Շուշիից պրծար Արագածի՞ն հասար... Ի՞նչ է ուզածդ, ասա

Երբ Նիկոլը խոսում էր Շուշիի դժբախտ ու դժգույն լինելու մասին, շատ մտավորականներ ընկան «հոսանքի տակ»՝ մտածելով, որ դա նախկիններին մրոտելու առիթ է ընդամենը։  Չհասկացան, որ նա հայոց զարդի գինը զրոյացնում, աննշան է դարձնում, որպեսզի հանձնելը ցավագին չընդունվի։ Հիմա նույնանման բան է ասում Արագածի մասին․ 
«Երբ խոսում ենք հայրենասիրության մոդելների մասին, հասկանում ենք, որ իսկապես շատ լուրջ ու կարևոր խնդիրներ կան։ Օրինակ ես չեմ լսել, որ մեզնից որևէ մեկը սեր արտահայտի Արագած սարի նկատմամբ ու սա իսկապես  ինձ համար խնդիր է»։ 


Արագածը հայ ժողովրդի ամենասիրված լեռներից է։ Հրաբխային քառագագաթ լեռ է,Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի կենտրոնական հատվածում՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագլխին։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090.1 մետր բարձրություն[2]։ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթն է։ Ես սա հիշեցնում եմ նրա համար, որովհետև՝ ըստ Փաշինյանի, Արագածը չսիրված լեռ է, ոչ մեկի տանը նրա նկարը չկա։  Իր տանն էլ չկա։ Այդ մարդը սիրելը բնորոշում է տանը նկարը պահելու  մեջ։ Մինչ ասելիքս ամփոփելը, ասեմ, որ Արագածի վրա բնությունն արտասովոր գեղեցիկ է: Լեռնազանգվածը հարուստ է խոտհարքներով և ալպյան փարթամ մարգագետիններով, որտեղ տարածված են անուշահոտ ծաղիկներ (մանուշակ, վայրի շուշան, կակաչ, զանգակածաղիկ և այլն):

Պատմիչները վկայում են, որ հնում Արագածը ծածկված է եղել փարթամ անտառներով, որտեղ ապրել են վայրի կենդանիներ: Մաքուր ու զովաշունչ օդը, առվակները, մարգագետիններն ու բազմերանգ ծաղիկներն ամռան ամիսներին իրենց գիրկն են կանչում լեռների հազարավոր սիրահարների: Իրենց ստեղծագործություններում Արագածը գովերգել են հայ պատմիչները, նկարիչները, բանաստեղծները, երաժիշտները (Ղ. Ալիշան, Կոմիտաս, Հ. Թումանյան, Ե. Չարենց, Մ. Սարյան, Ավ. Իսահակյան և այլն):

Ըստ Նիկոլի՝ Արագածը չսիրված լեռ է։ Սա ի՞նչ է նշանակում։ Որ պատրաստվում է դժբախտ Շուշիի նման Հայաստանի ամենաբարձր գագաթ ունեցող Արագա՞ծն էլ հանձնել թշնամուն։ Նա տեղյա՞կ է մեր պատմությանը, թե ինչ սքանչելիքներ են գրվել Արագածի մասին։  Եթե դու չես լսել, որ որևէ հայ սեր արտահայտի Արագած սարի նկատմամբ, ադրբեջանցուց լսե՞լ ես․․․ Ի՞նչ է ուզածդ, ասա։

Հասմիկ Բաբաջանյան

Հրապարակ

 

դիտվել է 613 անգամ
Լրահոս
Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am