Դա չի մտնում Պուտինի ծրագրերի մեջ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում մասնակցել Նյու-Յորքում սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ոչ: ՌԴ նախագահի մասնակցությունը չի նախատեսվում»,- ասել է նա՝ գրում է «Ռիա-նովոստի»-ին: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան կբացվի սեպտեմբերի 12-ին: Սեպտեմբերի 19-ին կսկսվի համընդհանուր քաղաքական հարցերի քննարկման շաբաթը բարձր մակարդակով:
