Ահազանգ. «Լավ են չ՞է ծաղրում բոլորիս. Ոստիկաններ Յաշա և Էդգար Պողոսյանները օկուպացրել են համայնքապետկան մանկապարտեզի շենքը»

Գյումրու Մուսայելյան 84 հասցեում համայնքապետկան մանկապարտեզի շենքը 34 տարի է, ինչ օկուպացված է ոստիկանների մի ընտանիքի կողմից: Այստեղ նրանք ոչ միայն մսուրային խմբից ավագ են տեղափոխվել, այլև բիզնես ծավալել: Ոստիկաններ Յաշա և Էդգար Պողոսյանների (հայր և որդի) ընտանիքների կողմից մի ողջ մանկապարտեզի շենքն իրենցով անելը չի պատժվել Գյումրիի և Շիրակի ոչ մի պատկան մարմնի կողմից: Այս ուսադիրավոր ոստիկանները, օգտվելով իրենց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից( Յաշա Պողոսյանը հանդիսացել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ, իսկ որդին՝ այս պահին, ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության պետն է), արել և անում են այն, ինչ ուզում են: Լավ են չ՞է ծաղրում բոլորիս:

Բազմաշերտ սուտ օկուպանտ ոստիկանը և իշխանության անզորությունը

Օրեր առաջ, ելնելով իմ՝ մի դպրոցի տնօրենի վերաբերյալ լրագրողական հետաքննության ընթացքից, առնչվեցի մեկ այլ ուշագրավ փաստի: Դպրոցի այդ տնօրենի հետ խնամիական կապով կապված ոստիկանների ընտանիքը, երկրաշարժից հետո, գրավել է համայնքին պատկանող մանկապարտեզներից մեկի շենքը: Այդ ընտանիքի դեմ անզոր են եղել Գյումրի և Շիրակի մարզի բոլոր քաղաքապետներն ու մարզպետները, ոստիկանության պետերն ու դատախազները, ԱԱԾ տնօրեններն ու ՀՀ բոլոր օրենքները: Наглость- второе счастье բանաձևը ոստիկանների այս ընտանիքի կարգախոսն է:Իսկ օրենքի մարդիկ, փաստորեն, այդ наглость-ից հեչ չունեն:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում պաշտոն զբաղեցրած Յաշա Պողոսյանն իր օրինախախտ, պատժելի արարքի վերաբերյալ չի խորշել գրել, բայց գրել է բացահայտ և լկտի սուտ: Մասնավորապես, մի քրեական գործի շրջանակներում, 11.05.2020 թվականին, տալով լրացուցիչ գրավոր ցուցմունք, հավաստել է՝ 1989 թվականի մարտից ապօրինի << լցվել է >> և բնակվում է համայնքապետկան մանկապարտեզի շենքում: Նշում է,որ իբր ունի Գյումրիի նախկին քաղաքապետ Միքայել Վարդանյանի թույլտվությունը՝ տրված իր զոքանչին՝ տվյալ շենքը զբաղեցնելու համար:

Սուտ N1.Միքայել Վարդանյանը Գյումրիի քաղաքապետ ընտրվել է 1996 թվականին: Բացեք արխիվային փաստաթղթերը, համոզվեք: Այսինքն, Յաշա Պողոսյանի զոքանչը չէր կարող 1989 թվականին դիմել մի մարդու, որը ,զենքը ձեռքին, ազգային-ազատագրական պայքար էր մղում՝ որպես հայրենիքի պաշտպան և Գյումրու տիկնային թատրոնի նկարիչ: Ավելին, 1989 թվականին Գյումրին քաղաքապետ չուներ, այլ՝ քաղսովետի նախագահ: Քաղաքապետի պաշոտնը հիմնվել է 1995 թվականին՝ ՀՀ Սահմանադրությամբ: Ինչպես ասում են՝ <<միլիցեն>> բոլորի՞ն է տգետի տեղ դրել:

Սուտ N2. ոստիկան Յաշա Պողոսյանը քննիչին տված իր ցուցմունքը չի ամրապնդել ենթադրյալ թույլտվության՝ փաստաթղթի առկայությամբ, որն իբր կարող էր տրված լինել քաղաքապետի կողմից՝ իր զոքանչին և իրենց ընտանիքին:

