Լայն փակված աչքերով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթ-կիրակին լեցուն էր ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման բեմականացված արարողության ժամանակ տեղի ունեցածի՝ ադրբեջանական դրոշն այրելու և դահլիճից դուրս հանելու վերաբերյալ այլազան քննարկումներով, ամենատարբեր մարդկանց անդրադարձներով, այդ թվում՝ քպական ներկայացուցիչների արտառոց ներողություններով առ «միջազգային հանրություն»: Ու այդ ալիքը դեռ շարունակվում է: Ըստ որում, ալիքն այնպես է կլանել շատ-շատերին, որ թվում է, թե այլևս ուրիշ խնդիր չկա:

Ինքը՝ Փաշինյանը, որի կյանքը, կարծես, ընթանում է ինչ-որ զուգահեռ-վիրտուալ իրականության մեջ, ապրիլի 16-ին իր սիրելի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Դիլիջանում մասնակցել է «Փոխակերպում դեպի կայունություն. Էներգիա և ֆինանսներ» խորագրով կոնֆերանսի բացմանը, ելույթ էլ է ունեցել... Ծափ տվեք...


Մյուս կողմից՝ այն պահին, երբ ՄՀՀ-ում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման վերջին նախապատրաստություններն էին տեսնում, «Եռաբլուրում» հողին էին հանձնում Տեղի մոտ զոհված մեր զինվորականներից մեկին: Իրենց ծննդավայրերում՝ մյուս երեք զոհված տղաների հուղարկավորությունն էր: Իրակա՛ն, ո՛չ վիրտուալ Հայաստանում: Այն ժամանակ, երբ իշխանական գվարդիան, Նիկոլ Փաշինյանի շուրջբոլորը հարմար տեղավորված, ՄՀՀ-ում ուրախ-զվարթ ծափողջույններ էր հղում և գլուխ գովում, որ այդ մարզական միջոցառումը Հայաստան են «բերել», ադրբեջանական իշխանությունները շարունակում էին Արցախի շրջափակումը:

Այդ նույն ժամանակ շարունակվում էր ու տակավին շարունակվում է Հայաստանի օկուպացիան՝ ադրբեջանական ագրեսորների կողմից, որոնք ամրանում են հայկական տարածքներում, խրամատավորվում ու «տնավորվում» են ընդամենը մի քանի տարի, անգամ՝ մի քանի օր առաջ հայ հողագործին պատկանող արտերում ու դաշտերում, ինչպես դա տեսնում ենք, օրինակ՝ Տեղում, թեպետ միայն դա չէ: Առհասարակ, որ մի թելն էլ թեթևակի քաշես, այնքան խնդիրներ կթափվեն, որ էլ ասելու չէ:

Բայց պարզվում է, որ մի կարտոֆիլամարտը, մի ապտակախառը հարվածը, մի կարկառուն քպականի անհեթեթ հայտարարությունը կամ խուլիգանական վարքը, մի խոսքով՝ «օրակարգ լցնող» դեպքն ու դեմքն ավելի լայն ու խլացուցիչ հանրային արձագանք են ստանում, քան թշնամու «սողացող» ագրեսիան ու Հայաստանը կրծոտելով զավթելը, քան կենսական իրողություններն ու շոշափելի սպառնալիքները... Ու որքա՞ն ենք մնալու այդպես՝ լայն փակված աչքերով: «Մինչև վե՞րջ...»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 484 անգամ
Լրահոս
Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am