Ռուսական օդանավերը Դեյր էզ Զորում ոչնչացրել են ԻՊ-ի զրահատեխնիկան
Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի օդանավերը երկու օրվա ընթացքում Դեյր էզ Զորում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զրահատեխնիկա, ինչպես նաև զինամթերքի պահեստներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Սիրիայի կառավարական ուժերը, ռուսական օդատիեզերական ուժերի աջակցությամբ, շարունակում են նախահարձակ գործողությունները Դեյր էզ Զորում:
