Աշխարհը սպասում է ամռան հարձակմանը

Հակահարձակումը կարող է սկսվել արդեն այս ամառ

Ուկրաինական բանակի հակահարձակումը կարող է սկսվել արդեն այս ամառ, հայտարարել է երկրի վարչապետ Դենիս Շմիհալը (Շմիգալ) Վաշինգտոն այցի կապակցությամբ The Hill-ին տված հարցազրույցում: Շմիհալը Վաշինգտոն է ժամանել երեկ։

«Մեր բոլոր ընկերներն ու գործընկերները հստակ հասկանում են, որ հակահարձակման անցնելու համար պետք է 100 տոկոսով պատրաստ լինել դրան և նույնիսկ ավելին», - ըստ «Ազատության», ասել է նա։ Հարցին, թե ինչպես են ամերիկյան գաղտնի փաստաթղթերի վերջին արտահոսքերն ազդում հակահարձակման պլանավորման վրա, Շմիհալն արձագանքել է, թե Ուկրաինան ամեն դեպքում կազատի իր տարածքները։ «Մենք բազմիցս ապացուցել ենք, որ կարող ենք դա անել: Մենք մեր գործընկերներից ամբողջ աշխարհում […] խնդրում ենք տանկեր, զինամթերք, ինքնաթիռներ և զրահատեխնիկա», - նշել է նա:

CNN. «Գաղտնի փաստաթղթերի արտահոսքից հետո Ուկրաինան փոխել է հակահարձակման պլանը»

«Պենտագոնից հույժ գաղտնի փաստաթղթերի արտահոսքից հետո Ուկրաինան ստիպված է եղել մասնակիորեն փոխել լայնորեն գովազդվող հակահարձակման պլանը», - երեկ հաղորդեց CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Վլադիմիր Զելենսկուն մոտ կանգնած աղբյուրներից մեկը։ «Գաղտնի» և «Հույժ գաղտնի» մակագրություններով հարյուրավոր փաստաթղթերի արտահոսքը տեղի էր ունեցել անցած շաբաթավերջին, դրանք տեղադրվել էին Discord սոցիալական ցանցում։ Փաստաթղթերի զգալի մասը վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմին, ինչպես նաև Վաշինգտոնի և դաշնակից պետությունների հարաբերություններին։ «Ամերիկացի պաշտոնյաները վստահ են, որ գաղտնազերծված փաստաթղթերի մեծ մասը իրական են», - պնդում է Reuters գործակալությունը։

Օգոստոսի վերջին Կիևը կկարողանա ազատագրել Ղրիմը՝ պայմանով, ասում է ամերիկացի գեներալը

Ընթացիկ տարվա օգոստոսի վերջին ուկրաինական զորքերը կկարողանան ազատագրել Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմ թերակղզին՝ պայմանով, որ Արևմուտքը Կիևին կտրամադրի հեռահար ճշգրիտ զենք։ Ըստ «Ազատության», նման կարծիք է հայտնել Եվրոպայում ԱՄՆ ուժերի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը Deutsche Welle-ին տված հարցազրույցում։ «Կարծում եմ, որ Ուկրաինայի գլխավոր շտաբը շատ լավ նախապատրաստվել է հակահարձակման: Կարծում եմ, մենք կտեսնենք շատ պրոֆեսիոնալ հարձակողական գործողություններ, շատ արդյունավետ, և դրա նպատակը կլինի մեկուսացնել Ղրիմը և պայմաններ ստեղծել թերակղզու հնարավոր ազատման համար այս տարվա վերջին», - ասել է Հոջեսը։

Պատասխանելով DW-ի պարզաբանող հարցին, թե արդյոք նա այսօր էլ պնդում է իր նախկին կանխատեսումը, որ Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան Ղրիմ հասնել ամռանը, Եվրոպայում ԱՄՆ ուժերի նախկին հրամանատարը նշել է. - «Այո, բայց մինչև օգոստոսի վերջ։ Նրանք կկարողանան ազատագրել Ղրիմը, եթե, և ես միշտ այդ վերապահումն արել եմ, եթե մենք նրանց տրամադրենք հեռահար ճշգրիտ զենքեր, որոնք անհրաժեշտ են դա անելու համար, այո, նրանք, անշուշտ, կարող են դա անել»:

Հարցազրույցում ավելի վաղ գնահատելով Ռուսաստանի զինված ուժերի հարձակողական ներուժը՝ Բեն Հոջեսը պնդել է, թե զենքը, «որը Ռուսաստանը հիմա դուրս է բերում պահեստներից, շատ հին է՝ մոտ 65 տարեկան»։ «Ռուսաստանը հարձակման այլ հնարավորություններ չունի, նոր հարձակման անցնելու համար ռուսները զենք չունեն», - ընդգծել է ամերիկացի գեներալը, հավելելով, թե իր կարծիքով՝ ստեղծված պայմաններում Ռուսաստանի զինված ուժերն անցնելու են պաշտպանական դիրքի՝ փորձելով «պահել այն, ինչ ունեն»:

