Փաշինյանի ագրեսիվ-ադրբեջանամետ քարոզի բուն պատճառների մասին

Արցախի խնդրին, հատկապես՝ մինչև 2018 թվականի իր իշխանազավթումը խնդրի կարգավորման գործընթացին անդրադառնալիս, Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ մի նոր կեղծախոսանք է բստրում: Նախօրեին, գերազանցապես յուրային-քպ-ականների միջավայրում՝ ԱԺ-ում Նիկոլ Փաշնինյանն էլի «հեքիաթներ» պատմեց կամ ինչպես ասում են՝ «լոլոներ կարդաց»:

Ի՞նչ նոր բան է հորինել Նիկոլ Փաշինյանն ա՛յս անգամ: Իսկ այս անգամ նա հայտարարեց, թե Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշակված «Մադրիդյան սկզբունքներով» Արցախը... ճանաչվել է Ադրբեջանի մաս: Ասածի շեշտադրումը, որքան էլ որ բացահայտ անհեթեթություն է և ակնհայտ սուտ, դա էր: Բայց հարցը դա չէ միայն:

Հարցն այն է, որ այսքան ժամանակ ոչ մեկը, առաջին հերթին՝ Արցախի ու հայության երդվյալ թշնամի Ալիևը նման բան չի ասել: Ի դեպ, ավելի վաղ, այսինքն՝ նախքան Նիկոլ Փաշինյանի ու նրա աղեհաբեր-գլխակերների իշխանություն զավթելը, Ալիևը յուրայինների շրջանում բացահայտ գանգատվում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:

Փաշինյանի վերջին հայտարարության մեջ արտացոլված սուտն այնքան ակնհայտ է, որ մեկ վայրկյանի կյանք էլ չէր կարող ունենալ, և դա հասկանալի է տրամաբանություն ունեցող ցանկացած մարդու համար: Եթե «Մադրիդյան սկզբունքներով», ինչպես Փաշինյանն է ասում, Արցախը ճանաչվեր ադրբեջանական տարածք, էլ Ալիևն ի՞նչ դարդ ուներ, ձեռաց կհամաձայներ, կանցներ, կգնար:

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը, գտնվելով ՀՀ վարչապետի «կոստյումի» մեջ, ՀՀ Ազգային (ազգային, է, այլ ոչ թե՝ ապ-ազգային) ժողովի ամբիոնից գործնականում ադրբեջանամետ քարոզ է տանում, սպասարկում է թշնամու շահերը:

Ըստ որում, Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ չէ նման դրսևորումներ ունենում ու, նմանապես, առաջին անգամը չէ խոսում այն մասին, որ այս կամ այն թվին, այս կամ այն նախագծով, չգիտեմինչով, կարևորը՝ նախքան իր իշխանազավթումը, Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում:

Նախքան այս հայտարարում էր, թե Արցախն ադրբեջանական է ճանաչվել Ալմաթիի (ԱՊՀ ձևավորման վերաբերյալ) հռչակագրով: Փաշինյանի այդ նենգափոխված «մեկնությունն» ու կեղծիքը բացահայտվեցին: Մեկ այլ առիթով հայտարարել էր, թե «Կազանյան փաստաթղթով» է (որն ստորագրելուց Ալիևը վերջին պահին հրաժարվեց) Արցախը ճանաչվել ադրբեջանական: Եվ այսպես շարունակ:

Կրկնենք, բոլոր դեպքերում, որքան էլ որ ակնհայտ է եղել, որ Փաշինյանը, սովորության համաձայն, խեղաթյուրում է հանրահայտ իրողությունները, նրա խեղաթյուրումները մերկացնող պատասխաններ ու մեկնաբանություններ եղել են:

Բայց մեր դիտարկման տեսանկյունից կարևորը ոչ միայն դա է, այլ հատկապես այն, թե ինչու է Փաշինյանը շարունակ անցյալում որոնում ու, իր կարծիքով, «գտնում» պահեր կամ դրվագներ, որոնք մեկնաբանում է իր քմահաճույքով՝ ըստ էության, զբաղվելով ադրբեջանամետ քարոզով:

Նիկոլ Փաշինյանի նման գործելակերպի հիմնական մղումը միանգամայն տեսանելի է. նա ձգտում է ամեն ինչ այնպես ներկայացնել, որ Արցախի հարցը վաղո՜ւց լուծված էր, Արցախը վաղո՜ւց տված էր, երևի դեռ նախկինների նախկինների կողմից, ուստի՝ «ի՜նչ կարող էր անել խեղճ Փաշինյանը» կամ ինչպես լատենտ նիկոլականներն են սիրում բակերում ասել՝ «ի՜նչ կարող էր անել խեղճ հարիֆը, ջեբը գցեցին...»:

Բայց այստեղ մեկ այլ կարևոր «շարժիչ ուժ» կա այն առումով, թե ինչու է Փաշինյանն այդպես վարվում: Ի վերջո, նա գոնե հասկանում է, որ շուրջբոլորը անուղեղ ապուշներ չեն, իսկ ինքն էլ հիմար չէ:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտե, որ Պրահայում, անցյալ տարվա հոկտեմբերին, ինքը համաձայնել է դիտարկել Արցախն Ադրբեջանի կազմում (համաձայնել է լրիվ հանձնել՝ Էրդողանի ու Ալիևի հետ ունեցած «բանակցությունների» ընթացքում), և հիմա ամեն գնով փորձում է իր վրայից նետել կամ առնվազն իրենից հեռու վանել Արցախն Ադրբեջանին հանձնելուն պատրաստ լինողի անջնջելի և սերնդե-սերունդ փոխանցվելիք խարանը: Դժվար է ասել, թե էլ ինչ «գլուխկոնծիներ» կարող է տալ Փաշինյանը՝ իրեն արդարացնելու նպատակով, բայց հազիվ թե դա վերջնարդյունքում նրան կփրկի:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1257 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am