Պուտին-Չինաստանի Պնախարարի բանակցություններ, ապա` Պուտին-Շոյգու հանդիպում

Պուտինն ու Չինաստանի պաշտպանության նախարարը հանդիպեցին Մոսկվայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի երեկոյան Մոսկվայում հանդիպեց Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգուի հետ: Սա չինացի նախարարի առաջին արտասահմանյան այցն է պաշտոնը ստանձնելուց հետո:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այցը կտևի ապրիլի 16-ից 18-ը։ Պուտինի հետ Լի Շանգֆուի հանդիպման մասին նախապես չէր հաղորդվել, հայտարարվել էր միայն պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման մասին։

Շոյգուն ներկա է եղել Կրեմլում կայացած չինացի նախարարի հետ Պուտինի բանակցություններին։ Չինաստանի պաշտպանության նախարարին ընդունելիս Պուտինը Մոսկվայի և Պեկինի համագործակցությունը ռազմական ոլորտում անվանել է «հաջող և բազմազան»՝ նշելով, որ երկու երկրների ռազմական գերատեսչությունները պարբերաբար տեղեկատվություն են փոխանակում և համատեղ վարժանքներ են անցկացնում։

Լի Շանգֆուն կրկնել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինի այն թեզը, որ Ռուսաստանի և Չինաստանի «լավ հարաբերություններն ուղղված չեն այլ երկրների դեմ»։ Ըստ «Ազատության», հանդիպումից այլ մանրամասներ հայտնի չեն։

Նկատենք, որ Պուտինի հանդիպումը Չինաստանի պաշտպանության նախարարի հետ կայացավ Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինի Մոսկվա կատարած այցից մի քանի շաբաթ անց։

Արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները Սի Ծինպինի Մոսկվա կատարած այցից հետո մտահոգություն էին հայտնել զենքի և այլ ռազմական օգնության հնարավոր մատակարարման վերաբերյալ, որը Չինաստանը կարող է տրամադրել Ռուսաստանին։ Միաժամանակ, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ իրենք տվյալներ չունեն, որ ներկայումս նման օգնություն է ցուցաբերվում, կամ կտրամադրվի մոտ ապագայում։

Չինաստանի պաշտոնական ներկայացուցիչները, հայտարարելով Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին, միաժամանակ ուղղակիորեն չեն աջակցում Մոսկվային Ուկրաինայի հետ հակամարտությունում։

Իսկ չինական խաղաղության ծրագիրը, որը Պեկինը նախձեռնել էր Սի Ծինպինի մոսկովյան այցից հետո, բացի զինադադարի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման կոչերից, պարունակում է նաև պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու մասին կետ։

Պուտին. ռուսական ԶՈւ-ի գերակայությունն ուկրաինական ուղղությունն է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը Զինված ուժերի կիրառման հստակ առաջնահերթություններ ունի, և դրանցից հիմնականն ուկրաինական ուղղությունն է։ «Մեզ համար ակնհայտ է, որ այսօրվա դրությամբ մենք Զինված ուժերի կիրառման հստակ գերակայություններ ունենք, և դա, առաջին հերթին, վերաբերում է ուկրաինական ուղղությանը և այն ամենին, ինչը կապված է Դոնբասում, այլ նոր տարածքներում մեր մարդկանց պաշտպանության հետ»,- ասել է Պուտինը այսօր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։ Պաշտպանության նախարարը զեկուցել է նախագահին Խաղաղօվկիանոսյան նավատորմում հանկարծակի ստուգման մասին։

«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարները պայմանավորվեցին շարունակել աջակցությունը Կիևին

«Մեծ յոթնյակի» (G7) արտգործնախարարներն Ուկրաինային նվիրված նախարարական հանդիպման ժամանակ պայմանավորվել են շարունակել աջակցել Կիևին և խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ «Մեծ յոթնյակի» արտգործնախարարները վերահաստատել են, որ հավատարիմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամրապնդմանը, ամբողջական համակարգմանը և կիրառմանը, ինչպես նաև շարունակելու վճռական աջակցությունը Ուկրաինային», - ասվում է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ, որը տարածվել է նիստից հետո:

Նշվում է, որ հանդիպման մասնակիցները նաև «պայմանավորվել են ուժեղացնել կոորդինացումը՝ կանխելու պատժամիջոցներից խուսափելը» և «երրորդ երկրների կողմից Ռուսաստանին զենքի մատակարարումները»։ Կիրակի օրը Ճապոնիայում կայացան G7-ի արտգործնախարարների բանակցությունները։

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը համատեղ օդային զորավարժություններ են սկսել

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը այսօր լայնածավալ համատեղ օդային զորավարժություններ են սկսել։ Զորավարժություններին կմասնակցեն հարավկորեական ավելի քան 60 ռազմական ինքնաթիռներ: Միացյալ Նահանգները կներգրավի իր ռազմաօդային ուժերի մոտ 40 ինքնաթիռ: Զինվորականների խոսքով՝ զորավարժությունները ուղղած կլինեն դաշնակիցների համատեղ օպերատիվ կարողությունների բարձրացմանը: Զորավարժությունները տեղի կունենան Կորեական թերակղզում լարված միջավայրում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1355 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am