Մարզպետի ճղճիմության սահմանը

Հրապարակը գրում է. Արմավիրի մարզպետարանում չեն հանգստանում։ Վերջին ճիգերն են գործադրում՝ ամեն գնով հասնելու նրան, որ սեպտեմբերի 4-ին կայանալիք մրցույթում սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի քույրը՝ Հասմիկ Սրապիոնյանը, չվերընտրվի Արտաշար գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնում։ Հիշեցնենք, որ մարզպետարանի ջանքերով ամիսներ շարունակ դպրոցի տնօրենի մրցույթը չի կայանում։ Ի վերջո, մարզպետի անօրինական հրամանով փոխվել է դպրոցի կառավարման խորհրդի նախագահը, եւ ճնշումներ են գործադրվում խորհրդի անդամների վրա, որ իրենց ներկայացրած թեկնածուն անցնի։ Նրանք երեկ մեզ «պարզաբանում» էին ուղարկել մարզպետ Աշոտ Ղահրամանյանի թույլ տված ապօրինության վերաբերյալ։ «Պարզաբանումը», սակայն, ոչ թե այդ ապօրինությանն էր վերաբերում, որն ըստ էության իրենք չեն էլ հերքում, այլ Հասմիկ Սրապիոնյանի անձին, ում մեղադրում են ինչ-որ քրեական հանցանք կատարելու մեջ՝ նշելով, որ «հավաստի տեղեկություններ կան այդ մասին»։ Իսկ Սրապիոնյանի՝ որպես դպրոցի նախկին տնօրեն թույլ տված «կարգազանցությունն» այն է, որ, ինչպես նշված է պարզաբանման մեջ, դպրոցի օպերատոր Նշան Մանուկյանը 2016 թվականի սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր ամիսը բացակայել է երկրից, բայց նրա անվամբ դուրս է գրվել աշխատավարձ։ Գրությունն ուղարկելու հաջորդ օրն իսկ Նշան Հակոբյանին տարել են Մեծամորի ոստիկանություն՝ հետը «զրուցելու»։ Երբ հարցրել է, թե ինչու են իրեն առանց որեւէ ծանուցագրի ոստիկանություն կանչում, ոստիկանության աշխատակիցներն ասել են, թե ուղղակի քրեականի պետն ուզում է զրուցել իր հետ։ Ի վերջո, երիտասարդը գնացել է նրանց հետ։ Երեկ ողջ օրը նա ոստիկանությունում է եղել։ Սակայն այստեղ այլ ուշագրավ փաստ էլ կա․ Նշան Հակոբյանի մայրը՝ Մանուշակ Ավետիսյանը, դպրոցի կառավարման խորհրդի անդամ է։ Եվ հիմա, որդուն ոստիկանություն տանելով՝ չի բացառվում, որ նպատակ ունեն ճնշում գործադրել մոր վրա, որպեսզի նա ամսի 4-ին կայանալիք հերթական մրցույթի ժամանակ չքվեարկի Հասմիկ Սրապիոնյանի օգտին։ Ավելի ուշ տեղեկացանք, որ ոստիկանություն են հրավիրել նաեւ Հ․ Սրապիոնյանին փոխարինած դպրոցի տնօրենի երեք ժամանակավոր պաշտոնակատարներին, որոնք վերջին մեկ տարում հերթով փոխվել են։ Նրանք երեկ ժամը 7-ի դրությամբ դեռ ոստիկանությունում էին։ Ոստիկանություն «զրուցելու» հրավեր է ստացել նաեւ ինքը՝ Հասմիկ Սրապիոնյանը։ Սակայն չի ներկայացել՝ պահանջելով ինչպես կարգն է՝ ծանուցագիր ուղարկել։ Ոստիկանության նախկին աշխատակից Աշոտ Ղահրամանյանը, փաստորեն, արդեն դիմում է հարազատ ուժային մեթոդներին՝ ամեն գնով մրցույթում իր ուզած մարդուն անցկացնելու համար։ Իսկ ոստիկանությունն էլ իր նախկին կոլեգայի «խաթրից» դուրս չի գալիս՝ վախի մթնոլորտ է ստեղծում գյուղում եւ միջամտում է կրթական համակարգի ներքին գործերին։ Թերեւս արժե, որ կրթության եւ գիտության նախարարն անդրադառնա այս աննախադեպ իրավիճակին եւ իր հսկողության տակ վերցնի գյուղական դպրոցի տնօրենի ընտրության գործընթացը։

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am