Ուկրաինական հակահարձակման ժամկետը չի հայտարարվել, պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը երեկ ասել է, թե Կիևը շտապելու կարիք չունի: «Ռուսաստանի «սողացող» հարձակումն ուկրաինական ճակատում գնալով ավելի է բարդանում, տապալվում են առնվազն Դոնեցկի և Լուգանսկի շրջանները գրավելու ծրագրերը, իսկ հսկայական կորուստները նվազեցնում են ռուսական բանակի ներուժը։

Այսօր ժամանակն Ուկրաինայի դաշնակիցն է, մենք հնարավորություն ունենք լավագույնս նախապատրաստվելու հակահարձակմանը», - ասել է Ռեզնիկովը լիտվական մեդիային տված հարցազրույցում:

Ուկրաինայի դաշնակիցները վերահաստատում են, որ ամեն կերպ նպաստելու են Ուկրաինայի հակահարձակման հաջողությանը

Լեհաստանի կողմից Leopard 2 տանկերի փոխանցումը Ուկրաինային
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները դեռ երկար են գործելու, Տուլայում 2 շաբաթ առաջ հայտարարեց Ռուսաստանի նախագահը։ «Մենք բոլորս հասկանում ենք, որ պատժամիջոցները, իհարկե, երկարաժամկետ են։ Մեզ անհրաժեշտ են երկրի ինքնիշխան զարգացման ռազմավարական նպատակներին ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ բարեփոխումներ», - ասել է Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի դեմ աննախադեպ կոշտ պատժամիջոցները Արևմուտքը սահմանել է Ուկրաիա ներխուժումից հետո։ Մոսկվան պարբերաբար կրկնում է, որ չնայած այդ պատժամիջոցներին, երկրի տնտեսությունը նորմալ զարգանում է, և Ռուսաստանը շարունակելու է այսպես կոչված հատուկ ռազմական օպերացիան Ուկրաինայում։

Մինչ այդ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տվյալներով, պատերազմի տասներեք ամիսներին ընթացքում Ուկրաինայում առնվազն 501 երեխա է մահացել։ Ընդ որում, խոսքը միայն ՄԱԿ-ի կողմից հաստատված զոհերի մասին է, իրական թվերը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի մեծ են։ Մինչդեռ պատերազմը շարունակվում է, և հայտնի չէ, թե դեռ քանի երեխայի կյանք կխլի։

Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը հաստատում է ռուսական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ «Վագներ» ռազմական մասնավոր ընկերությունը գրավել է Բախմուտի քաղաքապետարանը։

Նախօրեին տեսանյութ էր հրապարակվել, որում ավերված քաղաքապետարանի փլատակների վրա տեղադրված է ռուսական դրոշ։ Ամերիկացի փորձագետների տվյալներով, վարձկանները շարունակում են շարժվել դեպի քաղաքի կենտրոն և շուտով կփորձեն իրենց վերահսկողության տակ վերցնել քաղաքի կենտրոնն ու արևմտյան հատվածը, որտեղ այժմ գտնվում են ուկրաինացի զինվորականների դիրքերը։
Դոնբասում կատաղի մարտերին զուգահեռ, ուկրաինական կողմը պատրաստվում է հակահարձակման, իսկ Ուկրաինայի դաշնակիցները շարունակում են պնդել, թե ամեն ինչ անելու են, որ այդ հակահարձակումը հաջողված լինի։

ՆԱՏՕ-ի դաշնակիցները ուզում են, որ ուկրաինական զորքերը հետ շպրտեն նախագահ Պուտինի զինվորներին. Ստոլտենբերգ

«Ազատության» ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի դաշնակիցները ուզում են, որ ուկրաինական զորքերը հետ շպրտեն նախագահ Պուտինի զինվորներին։ Միայն դա, նրա կարծիքով, կարող է պայմաններ ստեղծել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ապագա խաղաղ բանակցությունների համար։ Ստոլտնեբերգը շեշտել է, որ այն, թե երբ և ինչ պայմաններում կարող են սկսվել նման բանակցությունները, Կիևը պետք է որոշի, և ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի օգնել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է. - «Հիմնական մարտահրավերը, իհարկե, այն է, որ այս պատերազմն այժմ վերածվել է քայքայման պատերազմի: Սա նշանակում է, որ այժմ տեղի է ունենում նյութատեխնիկական ապահովման կռիվ, այսօր կարևոր է ապահովել զինամթերքի, զենքի մատակարարումը։ Մենք պետք է աջակցենք Ուկրաինային, քանի որ մեր անվտանգության շահերից է բխում ցույց տալ, որ նախագահ Պուտինը չի հաղթում Ուկրաինայում»։

Ստոլտենբերգը համոզված է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ուկրաինան հաջողության հասնի մարտի դաշտում, ինչը հաջողություն կբերի նաև բանակցությունների սեղանի շուրջ։ Իսկ հաջողությունը նաև կախված է լինելու զինամթերքից, որն Ուկրաինան այսօր ստանում է Արևմուտքից։

Միևնույն ժամանակ, Կիևը պնդում է, թե Ուկրաինայի անվտանգությունը լավագույնս պաշտպանված կլինի, եթե Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Այսօր Բրյուսելում կայացած Ուկրաինա - ՆԱՏՕ հանձնաժողովի նիստից հետո այս մասին կրկին հայտարարել է արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցությունը, սակայն, դեռ օրակարգում չէ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3720 անգամ
Լրահոս
Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տրամադրել Լիբանանին Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից առաջ Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am