Եթե սահմանին պատերազմ սկսվի.ազատամարտիկը մի ելք է տեսնում

Ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո) Ազատության հրապարակում հեղափոխության և շուտափույթ իշխանափոխության կոչերի ու խոստումների իրականություն դառնալուն չի հավատում: Այս մասին նշեց ազատամարտիկը Հայելի.am-ի հետ զրույցում: «Չեմ հավատում, որովհետև հեղափոխության համար հարկավոր է ժողովուրդ հավաքել, իսկ դրա համար պետք է արթնացնել մարդկանց ինքնագիտակցության մեջ պայքարի անհրաժեշտությունը: Պետք է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ նորածին երեխան անգամ բռունցքը պարզած ծնվի, որպես պայքարի խորհրդանիշ: Այդ ժամանակ հեղափոխության կոչերը զարգացումներ կապրեն:Սա փոխաբերական իմաստով եմ ասում, բայց ասածս  խորք ունի»,-նշեց Խուդավերդյանը: Խուդավերդյանը փաստում է, որ պետության և պետականության վերաձևավորման կարիքը անհրաժեշտություն է դարձել: «Այսօր մենք ապրում ենք այն դառը իրականության մեջ, որ Հայաստանի հանրապետությունում երևացող կամ չերևացող բոլոր  ուժերը, պետական մեխանիզմներով, պատժիչ բրիգադներով հանդերձ տանում են ժողովրդին նվաստացնելու, ժողովրդին պետական գործնեությունից հեռու պահելու գիծը:Եթե մենք վերցնում ենք այն հանգամանքը, որ ընդդիմությունը դա պետության մենաշնորհն է ու պետք է զարգանա դիմությանը հակակշիռ, ապա փետք է նշենք, որ Հայաստանում ոչնչացվում է ընդդիմությունը: Քանի որ օլիգարխիկ մեթոդների կիրառումը մեր երկրի մեջ նոր տեսակի մեթոդներ է բերում:Մենք չենք կարող չփաստել, որ ընդդիմությունը ժողովրդի մոտ կորցրել է իր կշիռը: Ժողովուրդը սկսել է մատների արանքով նայել առաջինը ինքը իրեն, ապա և իշխանությանը և ընդդիմությանը»,-տեսակետ հայտնեց Արա Խուդավերդյանը: Ազատամարտիկը ցավ է ապրում, որ ժողովուրդը սկսել է մեծ արժեքները վաճառել մի քանի գրոշով, որովհետև ընտրությունից ընտրություն այս երևույթը ավելի է ընդգծվում: Ազատամարտիկի խոսքով` վտանգվում է մեր ամենակարևոր արժեքը` պետությունը: Արա Խուդավերդյանը այս իրավիճակից մի ելք է տեսնում«Աստված չանի, բայց եթե սահմանին պատերազմ սկսի: Թուրքիան ոտնձգություն անի Հայաստանի նկատմամբ ու օլիգարխիան ցույց տա իսկական դեմքը` հայ ժողովուրդը կարթնանա: Ցավ է, բայց մենք համախմբվում ենք միայն այդպիսի իրավիճակում»,-եզրափակեց ազատամարտիկը: Լուսինե Ղազարյան

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ. ինչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ» «Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am