Սուտ N3. թեև, Յ. Պողոսյանն պնդում է, որ Գյումրու Մուսայելյան 84 հասցեւում գտնվող մանկապարտեզի շենքում բնակվելու համար ունի ինչ-որ թույլտվություն, սակայն որևէ փաստաթուղթ չի ներկայացնում: Հարցաքննության մեջ չկա հիշատակված որևէ փաստաթղթի համար, օր, տարեթիվ: Պարզ է՝ չունի՝ ապօրինի է ապրում: Ավելին, իր ցուցմունքում, ասում է .<<Երբեք շենք չեմ զավթել>>: Օտար, բայց ժողովրդական բառով ասած, <<նագլո>> մտել է մանկապարտեզի շենք ու դուրս չի գալիս:

Սուտ N4. այդ նույն իր ցուցմունքում Յաշա Պողոսյանը նշել է՝ կադաստրի կոմիտեից ունի գրություն, որում նշված է՝ մանկապարտեզի շենքի հասցեն կադաստրային գրանցում չունի, որևէ մեկի կամ համայնքի կողմից տվյալ շենքը կամ հողամասը չի օրինականացվել: Այս ուսադիրավորը խաղում է ստերով. եթե համայնքային այդ մանկապարտեզն չունի կադաստրային գրանցում, ինչպե՞ս է Գյումրիի քաղաքապետ Միքայել Վարդանյանն իրենց ենթադրյալ թույլտվություն տվել այդ շենքում ապրելու: Իսկ եթե տիրազուրկ գույք լիներ,ապա քաղաքապետարանը պետք է ճանաչեր այն որպես տիրազուրկ և գույքի նկատմամբ իր իրավունքը հաստատեր: Միանշանակ է՝ քաղաքապետարանը դա չի արել, որովհետև գույքն արդեն իսկ իրենն է, բայց զավթած է ոստիկանների կողմից:

Սուտ N 5.ուսադիր կրած ոստիկան Յաշա Պողոսյանը գրում ՝ երբեք ոչ մի պետական կառույց իրեն պահանջ չի ներկայացրել ազատել այդ շենքը: Ստում է ու չի էլ կարմրում, երևի: Գյումրու քաղաքապետարանից բազմիցս են <<անհանգստացրել>> նրան` պահանջելով ընտանիքի հետ լքել ապօրինի զբաղեցրած շենքը: Գյումրիի նախկին քաղաքապետ Ս. Բալասանյանը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության ղեկավարին՝ 07.07.2020 թվականին ուղղված իր գրության մեջ գրել է. << Մուսայելյան փողոցի թիվ 84 հասցեի շինության նկատմամբ որպես սեփականատեր իր իրավազորություններն իրականացնելու համար անհրաժեշտ է , որպեսզի շինությունն ազատվի՝ շինությունը ապօրինի զբաղեցրած Գյումրի համայնքի բնակիչ Յաշա Պողոսյանի և նրա ընտանիքի անդամների կողմից: Տվյալ դեպքում Յաշա Պողոսյանն ու իր ընտանիքի անդամները Գյումրի քաղաքի Մուսայելյան 84 հասցեի շինությունում գտնվելու օրինական ոչ մի հիմք չունեն, վերջիններիս երբևէ որևէ թույլտվություն չի տրամադրվել շինությունը զբաղեցնելու համար: Գյումրի համայնքի սեփականության իրավունքը Մուսայելյան 84 հասցեի շինության նկատմամբ ծագել է (ճանաչվել է)՝ ՀՀ կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշմամբ, որպես պետական մարմնի կողմից ընդունված ակտ, որով Գյումրի համայնքին է հանձնվել տվյալ գույքի նկատմամբ օրենքով սահմանված սեփականատիրոջ լիազորությունները՝ տնօրինման, տիրապետման , օգտագործան, որի պաշտպանությունը ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն ՀՀ պոզիտիվ պարտականությունն է. ի կատարում որի ՀՀ կողմից ստեղծել է վարչական կարգով սեփականատիրոջ իրավունքների պաշտպանության գործիքակազմ, ընդունվել է ՀՀ կառավարության 10.05. 2007 թվականի 797 որոշումը: ՀՀ կառավարության 10.05. 2007 թվականի 797 որոշմամբ սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից Մուսայելյան 84 հասցեի անշարժ գույքի տարածք ներխուժումը վերացնելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ կատարելու համար ոստիկանությանը լիազորելու անհրաժեշտությամբ պայմանավորված 27.05.2020 և 26.06.2020 թ. գրություններ են ուղարկվել ոստիկանության Կումայրի բաժին >>:

Այնուհետև Գյումրիի քաղաքապետը նշում է, որ տվյալ շենքը պետք է ծառայի <<Ծիածան>> մանկապարտեզին: Սակայն, ինչպես նշված գրության մեջ վկայաբերել է Ս. Բալասանյանը. <<ՀՀ կադաստրի կոմիտեի 21.11.2019 թ. ԱՏ 21112019-08-0622 տեղեկանքով հայտնվել է, որ ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանմունքում, համաձայն էլեկտրոնային շտեմարանի տվյալների, Մուսայելյան փողոցի 84 հասցեավորմամբ անշարժ գույք գրանցված չէ: Գույքի նկատմամբ Գյումրի համայնքի սեփականության իրավունքը գրանցելու համար անհրաժեշտ է կադաստրի պետական կոմիտե ներկայացնել չափագրություն, սակայն Գյումրի համայնքապետարանի և չափագրման կազմակերպության աշխատակիցներին չի հաջողվել իրականացնել չափագրման աշխատանքներ՝ շինությունը ապօրինի զբաղեցրած անձանց խոչընդոտող գործողությունների պատճառով,չնայած այն հանգամանքին, որ հասարակական կարգի պահպանության համար նախապես համապատասխան գրություն էր ուղարկվել ոստիկանության Շիրակի մարզային վարչություն: Միաժամանակ հայտնում եմ, որ Անահիտ Ցոլակի Ներսիսյանը, Արմենուհի Ռուդոլֆի Ներսիսյանը և Անահիտ Ռուբենի Սարգսյանը հայտնել են, որ մինչև երկրաշարժը՝ 1988 թվականը, աշխատել են Գյումրի քաղաքի Մուսայելյան 84 հասցեի մանկապարտեզում (նախադպրոցական հիմնարկում)՝ համապատասխանաբար որպես երաժշտական ղեկավար, դաստիարակ, դասիարակ:Կից ներկայացնում եմ ՀՀ կառավարության մարտի 14 –ի <<Համայնքային գույքի ցանկը հաստատելու մասին թիվ 51 որոշումը>>,- նշված է Գյումրիի նախկին քաղաքապետ Բալասանյանի գրության մեջ:
Գյումրիի նախկին քաղաքապետ Ս. Բալասյանի գրության բովանդակությունը կրկնել է նաև Գյումրիի ներկայիս փոխքաղաքապետ Ս. Պապիկյանը՝ Շիրակի փոխմարզպետին ուղղված ՝ 22.03.2023 թ. թվագրված, պատասխանում:Իսկ պատասխանը ծնվել է իմ կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմին ուղղված հարցմանն ի պատասխան: 

Պատասխանի էկրանագիրը ՝ներքևում:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Փաստացի պարզ դարձավ, որ Շիրակի մարզային և քաղաքային ոստիկանությունները ոչինչ չեն ձեռնարկել ՝օժանդակելու համայնքին՝ գույքը ետ բերելու և ըստ նպատակային նշանակության օգտագործելու գործում: Ոստիկանությունը դրսևորել է աչառու մոտեցում, ցուցաբերել է հանցավոր ոչ թե անգործություն, այլ գործակցություն համայնքի սեփականությունը զավթած ոստիկանների նկատմամբ:
Բոլորովին վերջերս ոստիկանությունը բռնի ուժով դուրս արեց ՀՀ ՊՆ նախկին շենքի բնակիչներին՝ դրսում թողնելով նաև երեխաներին, որոնցից մեկը շան բաժին դարձավ:Իսկ այս ոստիկանների ընտանիքների երեխաները տաքուկ ապրում են 34 տարի շարունակ զավթած շինությունում:Ինչո՞ւ, ովքե՞ր են նրանք, ի՞նչ արտոնություն ունեն:

Մանկապարտեզային խաղեր կամ հարցեր , որոնք չեն տրվել ոստիկանների ընտանիքին

Հարց 1. ինչո՞ւ Յաշա Պոողսյանն, իր ընտանիքի հետ, 34 տարի շարունակ չի գրանցվել մանկապարտեզի շենքում: Պատասխանն ակնհայտ է. շենքը համայնքապետկան է, իսկ նա ապօրինի է զավթել այն:

Հարց 2. երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած գյումրեցիները հաշվառված են բնակարանային հերթացուցակում: Յաշա Պոողսյանն իր ընտանիքով, ինչո՞ւ չի հաշվառվել կամ ինչո՞ւ չի ստացել բնակարան պետական բնակարանային շինարարության ծրագրով: Ինչո՞ւ է որոշել, որ կարող է զավթել համայքի մանկապարտեզի շենքը:Իսկ եթե հրաժարվել է բնակարան ստանալու իր իրավունքից, ապա ու՞մ ու ե՞րբ է ներկայացրել այդ հրաժարականը, կ՞ա այդ փաստաթուղթը:

Հարց 3. համայնքապետարանի զավթած շենքում Յաշա Պողոսյանն իրականացնում է առևտրային գործունեություն՝ բացել է բիստրո: Հետաքրքիր է ՝ ո՞ր հասցեում է գրանցած այդ բիստրոն, մուծո՞ւմ է արդյոք այդ բիստրոյի գործունեության համար հարկեր ՀՀ ՊԵԿ-ին՝ հանդիսանո՞ւմ է հարկատու, հարկերը ո՞ր հասցեի համար է մուծում՝ զավթա՞ծ մանկապարտեզի: Ուն՞ի սանիտարական, հակահրդեհային տեսչությունների կողմից տրված թույլտվություններ այդ գործունեության համար:

Եվ ամենավերջին հարցը. ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, Յաշա Պողոսյանի որդին, որը հանդիսանում է ոստիկանության <<Մուշ>> բաժնի քրեական հետախուզության պետը, երկու քրեական գործերի ֆիգուրանտ է: Ճի՞շտ են արդյոք այդ լուրերը, ընդ որում, գործերից մեկը ,ըստ լուրերի, առնչվում է խայտառակ մի փաստի:

P.S.Ոստիանների այս ընտանիքի կողմից մանկապարտեզի շենքում ապօրինի առևտրային գործունեության՝ բիստրո բացելու և ինձ՝ հետաքննող լրագրողիս վրա, ոստիկան Յաշա Պողոսյանի կնոջ և նրա աղջկա հարձակման մասին, հաջորդ հրապարակման մեջ:

Լիլիթ Աղեկյան

Нет описания.

 

դիտվել է 1587 անգամ
Լրահոս
Տեր Օշինը ճիշտ է ասել, քիչ ա ասել. Արամ Գևորգյանը Ռուբինյանին հիշեցնում է Եռաբլուրը ձեզ համար տեռասային նստարաններ չեն. Ռոմի՛կ Մխիթարյան, սա ձեր կառավարման պատկերն է. Արթուր Չախոյան Ֆոն դեր Լայենն արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու մասին Զելենսկիի հայտարարությանը Ընտրությունների նախաշեմին ձգձգում են արցախցիներին քաղաքացիություն տալու գործընթացը Դատի տալու մեծ սիրահարը  «Առաջարկ Հայաստանին» հարթակը ծրագիր է ապագայի համար, Հայաստանի բարգավաճման համար. Իվետա Տոնոյան Իրանի ԱԳՆ-ն հայտնել է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու պատրաստակամության մասին Փոխոստիկանապետերին ազատելու փոխարեն պետք է հանցավորության դեմ պայքարել․ Վարդանյան Կանադան Ուկրաինային 220 մլն դոլար և 400 զրահամեքենա կտրամադրի Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել, վիրավոր կա ՆԳՆ-ից հաստատում են․ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ են կատարվում Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար․ Իրանի փոխարտգործնախարար Պայքարի դաշտում այնպիսի «հրմշտոց» է, որ ոչ մի իրեն հարգող մարդ չի էլ ուզում մտնել այնտեղ Թերացողներին հեռացրել է ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին Հիմա ամբողջ աշխարհում «թուրքական քամի» է փչում. Էրդողան Բուժաշխատողները ֆլեշմոբ են սկսել՝ ի պատասխան Առողջապահության նախարարության խոսնակի հայտարարության Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները Պարզվել է՝ Սավելովսկի կայարանում պայթյունն իրականացրած տղամարդը Ուդմուրտիայի 22-ամյա բնակիչ է. ՌԴ քննչական կոմիտե Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է` տեսանելիությունը՝ 80-100 մետր Թրամփի համար դիվանագիտությունը մնում է առաջնահերթություն․ Սպիտակ տան մամուլի քարտուղար «Հայաստանը կանգնած է ազգային աղետի սպառնալիքի առաջ»․ Արա Աբրահամյան Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարար Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am