Ահաբեկչին` կտտանքների ենթարկվող «հրեշտակ» ներկայացնելու օպերացիան սկսվել է

Ապրիլի 13-ին Հայաստանի տարածքում հայտնաբերվեց և ձերբակալվեց ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Հայաստանի պաշտպանության նախարարությունն այլ մանրամասներ չի հաղորդել, նաև չի նշում, թե կոնկրետ որտեղ են հայտնաբերել ադրբեջանցի զինվորին։ Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» հաստատեցին, որ հայտնաբերված երկրորդ ադրբեջանցին այս պահին ոստիկանության բաժանմունքում է։ «Ազատության» տեղեկություններով՝ նա Կապանի ոստիկանական բաժնում է։

Երկու զինծառայողի մոլորվելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ապրիլի 10-ին: Անցած օրերին Հայաստանում ադրբեջանցի մեկ զինվոր է ձերբակալվել, ևս մեկին որոնում էին: Երեկ հայտնի դարձավ, որ հայտնաբերված երկրորդ ադրբեջանցու մոտից գտել են սպանված կապանցու հեռախոսը, «Ազատության» հետ զրույցում ասել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։ «Իմ տեղեկություններով՝ դրա մոտից հանել են էդ տղամարդու հեռախոսը», - ասաց համայնքապետը։ Փարամազյանը նշեց, որ Կապանի սպանված բնակիչը հրազենային վնասվածքներ է ունեցել։ Դեռ չգիտեն սպանությունը կոնկրետ երբ է տեղի ունեցել, բայց նրա մարմինը հայտնաբերել են երեկոյան։

Այս հաղորդումից ժամեր առաջ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Կապանի Շղարշիկ բնակավայրում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պահակակետում հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով, հարուցվել է քրեական գործ։ Մամուլը անմիջապես գրեց, որ քննվող հիմնական վարկածներից մեկն ադրբեջանցիների կողմից սպանությունն է։
Ադրբեջանն իր հերթին անցել է դիվանագիտական հարձակման: Հայաստան ներթափանցած ահաբեկչին ներկայացնում են որպես կտտանքների ենթարկվող մի «հրեշտակ»...

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան հատուկ հայտարարությամբ դիմել է միջազգային կազմակերպություններին՝ պահանջելով արձագանքել Հայաստանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ «անմարդկային վերաբերմունքի փաստին»: Ալիևան վկայակոչել է հայաստանյան լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը և պնդել, թե «Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը ենթարկվել է խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի»։

Իսկ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «ադրբեջանցի զինծառայողին խոշտանգելու փաստով»: Գերատեսչության հաղորդագրության համաձայն` «մի շարք լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի էջերում տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է Հայաստանում գերեվարված Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 2003 թվականին ծնված Ախունդով Հուսեյն Ահլիման օղլուն անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների ենթարկվում»: «Հրապարակված տեսանյութերի առնչությամբ Գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 115.2 հոդվածով (գերիների նկատմամբ խոշտանգում, դաժան կամ անմարդկային վերաբերմունք)», - ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության կայքէջում հրապարակված հաղորդագրությունում:

Իսկ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն «անհիմն» է որակել երեկ Կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները՝ կոչ անելով փոխարենը «վերադառնալ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններին, որոնցից նա հրաժարվում է անցյալ տարվա դեկտեմբերից»: Բաքուն կոչ է անում Երևանին նաև «բացել հաղորդակցության ուղիները, կատարել եռակողմ հռչակագրից բխող պարտավորությունները, այդ թվում՝ իր զորքերի ամբողջական դուրսբերումը Ադրբեջանի տարածքից, և դադարեցնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված գործողությունները»: Բաքուն «անհիմն և անընդունելի» է որակել Փաշինյանի այն մեղադրանքները, որ Ադրբեջանն է ապրիլի 11-ին սահմանին սադրանք իրականացրել, որը հանգեցրել է երկու կողմերի զինվորականների մահվան։

Հիշեցնենք, որ Հայաստանի ռազմական գերատեսչությունն ապրիլի 11-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, ինչին հայկական կողմը համարժեք պատասխանել է: Հաջորդած գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, Բաքուն հայտնում է իր 3 զոհի մասին: Ժամեր անց հաղորդվեց իրավիճակի հարաբերական կայունացման մասին: Ադրբեջանը հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման համար: Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը պնդել է նաև, թե Փաշինյանը, կրկնելով 1991թ. սահմանագիծը որպես սահմանազատման հիմք օգտագործելու գաղափարը, «պետք է պարզաբանի, թե թե ինչ նկատի ունի 1991-ի սահմաններ ասելով»:

Այսօր հայտնի դարձավ, որ Կապանում հայտնաբերված ադրբեջանցուն ոստիկանությունը փոխանցել է ԱԱԾ-ին: Հայաստանի իշխանությունները, եթե Հայաստանի պետության շահերով են առաջնորդվում ոչ մի դեպքում ահաբեկչին չպետք է հանձնեն ադրբեջանական կողմին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3418 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am