Փաշինյանի «ժողովրդավարության» պաշտպանները` չեղածի հաշիվ

Փաշինյանի իշխանությունը, որն իրեն հայտարարել է «ժողովրդավարության» ջատագով` ի՞նչ աջակցություն ստացավ Արևմուտքից ապրիլի 11-ին Տեղ համայնքում տեղի ունեցած արյունալի դեպքերի առիթով: Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանն է ինչ-որ քայլեր արել Տեղ համայնքում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

Մինչդեռ Արևմուտքից միայն «ցավում ենք», «մտահոգված ենք» հայտարարություններ ենք լսում` ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական սադրանքների առիթով: Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայված ԵՄ առաքելությունը ձայն-ծպտուն չհանեց, իսկ ԱԳ նախարար Միրզոյանի երեկվա հայտարարություններից պարզ դարձավ, որ նրանք «տեղում» չեն եղել:

Հայաստանի գործընկեր պետություններից առայժմ մեկ երկիր է Հայաստանի տարածքային ամբողջականության մասին հիշատակել: Դա Ֆրանսիան է:

Ֆրանսիայի արտգործնախարարությունը երեկ ուշ երեկոյան հայտարարեց ապրիլի 11-ի արյունալի միջադեպի վերաբերյալ՝ շեշտելով, որ «հարգանքը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ և շփման գծի հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար»:

Փարիզը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ «հայկական տարածքում, Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից 7 զոհ և մի քանի վիրավոր կա»:

Ֆրանսիայի արտգործնախարարությունը շեշտեց՝ այս միջադեպը վկայում է, որ սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով, կոչ անելով կողմերին շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։ Ֆրանսիան լիակատար աջակցություն հայտնեց սահմանի հայկական կողմում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությանը, որը, ըստ Փարիզի, առանցքային դեր ունի լարվածությունը նվազեցնելու գործում: «Առաքելությունը կշարունակվի՝ ի նպաստ հրադադարի պահպանման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման», - ասված է հայտարարությունում:

Ի դեպ, իսկ Բաքուն Հայաստանի հետ սահմանազատման հանձնաժողովի քարտուղարության պետ է նշանակել: Ադրբեջանցի կադրային դիվանագետ Մուրադ Նաջաֆբեյլին նշանակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի քարտուղարության ղեկավար։ Նրա նշանակման հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի վարչապետը։ Նաջաֆբեյլին Ադրբեջանի դեսպանն է Էստոնիայում և Շվեյցարիայում։

Հիշեցնենք, որ Երևանն ու Բաքուն սահմանազատման հանձնաժողովները ստեղծել են 2022-ի մայիսին, մինչև հիմա երեք հանդիպում է անցկացվել, բայց էական առաջընթաց չի արձանագրվել։

Երեկ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Այսինքն, Հայաստանի արտգործնախարարը շփվում է «տեղակալի պաշտոնակատարի» մակարդակով:

Ինչևէ, նրանք անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրների:

Միրզոյանը ներկայացրել է նախօրեին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի մանրամասներ՝ նշելով, որ այն Ադրբեջանի ընդհանուր ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն էր և նպատակ է հետապնդում նաև խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը: «Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է խաղաղության գործընթացին ՀՀ հանձնառությունն ու ներկայացրել առկա խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները», ասվում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այստեղից արձագանքները այլ ուղղությամբ էին:
Մոսկվան Հայաստանից պաշտոնական բացատրություն է պահանջում ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժություններին մասնակցելու առումով, երեկ ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հավելելով, թե իրենց արձագանքը կորոշեն պատասխանը ստանալուց հետո։ Նա միաժամանակ նշել է, որ «Հայաստանի տարածքում ՀԱԿՊ-ի գծով մանյովրներ անցկացնելու՝ Երևանի հրաժարվելը ափսոսանք է առաջացնում և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության բարձրացմանը»։

Զախարովայի մեկնությամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակում է գործընկեր երկրներին իր մանյովրներում մասնակից դարձնելու ակտիվ պրակտիկան և ձգտում է վերաձևավորել այդ երկրների պաշտպանական համակարգերը՝ լծակներ ստանալ նրանց ներքին և արտաքին քաղաքականության գործընթացների վրա ազդեցություն ունենալու համար։ «Առաջին հերթին, իհարկե, դա վերաբերում է հետխորհրդային տարածքին, որը ՆԱՏՕ-ի համար իսկական դաշտ է Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական հակամարտության համար։ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները փորձում են վարկաբեկել Ռուսաստանի հետ տարածաշրջանային երկրների համագործակցությունը, ներքաշում նրանց փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք ակնհայտորեն հակառուսական, եթե ոչ երբեմն ռուսաֆոբ բնույթ են կրում»,- ասել է Զախարովան։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, իր հերթին, նախօրեին Երևանում հանդիպել էր Արարատ Միրզոյանի, փոխնախարարներ Սաֆարյանի և Կոստանյանի հետ։ Կողմերն անդրադարձել էին Անդրկովկասում տիրող իրավիճակին, այդ թվում՝ տարածաշրջանի պետությունների կողմից ձեռնարկվող քայլերին, ասված էր ՌԴ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ի դեպ, Մարիա Զախարովան երեկ ճեպազրույցում հայտնեց, թե Ադրբեջանը և Հայաստանը ընդունել են Ռուսաստանում հանդիպելու առաջարկը՝ քննարկելու կողմերի միջև խաղաղության համաձայնագիրը։ Կոնկրետ միջոցառումների ժամկետները կհայտարարվեն, երբ ամեն ինչ վերջնականապես համաձայնեցված լինի, նշել է նա։ «Մեր ջանքերը չեն թուլանում՝ բազմակողմանիորեն աջակցելու համար Ադրբեջանին և Հայաստանին նախապատրաստելու խաղաղության համաձայնագիրը այդ երկրների միջև»,- ըստ «Ինտերֆաքս»-ի` ասել է Զախարովան։

Զախարովան ապրիլի 11-ին ՀՀ տարածքում զինված ընդհարման մասին ասել է, թե տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է, որ Բաքուն և Երևանը պետք է փոխադարձաբար զսպվածություն ցուցաբերեն և անշեղորեն հավատարիմ մնան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ համաձայնություններին։ Նրա խոսքով՝ միջադեպի շրջանում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի և սահմանապահների ներկայացուցիչները անհապաղ կապվել են Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան մարմինների հետ և լարվածությունը թուլացնելու միջոցներ են ձեռնարկել։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2164 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am