Փաշինյանը, գործնականում, հրաժարականի ելույթ ունեցավ և խոստովանեց

Ինչի մասին էր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 18-ի ելույթը: Դա կիսաշփոթահար անձնավորության ինքնախոստովանական ցուցմունք էր առ այն, որ ինքը գործնականում թշնամուն է հանձնել Արցախը, այժմ Հայաստանը հանձնելու և այդ ամենը սիրունիկ բառերով փաթեթավորելու վրա է աշխատում: Ի լրումն, Փաշինյանի ելույթի շեշտադրումն այն էր, որ քանի որ դուք՝ դյուրահավատ ու անհայրենիք ժողովուրդդ, ինձ՝ Նիկոլ Փաշինյանիս ու իմ նմաններին քվե եք տվել, ավելին՝ այդ քվեն հետ չեք վերցնում ու հանդուրժում եք մեզ, ապա ինչ ուզենք, այն էլ՝ կանենք, ինչ սուտ և անհեթեթություն մտքներովս անցնի, կասենք, իսկ ձեզ մնում է միայն ծափահարել կամ եթե տարբերակ ունեք՝ գլխահակ թողնել այս տարածքը ու դառնալ անհայրենիք, գնչուակերպ թափառականներ: Սա՛ էր նրա ելույթի առանցքային լեյտմոտիվը:

Ինչ ասաց գործնականում: Գործնականում Նիկոլ Փաշինյանը ինքնախոստովանական ցուցմունք տվեց, որ առնվազն 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, ապա նույն ամսվա վերջին՝ Սոչիում, Ալիևի առաջ պաշտոնապես հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ քարտեզով: Այսօր հայտարարեց, որ վերահաստատում է իր այդ ճանաչումը:

Թե հետո ինչ դեմագոգիա ու բառահեղեղ հորդաց Փաշինյանն ԱԺ ամբիոնից Արցախի թեմայով, արդեն էական չէ: Էականն այն է, որ նա հայտարարեց ու վերահաստատեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը գործնականում այն կոնտեքստով, որով դա ուզում է Բաքուն: Այսինքն՝ չկա Արցախ, չկա Արցախի ինքնորոշման իրավունք, այլ կան «Լեռնային Ղարաբաղի բնակիչներ», որոնք ունեն ինչ-որ իրավունքներ: Մոտավորապես այնպես, ինչպես ինչ-որ իրավունքներ ունեն, ասենք, Լենքորանում ապրողները:

Նկատենք, որ այսօրվա իր հայտարարություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը դարձավ ադրբեջանական մամուլի (Ալիևի խոսնակների, ավելի տեղին է ասել) գլխավոր ու սիրելի հերոսը: Թշնամին շատ ճիշտ ընկալեց նրա ելույթում արված հիմնական հայտարարությունը և սրտանց ողջունեց ադրբեջանական հերոսին, ադրբեջանական ու թուրքական շահերի սպասարկուին:

Ի դեպ, հետագա հարցուպատասխանի ընթացքում նա հայտարարեց, թե ինքն ընդհանրապես ոչ մի բան էլ չի բանակցել, իբր, «հին բանակցությունների» թուղթն է ընդունել: Էհ, այդպես-այդպես էր, էլ ինչո՞ւ էիր մարմնիդ մի տեղը պատառոտելով իշխանությունը զավթում: Թող «հները» իրենց բանակցածով առաջ շարժվեին: Դո՞ւ էիր պակասում և քո բերած հազարավոր զոհերի կարի՞քն ուներ մի ամբողջ ժողովուրդ:

Բայց չբանակցելու մասին հայտարարում է մեկը, ով հայտարարել է, թե բանակցությունները վարում է իր զրոյական կետից: Դա ասում է այն նույն Նիկոլ Փաշինյանը, որից երբ դեռ նախքան պատերազմը հետաքրքրվեցին, թե ի՞նչ է բանակցում, իրեն բնորոշ անհավասարակշիռ կեցվածքով հայտարարեց, թե՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք…»:

Կողմնորոշվեք ձեր ստերի մեջ. բանակցո՞ւմ էիք, թե՞ չէիք բանակցում: Եթե չէիր բանակցում, ապա ի՞նչ գործ ունեիր վերելակի մեջ՝ Ալիևի հետ: Եվ այդ ի՞նչ հանդիպումներ էիր ունենում նույն Ալիևի հետ Մյունխենում (նախքան պատերազմը), եթե չէիր բանակցում:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին այսպես կոչված՝ խաղաղության հնարավոր լինելու մասին, ապա դա Հայաստանի թրքացման, Հայաստանը թուրքական ծայրագավառի վերածելու նրա ծրագրի՝ վատ քողարկված, սիրուն բառերի մեջ փաթեթավորած ծրագրի մի մասի նկարագրությունն էր: Ըստ որում, իր նշած խաղաղությունն էլ, նույնիսկ ինքը գիտի, որ չի ապահովվելու, որ այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագիրն» ստորագրելուց անմիջապես հետո կարող է նորից պատերազմ լինել: Ասում է՝ եթե «միջազգային երաշխիքներ ու մեխանիզմներ չլինեն»․ թե նման ավանտյուրիստին ով է այս խառը վիճակում ինչ-որ երաշխիքներ տալու, դա էլ մնաց օդում կախված:

Նիկոլ Փաշինյանը գործնականում հրաժարականի ելույթ ունեցավ: Նա ինքնախոստովանական ցուցմունքներ տվեց, որ համաձայնել է թշնամուն հանձնել Արցախը, որ գործնականում համաձայնել է ցեղասպանության մատնել Արցախի հայությանը, որ ըստ էության համաձայնել է Հայաստանը ոչնչացնել ու այն դարձնել թուրքական վիլայեթ: Հարցն այն է, թե մնացած բոլորը ինչ կանեն, որպեսզի նրա այս ելույթը իսկապես հրաժարականի ելույթ դառնա:

Կա՛մ բոլորս ոտքի ենք ելնում ու Փաշինյանից ազատվում ենք, կա՛մ նա էսպես ճառելով կործանում է Հայաստանը:

Ի դեպ, դժվար չէր նկատել, որ Փաշինյանն իր տեքստը նորմալ չէր կարողանում ընթերցել, որոշակի բառեր դժվարությամբ էր արտասանում, արտասանական վրիպումներ էր թույլ տալիս, իսկ հարցուպատասխանի ընթացքում ընդհանրապես անհավասարակշիռ վիճակում գտնվողի շարժումներ ու ժեստիկուլյացիա էր դրսևորում:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 1169 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am