Իրաքում մահապարտները գրոհել են էլեկտրակայանը. կա 7 զոհ
Մահապարտ ահաբեկիչները հարձակվել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հյուսիս գտնվող էլեկտրակայանի վրա, ինչի հետևանքով 7 մարդ է զոհվել, ևս 12-ը վիրավորվել են, փոխանցում է I24news.tv-ն: Նռնակներով զինված և գոտիներ կապած 3 մահապարտներ Սամարայում ներխուժել են էլեկտրակայան՝ Իրաքի մայրաքաղաքից մոտ 100 կմ հյուսիս: «Նրանք հարձակվել են կայանի աշխատակիցների վրա: Նախնական տվյալներով՝ զոհվել է 7 մարդ, ևս 12-ը՝ վիրավորվել»,- հաղորդել է իրաքցի պաշտոնյան անանունության պայմանով: Ահաբեկչական խմբավորումներից և ոչ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել կատարվածի համար:
