Ազգային ժողովում մեկնարկեց ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2022 թվականի կատարման ընթացի ու արդյունքների մասին զեկույցի քննարկումը. զեկույցը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մինչ զեկույցը, վարչապետը անդրադարձավ լավատեսությանը:
«Ապագայի որևէ նախագիծ հնարավոր չէ իրականացնել առանց լավատեսության բավարար պաշարի: Եվ ուրեմն՝ առանցքային հարցը հետևյալն է՝ փոթորկալից այս ժամանակներում կա՞ արդյոք ՀՀ-ում լավատեսության անհրաժեշտ պաշար ապագայի մասին ոչ միայն խոսելու, ոչ միայն նախագծելու, այլև այդ ապագան կառուցելու ու իրագործելու համար: Իմ պատասխանը միանշանակ է ու աներկբա՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների՝ Հայաստանում ապագայի մասին խոսելու, ապագան պլանավորելու ու այդ ապագան կառուցելու համար անհրաժեշտ լավատեսություն, այո՛, կա ու ես վստահ եմ դրանում»,- հայտարարեց վարչապետը:
Նա ասաց, թե լրահոսը նման վստահություն չի տալիս, հանրային քննարկումները նման վստահություն չեն տալիս, միջազգային իրադրությունը՝ առավել ևս:
«Բայց հենց այսօր, հենց այս պահին Հայաստանում տեղի է ունենում շուրջ 55 հազար բնակարանի կառուցման գործընթաց: Սա Հայաստանի բնակարանային երբևէ ստեղծված ֆոնդի շուրջ 6 տոկոսն է, բազմաբնակարան շենքերում բնակելի ֆոնդի շուրջ 12,2 տոկոսն է», - ասաց նա՝ շեշտելով, թե 3-րդ հանրապետության պատմության մեջ բնակարանաշինությունը երբեք այսպիսի ծավալներ չի ունեցել:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը