Ադրբեջանցիները մեր զինվորականների հետ բանակցելու ընթացքում ցույց տվեցին մի փաստաթուղթ, որով հաստատվեց, որ այդ դեպքերից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ փաստաթուղթ է ստորագրել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց «Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը՝ անդրադառնալով Սյունիքի Տեղ համայնքում ադրբեջանցիների առաջխաղացմանը․
«Փաստաթղթով հաստատվում էր, որ Տեղ համայնքի այն տարածքները, որտեղ ներկա պահին տեղակայվել են թշնամու զորամիավորումները, անցնում են նրանց վերհսկողության տակ, այսինքն՝ այդ տարածքները Նիկոլ Փաշինյանը հանձնել է։ Խոսվում է 100-150 հա մասին, բայց մեր հաշվարկներով՝ 400-450 հա տարածք է։ Փորձում եմ այդ փաստաթուղթը ձեռք բերել: Ճիշտ է՝ այն թշնամու մոտ է, բայց խնդրել եմ մեր զինվորականներին՝ կապ հաստատեն հետները և դրա օրինակը, թեկուզ նկարով, փոխանցեն ինձ։ Այդ բանակցությունների ընթացքում մեր զինվորականները փորձեցին կապ հաստատել Երևանի հետ, և Երևանում հաստատեցին, որ, այո, այդպիսի փաստաթուղթ կա, և թշնամին պիտի նստի այն դիրքերում, որտեղ ներկա պահին գտնվում է։ Ստացվում է, որ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը ՀՀ սուվերեն տարածքից բավականին մեծ հողակտոր հանձնեց թշնամուն»,- նշեց նա։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը