Շիրխանյանը պետք է կազմակերպեր Արթուր Վարդանյանի և Սեյրան Օհանյանի հանդիպումը. լրագրողը ԱԱԾ գործակա՞լ

ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով  այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց հրապարակել քրեական գործի անջատված մասով ամբաստանյալ Լիլիթ Թորոսյանի նախաքննական ցուցմունքը:Սակայն Լիլիթ Թորոսյանը հրաժարվեց պատասխանել դատարանի հարցերին եւ չցանկացավ, առհասարակ, ցուցմունք տալ դատարանում: ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը չէր ցանկանում, որպեսզի դատարանը հրապարակի Լիլիթ Թորոսյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ, ըստ Ալումյանի՝ նրա ցուցմունքները կազմում են իր պաշտպանյալի մեղադրանքի ամբողջ հիմքը, եւ եթե նա դատարանում հրաժարվում է ցուցմունք տալուց, ապա նրա ցուցմունքի հրապարակումն ու օգտագործումը դատավճիռ կայացնելիս անթույլատրելի է: Ըստ Լիլիթ Թորոսյանի ցուցմունքի` ինքը որևէ կապ չունի և չի համագործակցել զինված խմբի հետ: Նա նշել է, որ քանի որ լրագրող է, Արթուր Վարդանյանի հետ դեպքից ամիսներ առաջ ծանոթացել է համացանցի միջոցով, այնուհետև հեռախոսի միջոցով օր ու ժամ են պայմանավորվել` Քեսաբի ազատագրման մասին հարցազրույց վերցնելու համար: Նրա հետ երկու հարցազրույց է ունեցել: Նա նշել է, որ Արթուր Վարդանյանը որևէ անգամ չի նշել, որ ցանկանում է ստեղծել հանցավոր համագործակցություն, ինքը երբևէ չի եղել Նորք-Մարաշում վարձակալած նրա տանը, նրա մոտ երբեք չի տեսել զենք-զինամթերք: Լիլիթ Թորոսյանն իր նախաձեռնությամբ նախաքննական մարմնին է ներկայացրել այն համակարգիչը, որի մեջ առկա են եղել գործին վերաբերող երկու ձայնագրություններ: Դրանք Արթուր Վարդանյանի և Վահան Շիրխանյանի ու Արթուր Վարդանյանի և Պարգև Սրբազանի միջև տեղի ունեցած խոսակցությունների ձայնագրություններն են: Վահան Շիրխանյանի հետ խոսակցությունը արվել է Արթուր Վարդանյանի նախաձեռնությամբ: Նշել է, որ Գառնիկ Մարգարյանի ու Արթուր Վարդանյանի հետ հանդիպել է Երևանում... Այնուհետև, դիմելով դատարանին, Հայկ Ալումյանը հայտարարեց. «Ես լուրջ կասկածներ ունեմ, որ Լիլիթ Թորոսյանը համագործակցել է ԱԱԾ-ի հետ դեռեւս մինչեւ Վահան Շիրխանյանի հետ ծանոթանալը: Նա Շիրխանյանի հետ խոսակցությունները վարել է` ունենալով ԱԱԾ հանձնարարությունը, եւ մի շարք հարցեր ունեմ նրան տալու: Սակայն նա հրաժարվում է ցուցմունք տալուց, այդ պատճառով էլ միջնորդում եմ չհրապարկել նրա նախաքննական ցուցմունքը»: Սակայն Լիլիթ Թորոսյանը կրկին հրաժարվեց որևէ հայտարարություն անելուց:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am