ՀՀ վաստակավոր արտիստուհին կանգնած է դրսում հայտնվելու վտանգի առաջ

Հայտնի դերասանուհի, բազմաթիվ մրցույթների դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը դարձել է խաբեության զոհ: Հանուն հարազատ եղբոր ընտանիքի՝ կորցնելով ամբողջ ունեցվածքը, ոսկեղենը, հիմա էլ կանգնած է բաց երկնքի տակ մնալու վտանգի առաջ: SHAMSHAYN.com-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց. «Տարիներ առաջ հարազատ եղբայրս իր տղայի հարսանիքի համար մի կնոջից տոկոսով գումար է վերցնում, սակայն տոկոսները գնալով կուտակվում են և դառնում մի կլորիկ գումար: Եղբայրս չի կարողանում հետ վճարել այդ գումարը ու կինը, ով գումարը տվել էր, սկսում է փորձեր անել՝ տիրանալ նրա տներին և նրանց ամբողջ ունեցվածքին, իսկ աշխատավարձների վրա կալանք է դրվում: Եղբորս տղան, տեսնելով, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, գործն էլ դատարանում է, եկավ, ինձ խնդրեց, որ գումար վերցնեմ մի տեղից և տամ իրեն: Ես տոկոսով գումար վերցրի, իսկ նա խոստացավ, որ ամեն ամիս կուղարկի տոկոսները, սակայն երկու ամիս ուղարկելուց հետո այլևս չուղարկեց: Քանի որ գումարը ես էի վերցրել, սկսեցին ինձնից պահանջել այն: Որոշ ժամանակ անց եղբորս մյուս տղան է ընկնում գումարային քաշքշուկի մեջ ու կրկին ինձ է դիմում, ես էլ ստիպված տունս գրավ դրեցի և գումարը տվեցի իրեն: Դա էլ արեցի, ոսկիներս էլ գրավ դրեցի, ամեն ինչ արեցի, ես մնացի ձեռնունայն ու հիմա էլ հնարավոր է՝ մի օր բանկը տունս ձեռքիցս առնի, և ես մնամ դրսում: Իրենք շատ անպատասխանատու մարդիկ դարձան, այն դեպքում, երբ իմ միակ հույսը իրենք էին: Իմ եղբոր ըտանիքը ինձ հետ շատ վատ է վարվում: Հաշվի չեն առնում իմ մենակությունը, այլ ամեն կերպ փորձում են գումարներ շորթել, որը իրենց մոտ լավ է ստացվում է: Արդեն այնքան պարտք է կուտակվել իմ անունով, այնքան պարտքատերեր են զանգում, որ իմ առողջական վիճակը գնալով վատանում է: Անընդհատ ինձ ասել են, որ լավ կլինի, փող են մեզ ուղարկելու, կփակենք պարտքերը, սակայն՝ ապարդյուն: Ոչ մեկ չունեմ, որ իմ մասին մտածի: Դիմել եմ բազմաթիվ տեղեր, սակայն մինչ օրս արդյունք չկա: Խնդրում եմ, ով ինչպես կարող է օգնել այս խրթին պատմություններից մի ելք գտնեմ, որ գոնե տնից չզրկվեմ»:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Մասյացոտնի թեմի իրավիճակը Հայաստանի «մանրակերտն» է. Հայր Ռուբենը մանրամասներ է ներկայացնում Մեզ հալածանքի են ենթարկում․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է քամու ուժգնացում Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելը կապում է Ալիեւի վերաբերմունքի հետ. Ռոբերտ Քոչարյան (video) Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են եռօրյա հրադադարը խախտելու համար Եթե «մաֆիան» այնքան հզոր է, ապա ինչո՞վ է զբաղվել իշխանությունը տարիներ շարունակ. Արմեն Հովասափյան Մակրոնի խայտառակ ավանտյուրան․․․ նոր աղետ բերողները (video) Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից դուրս է գրել ավելի քան 15 մլն դրամ․ Փաստաբան Տղե'րք, կա'նգ առեք, կյանքը Նիկոլով չի սկսվել, չի էլ ավարտվելու Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am