Փաշինյա՞նն է մոլորվել իր ստերի մեջ, թե՞ նրա «կիրթ, կառուցողական» Ալիևի դիվերսանտը

Նիկոլ Փաշինյանը, բառացիորեն մեկ օր առաջ, ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե Հայաստան ներթափանցած ադրբեջանական երկու զինվորականներից մեկը բռնվել է, իսկ մյուսը հետ է գնացել: Թե որտեղի՞ց նրան նման տեղեկություններ, որ ինքն էլ հանրությանն էր հայտնում ու դիտավորյալ մոլորության մեջ գցում փաստորեն, դժվար է ասել: Չնայած, Փաշինյան-Աննա Հակոբյան զույգը տեղեկությունների իր «աղբյուրներն» ունի: Աննա Հակոբյանն էր, չէ՞, որ մի քանի օր առաջ, առանց որևէ պաշտոնական աղբյուրի կամ տվյալի հղում անելու, հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի ընթացքում 11 հազար դասալիք է եղել:

Վերադառնանք նրա ամուսնու հայտարարությանը, որը 1 օր անց բացահայտորեն հերքվեց:

Նախ, տեղեկություն տարածվեց, որ Կապանում գիշերը սպանություն է եղել, սպանվածը պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդներից մեկն է, 57 տարեկան: Նրա մարմնին հրազենային 6 վնասվածք է եղել: Տեղեկություններ են շրջում Կապանում այս ընթացքում ևս մեկ մարդու անհետանալու մասին:

Իսկ օրվա երկրորդ կեսին տարածվեց տեղեկությունը, որ Կապանին մերձակա Աճանան գյուղի մոտ, մի քանի երիտասարդներ նկատել ու բռնել են ադրբեջանական բանակի համազգեստով զինվորականի: Ըստ լուրերի, բռնվածի մոտ հայտնաբերվել էր կոմբինատում սպանված պահնորդի հեռախոսը: Բնակիչները վնասազերծել են ադրբեջանական դիվերսանտին, կապկպել: Ինչպես կարելի է հասկանալ, դրան հանձնել են Նիկոլ Փաշինյանի ոստիկանության աշխատակիցներին: Տարածվեցին նաև կադրերը, թե ինչպես են վնասազերծել ադրբեջանական դիվերսանտին, որին Նիկոլ Փաշինյանը նախօրեին որպես մի անմեղ գառնուկ էր նկարագրում: Ու այնպես էր նկարագրում, կարծես՝ ինքն էր դրան հրավիրել Հայաստան:

Այս խայտառակ եղելությունն այնքան հարցերի տեղիք է տալիս, որ էլ ասելու չէ: Ամենից առաջինը, թե՛ 3 օր առաջ, Սիսիանին մերձակա Բնունիսում, թե՛ այսօր՝ Կապանին մերձակա Աճանանում ադրբեջանական ներթափանցյալ դիվերսանտներին բռնել, վնասազերծել են բնակիչները: Բնակիչնե՛րը, այլ ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանի ոստիկանության կամ ԱԱԾ աշխատակիցները: Հարց է ծագում, ո՞ւմ կամ ինչի՞ համար գոյություն ունեն բազմատասնյակհազար ոստիկանները, աած-ականները, եթե թշնամական դիվերսանտներին կամ սահմանախախտներին պիտի սովորական քաղաքացիները բռնեն: Որպես ի՞նչ են, օրինակ, նույն ոստիկանները ահռելի, ֆանտաստիկ պարգևավճարներ ստանում: Դա ի՞նչ օրինականացված ձրիակերություն է:

Մյուս կարևոր հարցն այն է, թե այնուամենայնիվ, ո՞ր կառույցն է Փաշինյանին զեկուցել, թե բռնված ադրբեջանական դիվերսանտի հետ եղած մյուսը հետ է գնացել: Դա նշանակում է, որ թշնամական ներթափանցյալները երե՞քն են եղել, գուցե հի՞նգը, տա՞սը...

Կարևոր հարց է և այն, թե առաջին դիվերսանտին բռնելուց հետո երկրորդին առհասարակ փնտրե՞լ են: Կարելի է չկասկածել, որ չեն փնտրել: Եթե փնտրեին, միգուցե և գտնեին ավելի վաղ, քան նա կհասցներ էլի մի հայ մարդու կյանք խլել: Ո՞վ է փնտրել, ոստիկանությո՞ւնը, աա՞ծ-ն: Ինչպե՞ս են փնտրել:

Ի դեպ, հայտնի է դարձել, որ Կապանի մոտ վնասազերծված ադրբեջանական դիվերսանտը բռնվելուց կարճ ժամանակ առաջ ուղիղ եթեր է մտել և ասել, որ հայի արյուն են թափել ու նման բաներ:

Հարց է ծագում նաև, թե նրան և մի քանի օր առաջ բռնվածին նույնպե՞ս Նիկոլ Փաշինյանը խնամքով վերադարձնելու է իր «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիևին, ինչպես Քարվաճառ ներթափանցած ու հայ տղայի սպանած ադրբեջանական մարդասպաններին առոք-փառոք վերադարձրեց:

Այս ամենը հանգեցնում է և այն հարցին, թե ի՞նչ երաշխիք, որ վաղը, մյուս օրը ադրբեջանական այլ նման դիվերսանտներ չեն ներթափանցի Հայաստանի տարածք, տարբեր բնակավայրեր, չեն հայտնվի որտեղ ասես: Ոստիկանություն կոչվածի վրա, բնականաբար, ոչ մի դեպքում չի կարելի հույս դնել (Փաշինյանի ոստիկանները միայն հայ մարդկանց վրա հարձակվելու, զոհվածների ծնողներին քաշքշելու դեպքում են արագ ու դաժան գործում): Ոչ մի երաշխիք չկա: Քանի դեռ Հայաստանի վարչապետի պաշտոնը շարունակում է զբաղեցնել Նիկոլ Փաշինյանը, ոչ մի նման երաշխիք չի կարող լինել:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 1016 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am