Ոչ անձրևանոցներն են «հենց այնպես» նետվում, ոչ էլ՝ թշնամու դրոշն է «հենց այնպես» բոցավառվում

Հայաստանում, այն էլ՝ Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմիջական հարևանությամբ, Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, երեկ, ծանրամարտի Եվրոպայի առաջնոության բացման արարողության ժամանակ, դիզայներ Արամ Նիկոլյանն այրեց ադրբեջանական դրոշը և այն հեռացրեց դահլիճից:

Այս եղելությունը երեկվա ու նաև այսօրվա առանցքային թեման է լրահոսում, բակերում, փողոցներում, հասկանալի է՝ սոցցանցերում: Մի շարք հետաքրքիր հանգամանքներ կան, որ արժանի են ուշադրության: Բազմապատիկ ավելի հետաքրքիր, քան ադրբեջանական դրոշի այրումից «համաճարակով» վատացած նիոլականների երևույթը:

Հատկանշական է, որ նման քայլի դիմած Արամ Նիկոլյանն ապաքաղաքական անձ է: Չքաղաքականացված, չկուսակցականացված, հանրային ակտիվությամբ առանձնապես աչքի չընկած, իր աշխատանքով ու գործով զբաղված սովորական հայ տղամարդ է:

Իսկ ո՞վ է Մալիշկայում ապրող մեր հայրենակցուհի Նարինե Ասատրյանը, բացի այն, որ փաշինյանական քաղաքականության հետևանքով Բերձորից ու այնտեղ եղած իր տնից է զրկվել: Սովորական հայ կին է: Քաղաքական գործիչ չէ, հասարակական կազմակերպության ակտիվիստ չէ, հաստատ ֆեյսբուքյան ակտիվիստ էլ չէ: Բայց վերցրեց ու ձեռքին եղած «ծանր բանը», այս դեպքում՝ անձրևանոցը շպրտեց Մալիշկա այցելած Նիկոլ Փաշինյանի վրա:

Երկու դեպքում էլ խոսքը լիովին իրենց արարքը գիտակցող մարդիկ են, երկու դեպքում էլ հրաշալի հասկացել են, որ փաշինյանական իշխանությունները իրենց նկատմամբ ինչ-ինչ քայլերի կդիմեն, բայց արել են այն, ինչն արել են:

Ու սա հստակ ցուցիչ է: Ի վերջո, ոչ անձրևանոցներն են «հենց այնպես» նետվում, ոչ էլ՝ թշնամու դրոշն է «հենց այնպես» բոցավառվում:

Առաջինը՝ սա ցուցիչ է այն բանի, որ մեր արդի քաղաքական դաշտում և հասարակական-քաղաքական կյանքում կա վակուում: Որոշակի առումով թե՛ գաղափարածրագրային, թե՛ հատկապես՝ ակտային (գործողությունների) վակուում: Սա առաջնահերթ ունակ քաղաքական ուժերի համար մտորելու, բայց արագ մտածելու լուրջ նյութ և ազդանշան է:

Երկրոդը՝ սա ցուցիչ է այն բանի, որ օդում ահռելի լարվածություն կա: Կա խմորված ու տակավին կուտակվող անհուդուրժողականություն՝ ստեղծված կոյաճահճային իրավիճակի հետ կապված, կա այս մահաբեր մղձավանջին չհամակերպվելու, ընդվզելու բնական ու անխուսափելի մղում:

Երրորդը՝ սա ցուցիչ է նաև այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության նկատմամբ ատելությունը, երկիրն ու ժողովրդին պատերազմական աղետի մատնած և ավելի մեծ աղետի տանող իշխանության նկատմամբ անհանդուրժողականությունը բավականին բարձր նիշի է հասել: Ու, շատ հնարավոր է, որ անձրևանոցն ու դրոշայրումը նման՝ մի կողմից անսպասելի թվացող, մյուս կողմից՝ անխուսափելի և հանրության զգալի մասի կողմից պոստ-ֆակտում խրախուսվող պոռթկումային բռնկումների, այսպես ասենք՝ «ծաղիկներն» են միայն: Սա՛ էլ է մտորելու նյութ և առիթ:

Եվ մի բան էլ. նիկոլական քարոզչությունն ու մեծումանր քարոզիչները, ադրբեջանական դրոշն այրելու վերաբերյալ ուրիշ «սրամիտ» բան չեն գտել, քան ծեքծեքուն վայ-վույ անելը, թե՝ «վա՜յ, Հայաստանի միջազգային հեղինակությո՜ւնը, Հայաստանի վարկանի՜շը գետնին գցեցին, այան-բույան...»:

Ծիծաղելի ու գերզավեշտական են նման քարոզչական ծեքծեքումները: Երկրում, որտեղ ղեկավարի պաշտոն է զբաղեցնում Նիկոլ Փաշինյանը, երկրում, որի ԱԺ նախագահը թիկնապահների միջոցով ձեռուոտից բռնել է տալիս իրեն դավաճան անվանած մարդուն ու թքում է նրա վրա, ի՞նչ «միջայգային հեղինակության» կամ ի՞նչ վարկանիշի մասին կարող են խոսել, առավել ևս՝ իշխանության կողմնակիցներն ու ներկայացուցիչները:

Այդ ի՞նչ վարկանիշի մասին կարող են խոսել 2020թ.-ի պատերազմն ու պարտությունն արդարացնողները, այդ ամենը մեր գլխին բերողներին սատարողները: Ի՞նչ վարկանիշ կարող է ունենալ մի երկիր, որ առանց կրակոցի թշնամուն է հանձնում իր կենսատարածքը, կամովին դատարկում է հայկական բնակավայրերը, սահմանամերձ դարձնում իր երկրի այլ բնակավայրեր ու անպաշտպան է թողնում իր երկրի ժողովրդին:

Այդ ի՞նչ վարկանիշ ունի այսօրվա՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության ճիրաններում գտնվող Հայաստանը: Մի երկիր, որ իր սահմանները չի կարողանում պաշտպանել և չոքեչոք Եվրոպային կամ Ռուսաստանին է խնդրում գալ, դիտորդ ու խաղաղապահ դնել սահմաններում, որ թշնամին առաջ չգա: Ի՞նչ միջազգային վարկանիշ կարող է ունենալ մի երկիր, որ ոչինչ չի անում՝ թշնամու կողմից օկուպացված իր կենսատարածքն ազատելու համար: Ի՞նչ վարկանիշ կարող է ունենալ մի երկիր, որի կառավարությունը հարձակում է նախաձեռնում Ազգային ժողովի վրա, դատարանների ու դատավորների վրա, որտեղ իշխանական ոստիկանները տրորտակ են տալիս Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների ծնողներին, որտեղ երկրի պաշտպանության հերոսներին հալածում ու բանտարկում են, որի ղեկավարություն համարվողը քծնադեմ խոնարհվում է ցեղասպան-ոճրագործ թշնամու առաջ, գրկախառնվում նրա հետ:

Ով վարկանիշից խոսի-չխոսի, Նիկոլ Փաշինյանն ու նրա նիկոլփաշինյանները կարող են միայն լռել՝ լեզուները մտցնելով այն տեղը, որը նշում է ժողովրդական խոսքը:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1896 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am