Ծիծաղելի է ներկայացված հանցանքի համար պատժել մի մարդու, որն այսօր զինվորական ամենակարևոր մարդկանցից մեկն է, Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնության անդամների մամուլի ասուլիսին հայտարարեց երգահան Դավիթ Ամալյանը։
«Մի անգամ Ռուբեն Հախվերդյանի հետ խոսում էինք, ասացի՝ բա էս վատ մշակույթը, որ տարածվում է, ո՞նց է լինելու։ Եկեք, միանանք, մի բան անենք։ Ասաց՝ «Կենդանիների աշխարհում»-ը նայու՞մ ես, ասացի՝ հա։ Ասաց՝ տեսե՞լ ես, որ առյուծները միասնական լինեն, իսկ շակալները միշտ միասնական են։ Ցավոք, սա մեր հասարակության մեջ դաժան իրականություն է։ Շակալների քանակը և համախմբման որակը բարձր է։ Այս դեպքում մենք դատապարտված ենք անհատների միասնությանը հասնելուն, որովհետև այլ ելք չունենք։
Ծիծաղելի է ներկայացված հանցանքի համար պատժել մի մարդու, որն այսօր ամենակարևոր մարդկանցից մեկն է։ Այս իշխանությունների մոտ տղայական մոտեցման պակաս կա, իրենք այս տեսակից չունեն իրենց մեջ։ Սա «աբիժնիկություն» է, ուղղակի իրենք փողոց դուրս չեն եկել և չգիտեն՝ այդ բառն ինչ է նշանակում», - ասաց Դավիթ Ամալյանը։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը