Մի քանի «աթոռների» վրա նստել չի ստացվի, կպատժեն

Փաշինյանի և Ալիևի երեկվա հրապարակային միմյանց ուղղված ուղերձներից հետո այսօր Կրեմլը արձագանքեց հայ-ադրբեջանական բանակցություններին:

Մոսկվան Բաքվի և Երևանի հետ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները համարում է այլընտրանք չունեցող, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հավելելով, որ պետք է իրականացնել դրանք։

«Կրեմլում պատրաստ են ողջունել Բաքվի և Երևանի միջև լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ»,- նշել է Պեսկովը։ «Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացման և որը կնպաստի հետագա առաջընթացին ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ պայմանավորվածությունների կատարման ուղիով»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան ինչ-որ կերպ կմասնակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը։ «Այդ եռակողմ պայմանավորվածություններն այժմ կարգավորման միակ իրական, իրատեսական բազան են, ուստի բոլոր պայմանավորվածությունների կատարման ուղիով առաջ ընթանալը համարում ենք անայլընտրանքային և անհրաժեշտ բոլորի համար»,- հավելել է Պեսկովը։

Արդյոք բացի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բացի կան նաև պայմանավորվածություններ: Դրանք բանավոր պայմանավորվածություննե՞ր են, թե՞ գրավոր:

Սովորաբար, ռուսական կողմը մշտապես շեշտում է, որ պետք է հավատարիմ մնալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Հիմա Պեսկովը, հազիվ թե վրիպեր, մոռանար նույնկերպ նշել: Բայց նա նշում է «պայմանավորվածությունների» մասին:

Ընդ որում, հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ղեկավար, ըստ էության, չբավարարվեց ՀՀ Ազգային ժողովում Փաշինյանի ելույթով, որը Հայաստանի պարտվողական քաղաքականության արձանագրում էր` բոլոր կետերով: Ալիևը հրահանգեց, որպեսզի Փաշինյանը կոնկրետ ու հստակ հայտարարի, որ` «Ղարաբաղը Ադրբեջան է»: Իսկ արցախցիները, ըստ նրա` կա՛մ պետք է ստանան Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ ապրելու համար այլ տեղ գտնեն:

Հիմա, Ալիևի պահանջների ներկայացումից մեկ օր անց Կրեմլը հիշեցնում է «պայմանավորվածությունների» մասին:

Փաշինյանի իշխանությունը պետք է պարզաբանի` ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը: Ու առհասարակ, նա Պրահայի պայմանավորվածությունների, թե Սոչիի պայմանավորվածությունների գծով է առաջ շարժվում: Ի վերջո, մի քանի «աթոռների» վրա նստել չի կարելի է: Բոլոր կողմերն էլ մի օր կպատժեն` խոսք տալու, հետո` «քցելու» համար:

Բացի այդ, սեփական ժողովրդին, որի մասին պատեհ-անպատեհ հիշեցնում են «հեղափոխականները», հղում անում, որ իրենք «ունեն ժողովրդի մանդատը», չպե՞տք է իմանան, թե իրենց «առաջնորդը» ո՞ր կողմին, ինչ խոստում է տվել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2124 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am