ հիմնականում մանրախնդիր բացասական դրսևորումներ, և այլն, և այլն:

Բայց մարդը ոչ միայն դիմացավ այդ ամենին, ոչ միայն պատվով տարավ փաշինյանական իշխանության կողմից շարունակաբար թիկունքից հասցվող հարվածները, այլև յուրովի նոր մակարդակի վրա բարձրացրեց թե՛ օմբուդսմենի կոչումը, թե՛ ՄԻՊ ինստիտուտը: Թվում է՝ որևէ իշխանություն կերազեր դրա մասին: Միայն ոչ Նիկոլ Փաշինյանը: Նախ՝ նա մի քանի ամսով ՄԻ պաշտոնում նշանակել տվեց մի անձնավորության, որն իր հիմնական գործը համարում էր միայն մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի պաշտպանությունը: Իսկ վերջերս էլ քպականներով հավաքվեցին ու ՄԻ պաշտպան նշանակեցին գլխավոր դատախազուհու տեղակալուհի Անահիտ Մանասյանին: Շատերը դառը կատակում են, որ այժմ կառույցը լինելու է ՄԻԴ, այն է՝ մարդու իրավունքների դատախազ, կամ՝ ՔՊԻՊ, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագրի» իրավունքների պաշտպան:

Կարելի է չկասկածել, որ դատախազ-ՄԻՊ-ի դեպքում այս պետական ինստիտուտը վերջնականապես կվերածվի փաշինյանական իշխանության կցորդի, որի միակ գործառույթը լինելու է յուրայիններին պաշտպանելը: Սա հենց կազմաքանդումն ու վարկաբեկումն է՝ գործի մեջ: Հայաստանում նախկինում էլ պետական կառույցների մեծ մասը հանրության որոշակի հատվածի վստահությունն առանձնապես չէր վայելում, գաղտնիք չէ: Բայց կոնկրետ ՄԻՊ ինստիտուտը, կարելի է ասել, սեփական քրտինքով էր վաստակել հազարավոր հայրենակիցների վստահությունը՝ որպես պետական կառույց: Համենայն դեպս, նախկինում, որքան դա հնարավոր է եղել, իշխանությունները ՄԻ պաշտպանի պաշտոնում առաջադրել են կա՛մ հեղինակավոր հասարակական գործիչների, կա՛մ ուժեղ պրոֆեսիոնալի, բայց այնպիսի անձնավորության, ով, այսպես ասենք, բացահայտ իշխանության սազանդար չէ:

Իսկ «ժողովրդավար» Նիկոլ Փաշինյանը գերադասում է միայն բացահայտ յուրայիններին, նույնիսկ՝ ՄԻ պաշտպանի պաշտոնում: Վերցնենք այլ կառույցներ՝ հպանցիկ դիտարկելով դրանցում արձանագրված կադր ա յին աթուր ման (ռու ս ե ր ե ն ա ս ա ծ ՝ чехарда): Օրինակ՝ ԱԱԾ-ն: Վերջին 5 տարվա ընթացքում ազգային անվտանգության ծառայությունը 5 տնօրեն է փոխել: Արդեն իսկ անլրջացում է: Ուժային կառույցներում ղեկավարության նման հաճախակի փոփոխությունը հանգեցնում է տվյալ կառույցների անխուսափելի քայքայման: Վերջին 4-5 տարում ԶՈւ գլխավոր շտաբի փոխված պետերի թիվն արդեն հաշվելու ցանկություն էլ չկա: Մի քիչ ավելի քիչ են փոփոխվել ոստիկանապետերը՝ ընդամենը 3 անգամ:

Պաշտպանության նախարարները փոխվել են ավելի հաճախակի, կարելի է ասել՝ ձեռնոցների նման: Քանի-քանիսն են այս ընթացքում նախարարական պաշտոններ փոխել, մարզպետից թռել գերատեսչություն, գերատեսչությունից՝ չգիտես՝ ուր: Դա կարելի է հեղափոխական անխուսափելի հետևանք համարել: Բայց խնդիրը հեղափոխականների մյուս հատկանիշն է. նրանք գործից բացարձակապես բան չեն հասկանում, բայց վստահ են իրենց անքննադատելիության և հանճարեղության մեջ, որովհետև իրենք... կարողացել են քայլելով զավթել իշխանությունը: Հետևաբար, անխուսափելիորեն ձախողվում են աշխատանքները, խնդիրները: Իսկ գործունեության առանցքային նպատակը դառնում է ինքնագովությունը, պարզ ասած՝ «փիարվելը»:

Փաշինյանն իշխանության գալուն պես երկար-բարակ քանդում-հավաքումներ անելուց հետո, ի վերջո, որոշեց 12 նախարարություն ունենալ: Դրա հիմնական պատճառն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում համեմատվել... Հիսուս Քրիստոսի հետ, ակնհայտ է, որ նման մտասևեռում ունի: Ի դեպ, ոստիկանությունը վերստին ՆԳ նախարարություն դարձնելուց հետո այն դարձել է 13- րդը: Շատերը համարում են, որ 13-րդը Հուդան էր: Բայց, ոնց հասկանում ենք, այդպես չեն թողնի, մի նախարարություն կփակեն շուտով: Ինչևէ: Նախարարությունների «կարուձևի» դաժան հետևանքներից մեկն այն եղավ, որ Նիկոլ Փաշինյանը գործնականում վերացրեց գյուղատնտեսության նախարարությունը: Հայաստանի դեպքում դա կառավարման ուղղակի աններելի սխալ է, եթե հատուկ միտումով չի արվել, այսինքն՝ նպատակը հենց այդ կառույցը վերացնելը չի եղել:

Վերացված գերատեսչություններից մեկն էլ Սփյուռքի նախարարությունն էր: Այն կարող է ու պետք է նոր բովանդակություն ստանար, բայց փոխարինվեց ինչ-որ անհասկանալի բանով, իսկ նախարարի փոխարեն հրամցվեց «Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի» կարգավիճակով Զարեհ Սինանյանը, որ հատկապես Սփյուռքում չափազանց հարգված, ամենուրեք բացառապես խանդավառությամբ ընդունվող աշխարհահռչակ գործիչ է: Զարմացա՞ք: Ճիշտ արեցիք: Ուղղակի սարկազմն արտահայտող ժպտացող սմայլիկ թերթում չեն դնում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 257 անգամ
Լրահոս
Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am