Թույլ չտա՛ք․ Ձեր առյուծ հոգին փորձում են խեղճացնել, վերածել կատվիկի․ Բագրատ Սրբազանը՝ զինվորներին (video)

Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջը ներկայացրել է թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի քարոզից մի հատված՝ նվիրված զինվորներին.

«Սիրելի՛ սպաներ և զինվորներ,


Այս 30 տարիների պատմության մեջ ամենաբարձր ՊԱՏՎԱՆԴԱՆԻ վրա դուք եք կանգնած։ Ձեր համազգեստը հարգանք և խոնարհում է ծնում ձեր հանդեպ, որովհետև այդ համազգեստի մեջ կա ՍԵՐԸ, կա ՊԱՏԻՎԸ, կա ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԸ և կա ՀԱՂԹԱՆԱԿԸ՝ անկախ նրանից, թե ով ինչ մտքով է այդ համազգեստը հագել, իր վրա վերցրել։

Այդ համազգեստը նույն կերպով հագել են մեր հաղթանակած մեծ հայրերը։ Ոչ մի վայրկյան չեն կասկածել այդ համազգեստը կրելու ճշմարտության մեջ։ Այդ համազգեստը հագել են մեր եղբայրները, որոնք այսօր այս երկրի վրա մեզ հետ չեն, բայց մեզ ԴԻՏՈՒՄ են ու ԴԱՏՈՒՄ են, եթե մենք չդառնանք արժանի համազգեստին և իրենց կոչումին։

Տղերք ջան, դուք ամենամեծ ՍԻՐՈ մեջ եք։ Ամենամեծ սիրո մեջ եք ոչ միայն ձեր ընտանիքների, այլ մեր ողջ ժողովրդի կողմից՝ փոքրից մինչև մեծը։

Շատ եմ խնդրում, հանկարծ որևէ ձևով ձեր մեջ ուրացում չլինի, այդ սիրո մսխումը չլինի, այդ պատվի զգետնումը չլինի։

Եվ դա առաջին հերթին ձեր հարաբերություններով է լինելու՝ որքան եք իրար սիրելու, որքան եք իրար պատվելու, որքան եք իրար վեր բարձրացնելու, որքան եք իրար որպես եղբայրներ գգվելու։ Ոչ թե եղբորդ սխալի վրա կայանալու, այլ ընդհակառակը՝ ուղղելու և բարձրացնելու։

Մեր անիմաստ կորուստներն ու ողբերգությունները գալիս են նրանից, որ մենք կարող ենք սխալը ուղղել մարդուն ոչնչացնելով։

Նայեք, մեր թշնամին առաջինը ձեզ է նայում, դուք եք առաջինը կանգնած մեր երկրի սահմանագծին։ Թշնամին ձեր կյանքն է ուզում առաջինը խլել, և ձեր անկումի ճանապարհը հաստատելով՝ հասնել մեր բոլորի կյանքին, մեր ընտանիքներին, մեր ամբողջական Հայրենիքին։

Դուք արդեն իսկ հայացքով իրենց եք կանգնած։ Ես գիտեմ, որ քաջությամբ եք կանգնած, անվախ եք կանգնած։ Գիտեմ, որ հազար ու մի պատճառներ կարող են լինել, որ որևէ ձևով տկարացնեն այդ քաջությունը, բայց գիտեմ, որ դուք ոչ մի վայրկյան չեք սասանվում, տատանվում, չեք երկմտում։

Գիտեմ դա, խորքով գիտեմ, որովհետև ես ձեր ՀՈԳԻՆ եմ ճանաչում, ձեր ՔԱՋ, ԱՌՅՈՒԾ հոգին, որը փորձում են խեղճացնել, վերածել ԿԱՏՎԻԿԻ։ Թույլ չտաք դա ո՛չ ձեր ծառայության մեջ, ո՛չ ձեր ծառայությունից դուրս։

Եվ, առաջին հերթին, միմյանց նկատմամբ ՍԻՐՈ, մեծ սիրո, անսահման սիրո մատակարարները եղեք՝ հանուն մեր ՄԵԾ ՏԱՆ, հանուն մեր նահատակ զավակների ու եղբայրների՝ ձեր եղբայրների ու ընկերների։

Չլքեք իրար։ Չլքեք ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ժամին։ Որովհետև ես համոզված եմ, որ պատերազմի ժամին դուք չեք լքում, բայց խաղաղությունը երբեմն թուլացնում է։

Աստված օրհնի ձեզ, զորանաք, մեր Տիրոջ խորհրդով զորանաք, հաղթանակի զինվորներ լինեք միշտ, ձեր մտքի որևէ ծայրով ուրիշ բան չանցնի, բացի հաղթանակի տեսիլքը։ Որովհետև մեր Տերը ՀԱՂԹԱԾ Աստված է, մեր նահատակ եղբայրներն ու հայրերը ՀԱՂԹԱԾ մարդիկ են, մենք ՀԱՂԹԱԾ ժողովրդի զավակներ ենք, բայց պետք է մարմին տանք դրան»։

դիտվել է 199 անգամ
Լրահոս
Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» ԱԱԾ-ում ուրախ են. «Հրապարակ» Ո՞վ է ԱԺ հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը, և ի՞նչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ» Մի քանի բուհեր կմիավորվեն. նախագիծը մտել է գործնական փուլ. «Հրապարակ» Փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել․ «Հրապարակ» Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ» Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am