Գերմանիան մերժել է Թուրքիային
Գերմանիան մերժել է Թուրքիայի իշխանությունների դիմումը, որով պահանջվում էր սառեցնել ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի՝ Գերմանիայում բնակվող կողմնակիցների հաշիվները:Այս պահանջով Անկարան Գերմանիայի ԱԳՆ-ին դիմել էր այս տարվա ապրիլին: Փաստաթղթում նշված է եղել թուրքական ծագում ունեցող 80 մարդու անուն, որոնք, հավանաբար, առնչություն ունեն Գյուլենի հետ: Գերմանիայի իշխանություններն, իրենց հերթին, մերժել են այդ պահանջը, հաղորդում է INTERFAX.RU-ն:
