Սեյրան Օհանյանը՝ երեկ Տեղ գյուղում տեղի ունեցած մարտերի մասին (video)

Իմ տեղեկությամբ՝ խնդիրը ծագել է դիրքային ճշգրտումներ, ինժեներական կառույցների, սարքավորումների ընթացքում որոշակի բարելավումների իրականացման շրջանակում, լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Փորձը ցույց է տալիս, որ որքան էլ 44-օրյա պատերազմից հետո մենք խոսում ենք Զինված ուժերի մարտունակության անկման մասին, որոշ տեղային հատվածներում, որոշ ստորաբաժանումներում մեր զինծառայողներն իրենց խնդիրը կատարում են և հերսություններ են ցուցաբերում», - ասաց Օհանյանը՝ նշելով, սակայն, որ կոնկրետ երեկված դեպքի հետ կապված որոշակի խնդիրներ կան։

«Գործընթացը տեղի է ունեցել Հայաստանն Արցախի հետ կապող միջանցքի շրջանակներում։ Ադրբեջանն իր այլընտրանքային ճանապարհը ժամանակից շուտ է կառուցել, ինչո՞ւ մեր իշխանությունները մեր հատվածը ժամանակին չեն կառուցել», - ասաց պատգամավորը։

Նրա խոսքով, եթե կա պայմանավորվածություն, որ ապրիլի 1-ին ճանապարհը պետք է պատրաստ լինի և երթևեկությունն էլ նոր ճանապարհով լինի, դիրքային փոփոխություններ պետք է լինեն, ապա ինչ գործողություններ է պլանավորել հայկական կողմը։

«Ինչո՞ւ ժամանակին չի իրականացվել և՛ պլանավորումը, և՛ կազմակերպումը։ Այսքան քննադատություններից հետո Հայաստանի իշխանությունները հետևություններ չեն անում։ Այսօր էլ ասում եմ՝ տա Աստված, որ սա վերջին միջադեպը լինի, բայց արդյո՞ք մեր իշխանությունները հետևություններ կանեն։ Որոշումներում, ռազմաքաղաքական իրավիճակի գնահատումներում ՀՀ իշխանությունները թերանում և ուշանում են։ Խնդիրը միշտ ուշանալու մեջ է, նախկինում որոշումներ ընդունելու մեջ, կանխարգելիչ գործողություններ իրականացնելու, արագ գնահատելու մեջ մենք երբևիցե թերացումներ չենք ունեցել» , - ասաց Սեյրան Օհանյանը։

Պատգամավորի գնահատմամբ՝ եթե իշխող ուժն անընդհատ սխալներ է թույլ տալիս, դա խոսում է այն մասին, որ հետևություններ չեն անում, անկարողունակ են կամ է՝լ միտումնավոր են անում։

դիտվել է 221 անգամ
Լրահոս
Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» ԱԱԾ-ում ուրախ են. «Հրապարակ» Ո՞վ է ԱԺ հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը, և ի՞նչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ» Մի քանի բուհեր կմիավորվեն. նախագիծը մտել է գործնական փուլ. «Հրապարակ» Փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել․ «Հրապարակ» Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ» Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am